Լրահոս
Հասարակական
12:00
08.12.22
153

Թոշակը քարտում է, բայց գյուղում բանկոմատ չկա. գյուղացիները «քեշբեք են անում» կառավարության որոշումը

Հեռավոր գյուղերում թոշակառուներից շատերը թոշակին ավելացված 3000 դրամը ծախսում են մարզկենտրոն հասնելու, բանկոմատ ու տերմինալ գտնելու վրա: Մարզերում գլխացավանք է դարձել թոշակը քարտով ստանալը։ 

Բանկային քարտով առևտուր անելու մասին գյուղացիները չեն էլ մտածում՝ չնայած այդ դեպքում թոշակառուներն ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ տալիս են նախորդ ամսվա առևտրի 10 տոկոսի չափով հետվճար՝ քեշբեք: