Լրահոս

2022-12-08
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանի ոստիկանությունը մեկ գործողության ընթացքում 3 տոննա թմրանյութ է առգրավել
    Իրանի ոստիկանությունը հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում իրականացված գործողության ընթացքում առգրավել է 3000 կգ ապօրինի թմրանյութ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim լրատվական գործակալությանը: Նահանգի ոստիկանության բրիգադային գեներալ Մոհամմադ Քանբարին ասել է, որ իր ուժերն Իրանշահր և Խաշ քաղաքներում ոչնչացրել են թմրամիջոցների շրջանառության երկու օղակ։ Նա նշել է, որ գործողության ընթացքում ձերբակալվել է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող 9 մարդ, առգրավվել է զգալի քանակությամբ զենք և զինամթերք, ինչպես նաև՝ 3000 կիլոգրամ թմրամիջոց։ Իրանը 900 կմ ընդհանուր սահման ունի Աֆղանստանի հետ և մաքսանենգների կողմից օգտագործվում է որպես հիմնական ուղի՝ թմրանյութերն այլ երկրներ տեղափոխելու համար: Վերջին չորս տասնամյակների ընթացքում Իրանը միլիոնավոր դոլար է ծախսել իր սահմանները փակելու և եվրոպական, արաբական ու Կենտրոնական Ասիայի երկրների համար նախատեսված թմրանյութերի տարանցումը կանխելու համար:
    14:52
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները եռակողմ հանդիպում են ունեցել
    ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից, Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման ձևաչափով հանդիպում նախաձեռնելու նպատակով ներդրած ջանքերի համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու կոնկրետ արդյունքներ, կծառայի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը: Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն: Այս համատեքստում Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները: «Հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը», - շեշտել է Աննա Վարդապետյանը: Հանդիպման ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձ է կատարել նաև երեք երկրների գլխավոր դատախազների մասնակցությամբ այս ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Հայաստանը կատարել է բոլոր պայմանավորվածությունները: Աննա Վարդապետյանը կրկին շնորհակալություն է հայտնել ՌԳ գլխավոր դատախազին և շեշտել, որ Հայաստանն ակնկալում է եռակողմ հայտարարության 8-րդ կետի կատարման կապակցությամբ կոնկրետ արդյունքներ:
    14:48
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուզբեկստանը հրաժարվել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ գազի եռյակ միություն ստեղծելու գաղափարից
    Ուզբեկստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի և Ղազախստանի հետ գազի եռյակ միություն ստեղծելու գաղափարից: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: Ուզբեկստանի Էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Ժուրաբեկ Միրզամահմուդովը նշել է, որ Տաշքենդը չի համաձայնի քաղաքական պայմանների, որոնք վտանգի տակ կդնեն իր ազգային շահերը: Անցյալ ամիս Ռուսաստանը հայտարարել էր, որ քննարկում է Ղազախստանի և Ուզբեկստանի հետ գազի եռյակ միություն ստեղծելու գաղափարը, որը պետք է նպաստեր գազափոխադրումներին երեք երկրների միջև, ինչպես նաև այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստան: «Նույնիսկ եթե Ռուսաստանի հետ կնքվի գազի համաձայնագիր, ապա դա չի նշանակում միություն», - ասել Է Միրզամահմուդովը: Նա նշել Է, որ բանակցություններ են անցկացվում Ղազախստանի տարածքով անցնող խողովակաշարով ռուսական գազի մատակարարումների շուրջ, բայց դա լինելու Է «տեխնիկական պայմանագիր», այլ ոչ թե միություն: «Եթե մենք գազ ենք ներկրում այլ երկրից, մենք համագործակցում ենք միայն վաճառքի վերաբերյալ առևտրային պայմանագրի հիման վրա: Մենք գազի դիմաց երբեք չենք համաձայնի քաղաքական պայմանների: Այլ խոսքով՝ մենք մեզ առաջարկվող գազի պայմանագիրը կստանանք միայն այն դեպքում, եթե համաձայնենք դրան, հակառակ դեպքում՝ ոչ», - մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքը: Ուզբեկստանը մասամբ կախված է այլ երկրներից ներկրվող գազից: Վերջին մի քանի օրերի ընթացքում երկրում, այդ թվում՝ մայրաքաղաք Տաշքենդում գազի պակաս է եղել, քանի որ ցուրտ եղանակի պատճառով սպառումն ավելացել է: Միրզամահմուդովը հայտնել է, որ ցրտերը Ուզբեկստանի իշխանություններին ստիպել են դադարեցնել օրական 6 մլն խորանարդ մետր գազի արտահանումը Չինաստան:
    14:45
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 7-ից 8-ը
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, զենք-զինամթերքի առգրավման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, յուրացնելու կամ վատնելու և թմրամիջոցի իրացման՝ 3-ական, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, խարդախության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, հոգեկան ներգործության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:37
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    «Արևիկ» բուժմիավորում է դիմել 26 երեխա․ համաճարակաբանական իրավիճակը գտնվում է հսկողության տակ․ ԱՀ ԱՆ
    ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն ընդհանուր առմամբ դիմել է 26 երեխա: Երեխաներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ «Ժամը 10:30 դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում շարունակում են բուժում ստանալ ընդամենը 2 երեխա: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համաճարակաբանական իրավիճակը գտնվում է հսկողության տակ»,- ասված է հաղորդագրության մեջ:
    14:30
    08.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանը հաջորդ տարի կավելացնի պետական պարտքը. Բյուջե-2023-ն ընդունվեց
    Ազգային ժողովն այսօր ձայների 66 կողմ, 28 դեմ հարաբերակցությամբ ընդունել է 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ընդդիմադիրներն են դեմ քվեարկողները, քանի որ կարծում են, որ հակասոցիալական է տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: Փաշինյանի կաբինետը ծրագրել է, որ եկող տարվա բյուջեն ունենալու է մոտ 2 տրիլիոն 300 միլիարդ դրամի եկամուտ։ Սակայն ծախսվելու է ավելի շատ՝ մոտ 2 տրիլիոն 600 միլիարդ դրամ:
    14:22
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քննչական կոմիտեն տարածել է տեսագրություն՝ որոնելով պատկերված կնոջը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է կոմիտեի տարածած տեսագրության մեջ պատկերված անձը: «Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին»,-նշված է կոմիտեից «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ:
    14:15
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը հաստատեց Լավրովի ասածներն ու Փաշինյանի արածները
    7or.am-ը գրում է․ Իշխանական համակարգից վերջապես արձագանքեցին ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Լավրովը, անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին, երկու տարբեր առիթներով ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում համաձայնել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնել։ Լավրովն, ըստ այդմ, պատասխանել էր Փաշինյանի այն գեղցիական շուստրիությանը, թե բա կողմ եմ Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը հետագային թողնելու ռուսական տարբերակին։ Լավրովն իր հայտարարությամբ ցույց տվեց, որ իրենք չեն կարող ու նաև չեն ուզում հայերից ավելի հայ լինել, և եթե Փաշինյանը արևմտյան հարթակում ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս (այս մասին Աստանայում հայտարարեց նաև Ալիևը և հակադարձման չարժանացավ Նիկոլի կողմից), ապա առնվազն երեսպաշտություն է պահանջել, որպեսզի Մոսկվան համոզի Բաքվին՝ Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը թողնել հետոյին։ Մոսկվայի ցանկացած առաջարկ հանդիպում է Ալիևի այն պնդմանը, որ Նիկոլը հանձնել է Ղարաբաղը և ռուսները թող չխանգարեն իրենց։ Պատահական չէ, որ Ադրբեջանի խորհրդարանում արդեն տեսակետ է հնչում, որ Ալիևը, Էրդողանը և Փաշինյանը պետք է առանց միջնորդների հանդիպեն։ Ուզում են ասել, որ Նիկոլին արդեն սեփականաշնորհել են և թող ռուսներն իրենց չխանգարեն։ Ինչևէ։ Նիկոլենք մի քանի օր անարձագանք էին թողել Լավրովի հայտարարությունը, սակայն այսօր այդ լռության ուխտը խախտվեց։ Խախտողը Հայաստանի համար հույժ կարևոր առաքելությամբ Կատար մեկնած ու աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ալեն Սիմոնյանն էր։ Անդրադառնալով Պրահայում տեղի ունեցած քառակողմ՝ Փաշինյան, Մակրոն, Միշել, Ալիև, հանդիպման արդյունքում հնչած հայտարարությանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ հայտարարությամբ Արցախը որևէ պարագայում չի թողնվում գործընթացից դուրս և այնտեղ կա նախատեսված ձևաչափ, որտեղ Արցախը և Ադրբեջանը պետք է ունենան երկխոսություն։ Ալենի ասածը «թարգմանաբար» նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվանում է Արցախից և թող ղարաբաղցիները Բաքվի հետ երկխոսության միջոցով իրենց հարցերը լուծեն։ Սա Ալիևի ասածների մեջ է տեղավորվում։ Ալիևն էլ է ասում, որ ես ղարաբաղցիների հետ կխոսեմ Ադրբեջանի ներքին օրենսդրության շրջանակներում, քանզի ղարաբաղցիներին համարում եմ Ադրբեջանի քաղաքացիներ։ Ուշադրությու՛ն դարձրեք, Ալենը չի հերքում Լավրովի ասածները, որ Նիկոլը համաձայնել է Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում։ Ավելի ճիշտ՝ Ալենը հաստատում է Լավրովի ասածները և Նիկոլի արածները։
    14:07
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննիչները՝ լուրջ խնդրի առջև. տարին ամփոփել չեն կարող․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի քննչական մարմիններում այս ընթացքում խառնաշփոթ է: Բանն այն է, որ քննիչները հայտնվել են լուրջ խնդրի առջեւ եւ իրենց վարույթներում քննվող քրեական գործերով չեն կարողանում քննության ավարտ հայտարարել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինների ղեկավարները հանձնարարել են քննիչներին իրենց վարույթներով առկա գործերով ավարտ հայտարարել եւ տարին ամփոփել, սակայն քննիչները նշել են, որ չեն կարող ավարտ հայտարարել, քանի որ ծանրաբեռնվածությունը նրանց հնարավորություն չի տվել քրեական վարույթներով ողջ աշխատանքը ավարտել եւ այն դատարան ուղարկել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մեկ այլ իրականություն էլ կա. այս իրավիճակին զուգահեռ՝ որոշ քննիչներ էլ ստիպված մի շարք գործերով ավարտ են հայտարարել եւ արդարացել՝ ինչ կլինի հետագայում դատարանում, իրենք պատասխանատվություն չեն կրի: Այսինքն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այս պահին չեն կարողանում իրենց վարույթում առկա գործերի քննությունը ըստ պատշաճի իրականացնել եւ ավարտել»:
    14:00
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ չի փոխանցել․ ՀՀ ՊՆ
    Տեղեկությունը, թե Իրանը Հայաստանին է փոխանցել հակատանկային հրթիռային համակարգեր և 600 հրթիռ, իրականությանը չի համապատասխանում, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։ Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց հավաստի աղբյուրները, գրել էին, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ու ավելի ցնցող մանրամասներ են հայտնի դառնում»՝ մանրամասնելով, թե «ըստ հավաստի աղբյուրների՝ հոկտեմբերի վերջին, Իրանը, գաղտնի, իրանական արտադրության 600 հրթիռ է ուղարկել Հայաստան»։ «Թեհրանի «մուլլոկրատիան» (մոլլաների իշխանությունը) 500 հակատանկային կառավարվող «Դեխժհլավիյե» ու 100 «Ալմաս» տեսակի հրթիռ է նվիրել Հայաստանին», – մասնավորապես, գրել էր «Մինվալ» պարբերականը։
    13:57
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» խմբակցությունը 4 նոր պատգամավոր ունի
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում որոշեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից 4 թեկնածուի տալ պատգամավորի մանդատ։ Նրանք են՝ Մհեր Սահակյանը, Արփինե Վարդանյանը, Արման Ղազարյանը, Իրինա Գասպարյանը։ Նշենք, որ նրանք փոխարինելու են Արամ Վարդևանյանին, Վահե Հակոբյանին, Հռիփսիմե Ստամբուլյանին, Ելենա Կիրակոսյանին։ Մանդատը վերցնել հրաժարվել էին Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայաթ Շիրինյանը, Դավիթ Սահակյանցը։
    13:53
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սարավան բնակավայրում շչակներ են գործարկվելու
    Դեկտեմբերի 9-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։ Գործարկվելու են բնակավայրի շչակները: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
    13:52
    08.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանը կունենա վարչապետին ենթակա արտաքին հետախուզական ծառայություն
    Հայաստանը կունենա նոր արտաքին հետախուզական ծառայություն: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Բանն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունում կա նման գործառույթ իրականացնող ստորաբաժանում, որտեղ ծառայությունը համարվում է զինվորական: Իսկ գործադիրը քաղաքական որոշում ունի ստեղծել նոր մարմին, որը ենթակա կլինի վարչապետին, ծառայությունն էլ զինվորական չի համարվի:
    13:45
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանի Արտաշատի խճուղում բեռնատարներ են բախվել
    Դեկտեմբերի 8-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «FAW» (վարորդ՝ Գ․ Ծ․) և «HOWO» (վարորդ՝ Շ․ Գ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են «HOWO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, վարորդ Շ․ Գ․-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
    13:37
    08.12.22
    Ավելին
  • Արցախ
    Ռուսներն ու ադրբեջանցիները կշարունակեն բանակցությունները Ստեփանակերտի մոտ
    Արցախում այսօր կշարունակվեն ռուս խաղապահների ու բնապահպան-ակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիների բանակցությունները: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են Բաքվի պաշտոնյաները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպումից հետո: Նրանք կառուցողական են գնահատել Վոլկովի հետ երեկվա հանդիպումը: Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Մասիմ Մամեդովը լրագրողներին ասել է, որ իրենք ռուս խաղաղապահներին են հայտնել Ղարաբաղում «հանքավայրերի անօրինական շահագործման մշտադիտարկման հետ կապված» իրենց առաջարկները։
    13:30
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Ֆոլքսվագենի» 64-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
    Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 08.00-ին, Երևանի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենային. «Ֆոլքսվագենի» 64-ամյա վարորդ Էդիկ Բաբաքյոխվյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն։
    13:28
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երթուղային ավտոբուսում 63-ամյա կնոջ գրպանից բջջային հեռախոս են գողացել
    Դեկտեմբերի 7-ին ոստիկանություն դիմած 63-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 17.00-ի սահմաններում երթուղային ավտոբուսում գրպանից գողացել են բջջային հեռախոսը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի մի բնակչի: Խուզարկությամբ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է գողոնը: Նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին:
    13:22
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Իրավիճակը՝ Արցախի ներպետական ու միջպետական ավտոճանապարհներին
    Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դեպի ՀՀ Գորիս քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։ Դեկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: ԱԻ ծառայությունը երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում է՝ անցանկալի պատահարները բացառելու համար պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
    13:20
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի դեմ հարուցվել է քրեական գործ. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ, որի առանցքում քաղաքապետարանի ամենաառանցքային պաշտոնյաներից մեկն է` աշխատակազմի քարտուղարի Ժ/պ Սեյրան Մեջլումյանը: Մեզ հայտնում են, որ քրգործը «նախաձեռնել է» Հակակոռուպցիոն կոմիտեն ու ՀՀ ոստիկանությունը. այն կապված է ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացների հետ: Ուժայինների ուշադրության կենտրոնում Մեջլումյանի հայտնվելը մեր աղբյուրները անակնկալ չհամարեցին, ավելին՝ նշեցին, որ քաղաքապետի մերձավոր թիմակիցների շրջանում որոշակի խուճապային տրամադրություններ առկա են արդեն տեւական ժամանակ: Հաջողվեց պարզել, որ քրեական գործը, որով անցնում է աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ-ն, ներառում է 10-ից ավելի առանձնացված դեպք: Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների` դեպքով ձեռք բերված ապացույցների մի մասն է հայտնի Հրաչյա Սարգսյանին ու իր մերձավոր թիմակցին, ուժայինների կողմից դեռեւս տարվում են աշխատանքներ, եւ՝ ոչ անարդյունք: Այն հարցին, թե ինչն է հիմք հանդիսացել աշխատակազմի քարտուղարին գործի շրջանակներում ներգրավելու համար, պատասխանեցին, որ իրացվել են օպերատիվ տեղեկություններ, մյուս կողմից՝ կասկածներ են հարուցել ինքնակամ շինությունների գործերի ընտրության ու դրանց լուծման ուսումնասիրությունները։ Հարցերին մոտեցել են տարերայնորեն, առանց հստակ մեթոդոլոգիայի: Ամենայն հավանականությամբ, հիմքում եղել են օպերատիվ տեղեկություններ, ինչից հետո էլ սկսել են ուշադրություն դարձնել վերոնշյալ անձին: Քննչականի մեր աղբյուրները հայտնեցին, որ հավանաբար սկզբնական փուլում Մեջլումյանի լիազորությունները կկասեցվեն գործը քննող քննիչի միջնորդությամբ: Հավելենք, որ վերջին շրջանում հետաքրքիր տեղեկություններ են ստացվում Երեւանի քաղաքապետի ու նրա շրջապատի գործունեության մասին, որոնց կանդրադառնանք հընթացս»:
    13:15
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 8-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 8-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.83 դրամ է, վաճառքը՝ 405.67 դրամ: Եվրոյի առքը միջինը 408.31 դրամ է, վաճառքը՝ 425.69 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.98 դրամ է, վաճառքը՝ 6.48 դրամ:
    13:07
    08.12.22
    Ավելին