Լրահոս

2022-12-08
  • Img default alt hy
    Հասարակական
    Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը կփոփոխվեն. նախագիծ
    «Փաստ» օրաթերթը գրում է․ «Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 19.1-ին կետով նախատեսված է, որ փոփոխություններ են կատարվելու կառավարության 2015 թ.-ի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ՝ սահմանելով խնամքի նպաստի նոր չափեր։ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գործող չափը, ինչպես գյուղաբնակ, այնպես էլ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում սահմանված է 28600 դրամ։ Որպես կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրային դրույթ, նախատեսվում է սահմանել խնամքի նպաստի նոր չափ։ Բացի դա, 2022 թ.-ի հոկտեմբերի 26-ին 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն՝ վերանայվեց խնամքի նպաստի գործող համակարգը և սահմանվեցին նոր պայմաններ։ Մասնավորաբար, սահմանվեց, որ 2023 թ.-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստի չափը սահմանելու է կառավարությունը: Համաձայն ներկայացված նախագծի, առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանել՝ 1. մինչև 2023 թ.-ի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող կամ գյուղաբնակ ծնողի համար՝ 31600 դրամ (գործող՝ 28600 դրամի փոխարեն), 2. 2023 թ.-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31600 դրամ, 3. 2023 թ.-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար խնամքի նպաստի չափը հաշվարկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 50 տոկոսից։ Հաշվի առնելով, որ 2023 թ.-ի հունվարի 1-ից նախատեսվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ, ապա խնամքի նպաստի չափը նախագիծն ընդունվելու դեպքում կկազմի 37500 դրամ»։
    13:00
    08.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փշալարերից բացի ավելանում է նաև խորհրդարանի պաշտպանիչ պատի բարձրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի ԱԺ աշխատակազմը որոշել էր անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել շենքի համար, որի նպատակով ԱԺ դարպասները նորից պետք էր զոդել և պարիսպների երկայնքով փշալար անցկացնել։ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հայտնել էր, որ աշխատանքները պետք է իրականացվեին շատ ավելի վաղ, բայց որոշակի պատճառներով դրանք հետաձգվել էին, իսկ այժմ իրականացվում են։ Այսօր «Հայլուր»-ի թղթակիցը ֆիքսել է, որ խորհրադարանի տարածքում փշալար անցկացնելուց բացի, ԱԺ աշխատակազմը որոշել է ավելացնել նաև պաշտպանիչ պատի բարձրությունը։
    12:59
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գերմանիան մտադիր է լիովին հրաժարվել ռուսական էներգակիրներից. Շոլց
    Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հուսով Է, որ ապագայում իր երկիրը կկարողանա լիովին հրաժարվել ռուսական Էներգակիրներից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Այժմ մենք անհրաժեշտ որոշումներ կընդունենք երկարաժամկետ հեռանկարում անկախ դառնալու համար», - ասել է նա «Funke» մեդիա խմբի մեջ մտնող թերթերին տված հարցազրույցում: Շոլցը վստահ Է, որ Գերմանիան հաջողությամբ կդիմակայի այս ձմռանը և կմնա ուժեղ արդյունաբերական տերություն: Նրա խոսքով՝ Բեռլինը ներմուծման նոր ուղիների հույս ունի: Միևնույն ժամանակ կանցլերն այն կարծիքին Է, որ ուկրաինական հակամարտությունից առաջ գոյություն ունեցող գներին հասնելն արդեն անհնար Է լինելու: «Սկսած 2045 թվականից՝ մենք ցանկանում ենք կլիմայի տեսանկյունից չեզոք լինել և մեր Էներգիան արտադրել առանց բնական գազի, ածխի կամ նավթի», - ասել Է Շոլցը: Նա նաև հայտարարել Է, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո պատրաստ Է վերադառնալ Ռուսաստանի հետ բանակցությունների Եվրոպայում սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերի շուրջ: «Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ բանակցություների Եվրոպայում սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերի շուրջ: Մենք դա հայտարարել են դեռ հակամարտությունից առաջ, և այդ դիրքորոշումը չի փոխվել», - ասել է Գերմանիայի կանցլերը: Շոլցը հաստատել Է, որ Գերմանիան կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային: ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ այս շաբաթ ավելի վաղ Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժեր) Կիևին Է հանձնել քսան Dingo անվավոր զրահամեքենա և M1070 Oshkosh երկու տանկային քարշակ: Հարցազրույցում կանցլերն, այդուհանդերձ, նշել Է, որ միաժամանակ Բեռլինը ջանքեր կգործադրի, որպեսզի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի հակամարտություն թույլ չտա: «Մենք անում ենք մեր ուժերի սահմաններում ամեն բան, որպեսզի կանխենք ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի պատերազմը: Նման հակամարտությունում ամբողջ աշխարհում միայն պարտվողներ կլինեին», - ասել Է նա:
    12:54
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանության «բարեփոխումների» ու նախաձեռնությունների մութ անկյունները․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները չորս տարուց ավելի է, ինչ իշխանության են, բայց նրանց կողմից իրականացված համարյա բոլոր նախաձեռնությունները, կամ, ինչպես իրենք են սիրում ասել, «բարեփոխումները», շատ մեղմ ասած, տարակուսանքի տեղիք են տալիս։ Խոսքը միայն գլոբալ ձախողումների մասին չէ, այլ նույնիսկ միջանկյալ, արտաքուստ երկրորդական հարցերի: Այդ նախաձեռնություններն իրենց տեսակով կարելի է բաժանել մի քանի խմբի։ Առաջինը անհասկացողությունն է, երբ «բարեփոխումների» շրջանակներում իշխանությունները փորձել են նոր օրինագծերով կամ օրենսդրական փոփոխություններով հանդես գալ, բայց կա՛մ չեն հասկացել, թե ինչ վտանգավոր հետևանքներ է դա ունենալու, կա՛մ պարզապես ինչ-որ բան են արել «գալչկայի» համար։ Իսկ ժամանակի ընթացքում պարզվել է, որ այդ նախաձեռնությունները ոչ միայն կտրված են իրականությունից, այլև ընդհանրապես չեն աշխատում և որևէ հարց չեն լուծում, ավելին՝ հաճախ պարզապես վնաս են պատճառում։ Մյուս կողմից էլ՝ բազմաթիվ իշխանական նախաձեռնություններում նկատելի են հովանավորչություն, կոռուպցիոն ռիսկեր, ԽԾԲ-ի տարբեր սխեմաներ, այսինքն՝ երբ փորձում են այս կամ այն օրենքը, որոշումը փոխել, որպեսզի հարմարեցնեն նեղ քաղաքական կամ անձնական շահերին ու նպատակներին։ Վերջապես՝ գործող իշխանություններն այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ են կյանքի կոչում, որոնք նախկինում հենց իրենք են սուր քննադատության ենթարկում, և նույնիսկ նախկին իշխանություններն էին դժվարանում դրանք կյանքի կոչել։ Օրինակ՝ Փաշինյանը ժամանակին խստորեն քննադատում էր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման փորձը, անգամ կոչ էր անում ընդվզել և հրաժարվել այդ գումարները վճարելուց, բայց դա չխանգարեց, որ հենց իր օրոք այն ամբողջովին ուժի մեջ մտնի։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանությունները հենց իրենց թիմի մենթալիտետին յուրահատուկ օրենսդրական նախագծերով են հանդես եկել, սակայն հետագայում պարզվում է, որ այդ օրենքներն ընդհանրապես չեն գործում։ Օրինակ՝ նրանք հանրությանը ներկայացան «հանճարեղ» նախաձեռնությամբ, թե քաղաքացիներն անձամբ կարող են տեսանկարահանել և արձանագրել ճանապարհային կանոնների խախտումները: Ավելին, մեծադղորդ «հիմքեր» էին նշվում, թե այդպիսով խախտումների քանակը կնվազի։ Սակայն տևական ժամանակ է անցել, ու փորձը ցույց է տալիս, որ «նկարող» քաղաքացիների թիվը չափազանց քիչ է, կարելի է նույնիսկ ասել՝ զրոյին մոտ, ուղարկվածների մեծ մասն էլ դժվար է վարչական իրավախախտում որակել, մի խոսքվ՝ նշված նախաձեռնությունն ուղղակի իմաստազուրկ էր։ Բացի դրանից, հետաքրքրական է, որ այնպիսի պայմաններում, երբ իշխանությունները քաղաքական դաշտ ներմուծեցին վիրավորանքի, հայհոյանքի ու թշնամանքի ծայրահեղ դրսևորումները, միևնույն ժամանակ իրենք նախաձեռնեցին վիրավորանքի քրեականացումը ու այդպիսով օրենքը դարձրեցին քաղաքական գործիք բացառապես ընդդիմադիրներին ճնշելու ու տուգանելու համար, մինչդեռ երկրում իրական հանցավորության դեմ պայքարի համար քայլեր չէին ձեռնարկվում։ Իսկ երբ հանրային շրջանակներում, նաև իրավաբանների ու միջազգային կառույցների կողմից աճեց դժգոհությունը վիրավորանքի քրեականացման մասին օրենքի կիրառման կապակցությամբ, իշխանությունները ստիպված էին նորից ապաքրեականացնել վիրավորանքը։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանություններն, իրենց անձնական և խմբակային շահերից ելնելով, իրավիճակի բարելավման «ազնիվ» նպատակների անվան տակ են որոշակի նախաձեռնություններով հանդես գալիս, բայց հետո պարզվում է, որ իրավիճակը ոչ միայն չի բարելավվում, այլև վատթարանում է։ Օրինակ՝ խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում կառավարությունը «խաչակրաց արշավանք» սկսեց։ Ու ոլորտի իրական կարգավորման համար, առանց փորձագետների կարծիքը լսելու, իշխանություններն անմիջապես սկսեցին իրականացնել այն, ինչ փչում է իրենց խելքին։ Ու տարեսկզբին կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» օրենքում և նախ՝ մասնակի, իսկ սեպտեմբերից՝ ամբողջությամբ արգելեց շահումով խաղերի՝ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով ու համացանցով իրականացվող գովազդը։ Բայց գովազդն արգելելով՝ խաղամոլությունը չսահմանափակեցին, ավելին՝ խաղամոլությունն ավելի աճեց։ Միայն այս տարվա՝ 2022-ի 9 ամիսների տվյալներով, խաղադրույքների ծավալը արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 4,3 տրիլիոն դրամ գումար, և ունի աճի միտումներ՝ պայմանավորված ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի վրա կատարվող խաղադրույքներով։ Ընդհանրապես, այս իշխանության օրոք խաղադրույքների քանակն աճել է մոտ չորս անգամ: Կարելի է պատկերացնել, թե խաղադրույքների արդյունքում ինչքան մարդիկ են հայտնվել կախվածության մեջ, ազարտի մեջ ընկել, կանգնել հոգեբանական ու ֆինանսական խնդիրների առաջ և ուղղակի կորցրել ունեցվածքը՝ հայտնվելով ծայրահեղ աղքատության մեջ կամ էլ ստիպված հանցագործությունների դիմել։ Իհարկե, այս ամենի դեմ պայքարել պետք է, բայց դրա համար կան աշխարհում ընդունված տարբեր գործիքներ: Կարելի է ասել՝ որևէ երկրում դա չի արվում գովազդ արգելելու ճանապարհով: Արդյունքում տուժեցին լրատվամիջոցները, իսկ խաղադրույքների քանակը չպակասեց: Դրա մասին դեռ ամիսներ առաջ զգուշացնում էին փորձագետները՝ նշելով, որ այս օրենքը իր բուն նպատակին չի ծառայելու, փոխարենը ահռելի վնասներ է հասցնելու: Բանն այն է, որ մասնագիտական շրջանակների ուսումնասիրություններով, բեթինգների գովազդի արդյունքում խաղացողների քանակը փաստացի չի ավելանում, և գովազդի խնդիրը բացառապես առկա մրցակցության մեջ «ստաբիլ» խաղացողներին իրարից «փախցնելն» է: Նրանք նշում էին, որ, ըստ այդմ, գովազդի արգելմամբ խաղացողների թիվը չի նվազելու, մի խոսքով՝ «ղումարը» չի վերանալու, ավելին՝ չի պակասելու: Փոխարենը ահռելի կորուստներ են կրելու մարզաշխարհը, լրատվամիջոցներն ու տնտեսությունը: Ինչպես և մնացյալ բոլոր դեպքերում, պարզվեց, որ բոլոր փորձագետները ճիշտ էին, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, ինչպես միշտ, սխալ: Իսկ թե ինչու են նման հարցերում այսպես «կողահաստ» այս իշխանությունները, մնում է միայն ենթադրություններ անել: Իշխանության ղեկին հայտնվելուց հետո Փաշինյանը հայտարարում էր, թե իրենց դիրքորոշումը պարզ է ու թափանցիկ, և չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ իրենց մտքում այլ մտադրություններ լինեն։ Բայց ժամանակը այլ բան է ապացուցում»:
    12:47
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նորածին տղայի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի կողմից ՀՀ ՔրՕրի 187 հոդվածի 2-րդ մասի (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է դեկտեմբերի 5-ին «Հրազդան» բժշկական կենտրոնում երեխայի մահվան փաստով, ինչի համար երեխայի հարազատները մեղադրում են, որ մահվան պատճառը «Հրազդան» բժշկական կենտրոնի բժշկի մասնագիտական ոչ ճիշտ աշխատանքի արդյունքն է։  Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 
    12:45
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայում հայ է զոհվել
    Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է Կարեն Խաչատրյանը։ Ինչպես տեղեկացրել է Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միությունը, զոհվել է Մարյանովյան շրջանի պաշտպանը, Կիրովոգրադի հայ սփյուռքի անդամը՝ Օնիկիեւո գյուղի մարտիկ Կարեն Խաչատրյանը։ «Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միության անունից ցավակցություն ենք հայտնում պաշտպանի ընտանիքին եւ մտերիմներին, որն իր կյանքը տվեց հանուն Ուկրաինայի, հանուն մեր ազատության եւ անկախության։ Հավերժ հիշատակ եւ հավերժ փառք հերոսին։ Հիշում ենք յուրաքանչյուրին, ով զոհվել է Ուկրաինայի համար մղված մարտում, հանուն նրա ազատության եւ անկախության»,- նշված է հաղորդագրությունում։
    12:38
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երեկ Երևան քաղաքում ծնվել է 71 երեխա
    Դեկտեմբերի 7-ին Երևան քաղաքում ծնվել է 71 երեխա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
    12:29
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում
    Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում մեկնարկել է ծանրամարտի տղամարդկանց և կանանց աշխարհի հերթական առաջնությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Նա ԱԱ-ում պայքարը կսկսի դեկտեմբերի 9-ին (ժամը՝ 01:30): Դեկտեմբերի 12-ին մրցահարթակ դուրս կգան և մեդալների համար կպայքարեն Անդրանիկ Կարապետյանը (ժամը` 04:00) և Վարդան Մանուկյանը (ժամը` 23:00), որոնք երկուսն էլ հանդես են գալիս 89 կգ քաշային կարգում: Դեկտեմբերի 13-ին մրցահարթակը կտրամադրվի 96 կգ քաշային ծանրորդներին: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (ժամը` 01:30): Դեկտեմբերի 14-ին աղջիկների մրցավեճում պայքարի դուրս կգան 76 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը և Միլենա Խաչատրյանը (ժամը` 01:30), իսկ տղամարդկանց պայքարում՝ Սամվել Գասպարյանը (102 կգ) (ժամը` 04:00): Լիանա Գյուրջյանը (81 կգ) (ժամը` 23:00) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) (ժամը` 04:00) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 15-ին: Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) (ժամը` 01:30): Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը: Աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ունի հայտավորելու միայն երկու մասնակցի:
    12:22
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պուտինն ու Զելենսկին կարծիքներ են հնչեցրել հակամարտության ավարտի մասին
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավատում է, որ հաջորդ տարի Ուկրաինայում խաղաղություն կլինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտնել է Politico-ին ուղարկված տեսաուղերձում՝ հրատարակության կողմից Եվրոպայի ամենաազդեցիկ մարդը ճանաչվելուց հետո: Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հակառակը, Մարդու իրավունքների հարցերով խորհրդի նիստին ելույթի ժամանակ հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողությունը երկարատև գործընթաց է, սակայն արդեն զգալի արդյունքներ է արձանագրել»: Նա մասնավորապես շեշտել է այն, որ Ռուսաստանն այժմ վերահսկում է Ազովի ծովը, ինչի համար պայքարում էր դեռ Պետրոս I Մեծը: Վերլուծելով Վլադիմիր Պուտինի ելույթը՝ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի փորձագետներն իրենց հերթական տեղեկագրում նշել են, որ Մոսկվան Ուկրաինայում «իմպերիալիստական և առավելապաշտական նպատակներ ունի»: Ինստիտուտի փորձագետները նաև ուշադրություն են հրավիրել ուկրաինական կողմի այն հայտարարության վրա, որ դեկտեմբերի 7-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի մի քանի քաղաքների հարվածելու համար օգտագործել է իրանական «Շահիդ» ԱԹՍ-ներ: Ըստ նրանց՝ դա նշանակում է, որ ռուսական ուժերն, ամենայն հավանականությամբ, վերափոխել են իրանական ԱԹՍ-ները, որպեսզի հնարավոր լինի դրանք օգտագործել ավելի ցուրտ եղանակին: Ավելի վաղ ուկրաինացի զինվորականները ենթադրում էին, որ Ռուսաստանը ստիպված է եղել դադարեցնել իրանական արտադրության անօդաչուների օգտագործումը, քանի որ դրանք հարմարեցված չեն ցուրտ եղանակի համար: Այժմ, ըստ երևույթին, Ռուսաստանին հաջողվել է լուծել այդ խնդիրը: Ըստ Reuters գործակալության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությունն ուսումնասիրում է Իրանի կողմից Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու մասին «հասանելի ողջ տեղեկատվությունը»: Եվրոպական հանձնաժողովն էլ առաջարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը, որի մեջ ընդգրկված են ևս 200 ֆիզիկական և իրավաբանական անձինք: Զուգահեռաբար շարունակվում են ռազմական գործողությունները: Գիշերը Ուկրաինայի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Նիկոլաևի, Օդեսայի, Չերկասիի, Կիրովոգրադի մարզերում օդային տագնապի ազդանշաններ են հնչել: Զելենսկին հայտարարել է, որ Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքին ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Իսկ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Reuters գործակալության հետ զրույցում նախազգուշացրել է, որ եթե ենթակառուցվածքների դեմ ռուսական ավիահարվածները շարունակվեն, ապա Ուկրաինայի մայրաքաղաքը ձմեռվա ամիսներին կարող է մնալ առանց էլեկտրական հոսանքի, ջրի և ջերմության, ինչն իսկական «ապոկալիպսիս կլինի, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում»: Ռուսական կողմն էլ հայտարարել է ուկրաինական ուժերի հարվածների մասին: Ըստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների՝ այս գիշեր Ուկրաինայի ԶՈՒ-ն HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հրթիռ է արձակել Սեյատել գյուղի վրա: Իսկ Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ Ուկրաինական ուժերը երեկ երեկոյան հրթիռներ են արձակել մարզի ուղղությամբ: Կուլեշովկա գյուղի մոտ ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են հրթիռները: Վնասվել են էլեկտրալարերը, տուժածներ չկան: Ի դեպ, երեկ երեկոյան իր ելույթում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր նաև, որ լրացուցիչ զորահավաքի կարիք չկա: Այս պահին մարտական ստորաբաժանումներում է գտնվում զորահավաքի ընթացքում զորակոչվածներից միայն 77 300-ը:
    12:15
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախկինում դատվածություն ունեցող Հաջի-Հակոբյանն այժմ ԱԺ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախկիններին կոռուպցիայի, թալանի, կաշառակերության համար մեղադրող հեղափոխական իշխանության ներկայացուցիչները շարունակում են օգտվել կաշառակեր պաշտոնյաների ծառայություններից: ՀՀ ազգային ժողովում, պարզվում է, բարձր պաշտոն զբաղեցնողներից է նաեւ նախկինում դատվածություն ունեցող Հակոբ Հաջի-Հակոբյանը: Նա, որ այժմ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետն է, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դեռեւս 2013-ին, երբ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեզծ վիզաներ է տրամադրել) դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաջի-Հակոբյանի դուստրը, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի նշանածն է, նույնպես խորհրդարանում է աշխատում՝ Արտաքին հարաբերությունների վարչությունում: Իհարկե, նա ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը, որ չարաշահել է զբաղեցրած պաշտոնը: Ուշագրավն այստեղ այն է, որ սեւ ու սպիտակի բաժանում արած իշխանությունը, փաստորեն, տարիներ առաջ կեղծ վիզա տրամադրելու համար կաշառք վերցրած անձին նոր, առավել բարձր պաշտոն է տվել: Ինչպես ասում են՝ օ՜ մարդիկ, օ՜ բարքեր»:
    12:07
    08.12.22
    Ավելին
  • Հասարակական
    Թոշակը քարտում է, բայց գյուղում բանկոմատ չկա. գյուղացիները «քեշբեք են անում» կառավարության որոշումը
    Հեռավոր գյուղերում թոշակառուներից շատերը թոշակին ավելացված 3000 դրամը ծախսում են մարզկենտրոն հասնելու, բանկոմատ ու տերմինալ գտնելու վրա: Մարզերում գլխացավանք է դարձել թոշակը քարտով ստանալը։ Բանկային քարտով առևտուր անելու մասին գյուղացիները չեն էլ մտածում՝ չնայած այդ դեպքում թոշակառուներն ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ տալիս են նախորդ ամսվա առևտրի 10 տոկոսի չափով հետվճար՝ քեշբեք:
    12:00
    08.12.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 08.12.22
