Լրահոս
Իրավական
20:30
06.12.22
86

Աշտարակի ոստիկանները մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերել

Img default alt hy

ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ դեկտեմբերի 3-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն ստացվեց, որ Աշտարակ քաղաքի Բագրատունու փողոցի բնակիչներից մեկը, որը ալկոհոլի ազդեցության տակ է, թմրանյութ է պահում և օգտագործում:

Բաժնից քրեական հետախույզները մեկնեցին Բագրատունու փողոց` տեղեկության իսկությունը ստուգելու: Տեղեկությունը ճիշտ էր: Խոհանոցի հատակին և կահույքի վրա հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ` ընդհանուր մոտ երեքուկես կիլոգրամ:
47-ամյա տանտերը հայտնեց, որ թմրամիջոցն անցած ամիս պատրաստել էր ինքը` վայրաճ կանեփի թփերից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվել է, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: