Լրահոս
Հասարակական
12:38
08.12.22
127

Ուկրաինայում հայ է զոհվել

Img default alt hy

Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է Կարեն Խաչատրյանը։ Ինչպես տեղեկացրել է Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միությունը, զոհվել է Մարյանովյան շրջանի պաշտպանը, Կիրովոգրադի հայ սփյուռքի անդամը՝ Օնիկիևո գյուղի մարտիկ Կարեն Խաչատրյանը։

«Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միության անունից ցավակցություն ենք հայտնում պաշտպանի ընտանիքին և մտերիմներին, որն իր կյանքը տվեց հանուն Ուկրաինայի, հանուն մեր ազատության և անկախության։ Հավերժ հիշատակ և հավերժ փառք հերոսին։ Հիշում ենք յուրաքանչյուրին, ով զոհվել է Ուկրաինայի համար մղված մարտում, հանուն նրա ազատության և անկախության»,- նշված է հաղորդագրությունում։