    11:54
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իլոն Մասկն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ. ո՞վ է նրանից առաջ անցել
    Սա մենք հաստատ չէինք սպասում։ Իլոն Մասկն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ. Twitter-ի նոր սեփականատերը հայտնվել է Forbes-ի վարկանիշի երկրորդ տողում։ Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն հայտնի հրատարակչության ցանկում առաջ է անցել SpaceX-ի հիմնադրից։ Նրա կարողությունը գնահատվում է 185,4 միլիարդ դոլար, մինչդեռ Մասկի կարողությունը կազմում է 185,3 միլիարդ դոլար:
    11:52
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    5 մլն դրամ. ԱԳՆ-ն նոր գույք է գնում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է 5 մլն 430 հազար դրամի նոր գույք ձեռք բերել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով վերաբաշխում է կատարվելու ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագծում: Մասնավորապես, ըստ նախագծի՝ նախատեսվում է առաջնահերթ ձեռք բերել չհրկիզվող պահարաններ, գրասեղաններ, աթոռներ եւ բազկաթոռներ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նաեւ հիմնավորում է ներկայացրել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության հաշվեկշռում հաշվառված գրասենյակային կահույքը նախարարությանն է հանձնվել 2016 թվականին՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված Կառավարական 2 նոր մասնաշենք տեղափոխվելու ժամանակ: Կահույքն ունի որակական լուրջ խնդիրներ, զգալի մասը վնասված է ու մաշված: Վնասված կահույքի մեծ մասը դարձել է շահագործման համար ոչ պիտանի եւ ենթակա չէ վերանորոգման։ Եվ, ահա, ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացման անհրաժեշտությունը առաջացել է նախարարության աշխատանքային պայմանները բարելավելու, գույքը թարմացնելու նպատակով: Բացի այդ, նոյեմբերի 27-29-ին Հայաստանում տեղի է ունեցել «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային համաժողովը, որի ծախսերի փոխհատուցման համար էլ անհրաժեշտ է 8 մլն 500 հազար դրամ: Այսինքն՝ այս երկու միջոցառումների համար համատեղ ԱԳՆ-ն կստանա 13 մլն դրամից ավելի գումար»:
    11:45
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեկտեմբերի 28-ին,16:00-ին ես լինելու եմ Հայաստանի Հանրապետության հրապարակում․ զոհվածի մայր
    Էլիզավետա Բուդաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հարգելի հերոսածին ծնողներ,ես հանդիսանալով ձեզանից մեկը , երբեք չեմ հաշտվել ու չեմ հաշտվի այս իրականության հետ ։ Ինչպես տեսնում եք ,ո՛չ ժամանակը ո՛չ էլ երևույթները մեր ցավը չեն բուժում ու չեն բուժելու ,հաստա՛տ։ Այո՛, համաձայն եմ , <<ցավը տիրոջն է ցավեցնում>>, բայց համոզվեցի ևս մեկ անգամ,որ մեր տղաների անձնազոհությունը շատ քչերն են ընկալել ։ Այսօր մեծամասնությունը պատրաստվում է նշել Նոր Տարին, որը նշում են ընտանյոք հանդերձ։ Երևի միակ տոնն է որ դեռ չեն <<հարամել>>, չնայած հազարավոր ընտանիքներ , որոնցից մեկը իմ ընտանիք է նշելու ենք զինվորական պանթեոնում՝ Եռաբլուրում։ Խոսքս ուղղում եմ իմ բախտակից ծնողներին, սույն թվականի, դեկտեմբերի 28 -ին ,16:00-ին ես լինելու եմ Հայաստանի Հանրապետության հրապարակում ,իմ որդու՝ հերոս, կամավորական Արման Օհանջանյանի լուսանկարով ,կխնդրեի ձեզ միանալ ինձ ,ձեր հերոսների լուսանկարներով, որպեսզի տոնածառի գեղեցկությամբ և լույսերից կուրացած ժողովուրդն ևս մեկ անգամ հիշի, թե ում է պարտական այսօր, ևս մեկ անգամ նայեն այդ հերոս տղաների նկարներին և մի փոքր ցածր զրնգացնեն իրենց գինով բաժակները և եկող սերնդին ցույց տան , որ կյանքը միայն ճոխություններով չի ,ուրիշի կյանքի գնով ապրելով՝ գոնե պետք է առաջինը հարգեն ազգի հերոս նահատակների հիշատակը ու կառուցեն ամուր , անվտանգ երկիր , որպեսզի վաղը կարողանան իսկապես ուրախանան, ու խաղաղ երկնքի տակ ապրեն ,և որպեսզի այլևս մեր շարքերը չհամալրեն սևազգեստ մայրեր։ Հուսով եմ արժանապատիվ և ադեկվատ են մեր բոլոր ծնողները,և նրանք նույնպես կմիանան ինձ ։ Ես այդ օրը ոչ մի բողոք և ոչ մի կոչ չեմ անելու ,լռությունը իմ փոխարեն ամեն ինչ կասի ։ Ես գնում եմ իմ որդու համար ,եթե համամիտ եք ինձ հետ,եթե գտնում եք որ մեր տղաներն էլ պետք է մեր հետ ուրախ Նոր Տարի նշեին, միացեք իմ լռության ակցիային` <<Խոսում են տղաները>> խորագրով ։ Հգ Նախապես ուզում եմ զգուշացնել ,բոլոր այն <<խելոքներին>>, ովքեր կփորձեն ինձ <<խրատել>> ,կամ <<սփոփել>> , ինձ ո՛չ ձեր սփոփանքն է պետք, ո՛չ էլ կարեկցանքը ,ձեր <<խրատն>> էլ ձեզ պահեք,ես ինքս եմ ուրիշներին խրատում ։ Կհանդիպենք Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Պարզապես ձեր թանկ ժամանակից մի փոքր նվիրեք հերոսներին 28.12.22 16:00
    11:40
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարդազարյան-Ջհանգիրյան աղմակահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը կարճվեց
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն որոշել է կարճել Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմակահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց անձամբ պարզել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանից, որը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը. «Այո՛, որոշել են կարճել քրեական վարույթը եւ մեզ ժամանակ են տվել ներկայացնել միջնորդությունները, ինչը ներկայացվել է: Սպասում եմ միջնորդությունների պատասխանին, որից հետո հանգամանալից կխոսենք կարճման հիմքերի մասին եւ կմեկնաբանենք իրավիճակը», – նշեց նա: Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որը մերկացնում էր ողջ դատական համակարգը (թե ինչպես են Գագիկ Ջհանգիրյանի «վզին դրվում» ինչ-ինչ քաղաքական հրահանգներ): 6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ մեկը մեղադրյալ չներգրավվեց, եւ, ահա, որոշել են քրեական վարույթը կարճել: Իհարկե, սպասելի էր, քանի որ ի սկզբանե այդ ձայնագրության հրապարակումը ոչ թե քրեական, այլ քաղաքական հրահանգների ապացույց էր, բայց որ քրեական վարույթը քրեական ավարտ չի ունենում միայն այն պատճառով, որ արդեն երկու կողմերն էլ՝ թե՛ Վարդազարյանը, թե՛ Ջհանգիրյանը այլեւս պաշտոնյաներ չեն, խիստ ուշագրավ էր: Որպես համեմատություն՝ նշենք, որ նույն Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ նաեւ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա, եւ այդ գործի քննությունը դեռ շարունակվում է, թերեւս, այն պատճառով, որ Անդրանիկ Սիմոնյանը պաշտոնյա է»:
    11:37
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավորների նոր նախագծով արգելվում է ատել թշնամուն և խտրական վերաբերմունք դրսևորել
    «Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի չորս ՔՊ-ական պատգամավոր՝ Ադրանիկ Քոչարյանը, Քրիստինե Պողոսյանը, Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին խնդրել են՝ օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դնել իրենց հեղինակած «Ռազմամարզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Որպես հիմնական զեկուցող՝ հանդես է գալիս «Նավակ ճոճողը»՝ Վիլեն Գաբրիելյանը։ «Ռազմամարզական գործունեության մասին» օրենքի փոփոխությամբ ՔՊ-ականները որոշել են «կարգավորել» ռազմամարզական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, որոնցից է, օրինակ, ՈՄԱ-ն («Ողջ մնալու արվեստը» հասարակական կազմակերպությունը)։ Բայց դրա տակ հստակ քաղաքական մեսիջներ են դրել ու նպատակ ունեն տոտալ իշխանական վերահսկողության տակ պահել նրանց։ Օրինագծի հեղինակները նախ որոշել են, որ օրենքի չորրորդ գլխում պետք է ստեղծվի ռազմամարզական կազմակերպությունների միություն․ «Ռազմամարզական կազմակերպությունների միությունը սույն օրենքի ուժով ստեղծված հասարակական կազմակերպություն է, որին օրենքի ուժի մեջ մտնելու պահին անդամակցում է փաստացի ռազմամարզական գործունեություն իրականացնող առնվազն երեք հասարակական կազմակերպություն, եւ որը ծավալում է շուրջ ութամսյա գործունեություն»: Եվ այս միության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը։ Ընդ որում, Հայաստանում կարող է լինել մեկ ռազմամարզական կազմակերպությունների միություն, այսինքն՝ այս միությունը մոնոպոլ դիրք է ունենալու։ Բայց ավելի ուշագրավ են ռազմամարզական կազմակերպության անդամին վերագրվող պարտականություններն ու արգելող կետերը։ Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է. Ռազմամարզական կազմակերպության անդամին արգելվում է՝ 1) ռազմամարզական կազմակերպության ներսում զբաղվել որեւէ կուսակցության քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ 2) հրապարակայնորեն կամ ռազմամարզական կազմակերպության ներսում արտահայտել կամ տարածել ատելության կամ ռասայական խտրականության խոսք կամ վերաբերմունք: Սա ոչ այլ ինչ է, քան թշնամուն ուղղված բացասական դրսեւորումները՝ ատելությունը, մերժումը, վրեժի զգացումն, արգելելու փորձ։ ՔՊ-ականներն այս «անմեղ» պահանջով փաստացի արգելում են ռազմամարզական կազմակերպության անդամներին որեւէ թթու խոսք ասել, ատելության, թշնամանքի որեւէ արտահայտմամբ հանդես գալ հայ ժողովրդի թշնամիների, մասնավորապես՝ ադրբեջանցիների, թուրքերի դեմ։ Այսինքն՝ կազմակերպությունը ստեղծվում է հենց թշնամուն ոչնչացնելու, նրանից պաշտպանվելու, նրան հաղթելու գաղափարական հենքի վրա, մինչդեռ այդ կազմակերպության անդամներին, ըստ էության, պարտադրում են «սիրել թշնամուն»։ Ասել կուզի՝ որեւէ հակաադրբեջանական, հակաթուրքական քարոզ չանել այդ կազմակերպության հավաքների ժամանակ։ Սա նշանակում է, որ ռազմամարզական կազմակերպության անդամներին սովորեցնելու են՝ ինչպես օգտվել զենքից, որը, բնականաբար, թշնամու դեմ կիրառելու համար է, ո՛չ յուրայինի, բայց արգելելու են այդ զենքով կրակել թշնամու վրա։ Սա այս իշխանությունների կեղծ խաղաղասիրական օրակարգին ուղղված հերթական քայլն է։ Մեր արտաքին թշնամին ամեն օր մեզ սպառնում է բնաջնջել, Ադրբեջանում մինչ օրս շարունակում են, դպրոցական կրտսեր տարիքից սկսած, բնակչության մեջ ատելություն ու թշնամանք սերմանել հայերի հանդեպ, իսկ մենք, ավելի ճիշտ՝ մեր «ներքին թշնամիները», քարոզում ենք «սիրել արտաքին թշնամուն» եւ հանկարծ ատելություն չտածել նրա հանդեպ։ Ի դեպ, եթե խոսքը ռասայական, ազգային խտրականության, ազգամիջյան թշնամանք տարածելու մասին է, ապա Քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածներն անհիշելի ժամանակներից կան, եւ դրանք ոչ ոք չի վերացրել։ Բայց պատերազմների ու հարեւանների նկատմամբ ագրեսիայի, գերիներին խոշտանգելու եւ կին զինծառայողներին մասնատելու դեպքերի ֆոնին դրանց մասին հիշելը եւ ինչ-որ ՀԿ-ի կանոնադրության մասին դա շեշտելը կա՛մ ապուշություն, կա՛մ դավաճանության հետեւանք է։ Նույնն է, որ հիմա Ուկրաինայում քարոզեին ռուսների նկատմամբ ատելություն չտարածել, իսկ Ռուսաստանում պատժեին ուկրաինացի զինվորներին սպանող ռուս զինծառայողներին»։
    11:30
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Երկրաշարժ է զգացվել նաև Արցախի մայրաքաղաքում
    Դեկտեմբերի 8-ին` տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.23⁰ և արևելյան երկայնության 46.82⁰ աշխարհագրական կոորդինատներով Ռուսաստան` Մախաչկալա քաղաքից 99 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում և Արցախում։
    11:25
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը 4 տարի մեր ժողովրդի վրեժն է լուծում նախկին նախագահներից․ Ռուբեն Հակոբյան
    Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Եթե երբևէ այս վիժվածքին բախտ վիճակվի ունենալ շիրմաքար, ապա բավական է այդ շիրմաքարի վրա գրառել այս տողերը և մեր օրերի ողբերգության ամբողջական պատկերը պարզ ու հասկանալի կդառնա գալիք սերունդներին։ «Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Մարդու իրավունքների հանձնախմբի նախագահ Զահիդ Օրուջը խորհրդարանի` դեկտեմբերի 6-ի նիստի ընթացքում հայտարարել է․ «Մենք պատերազմով գրավեցինք Շուշին, խաղաղությամբ կգրավենք Երևանը... Փաշինյանը նման է բարեկամ երկրի ղեկավարի։ Նա 4 տարի մեր ժողովրդի վրեժն է լուծում նախկին նախագահներից ու ամաչում է օկուպացիայից՝ ընդվզելով, որ երկրորդ պետական ​​արկածախնդրությունը կնշանակի «Հայաստան առանց հայերի»։ Երևանի խորհրդարանում Ադրբեջանի մասին արդար ու երբեք չտեսնված հայտարարություններ են հնչում...»։
    11:22
    08.12.22
    Ավելին