Լրահոս
2022-12-08
-
Ձյունածածկ, գեղատեսիլ ու վտանգավոր. Սպիտակի ոլորանները՝ ձմռանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամը ֆոտոշարքով ներկայացրել է Սպիտակի ոլորանները ձմռանը: Շարքը ներկայացրել է «Մեր ճանապարհները՝ Սպիտակի ոլորաններ» խորագրի ներքո:Ավելին10:5208.12.22 -
ՔաղաքականԹագուհի Թովմասյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ ՕրուջայինՊատերազմական հանցագործություններով հայտնի Ադրբեջանում փաստորեն գոյություն ունի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել: Նա մասնավորապես, գրել է. «Լրատվական կայքերում տարածվում է Ադրբեջանի խորհրդարանի` Մարդու իրավունքներով զբաղվող ինչ-որ հանձնաժողովի նախագահ Զ․ Օրուջայի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը պատերազմով տիրեց Շուշիին, խաղաղությամբ էլ կտիրի Երևանին։ Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ մարդու իրավունքներով զբաղվող Ադրբեջանի այս պաշտոնյան ըստ էության անտեսում է մարդու անօտարելի, համընդհանուր իրավունքների պաշտպանությանը վերաբերող այն առանցքային դրույթները, որոնցով պետությունները պարտավորված են առաջնորդվել իրենց միջազգային հարաբերություններում։ Մասնավորապես․ այս հայտարարությամբ Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը փաստորեն ողջունում է Ադրբեջանի վարքագիծն առ այն, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքում դրված, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի դեմ, կիրառել ընդհանուր միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակչությունը եւ ենթակառուցվածքները: Իսկ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հետևանքով հազարավոր մարդկային կյանքերի կորուստը ցավալի է, որ որևէ կերպ չի հետաքրքրում մարդու իրավունքներով զբաղվող այս պաշտոնյային։ Զ․ Օրուջան, հավատարիմ Ադրբեջանի նվաճողական քաղաքականության տրամաբանությանը, խոսում է միջազգային իրավունքի սուբյեկտի՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու մասին, որը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է։ Ինչ վերաբերում է վերջինիս հիշատակած խաղաղությանը, ընդգծում եմ՝ Ձեր խաղաղությունը՝ ամենօրյա հրաձգային, ականանետային կրակոցներն են, հայ խաղաղ բնակչության, զինծառայողների սպանություններն ու վիրավորումներն են, քաղաքացիական բնակչության ուղղակի թիրախավորումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պատանդառությունը, գերության մեջ հայտնված հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները, բռնի անհետացումը, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց նկատմամբ խոշտանգումները, դաժան և անմարդկային վերաբերմունքը, հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ ատելությունը, նոր ցեղասպանության իրագործման պետական քաղաքականության կյանքի կոչումը, Արցախի շրջափակումն ու աշխարհի հետ կապի արգելափակումը, Երեխաներին սննդի մատակարարումների արգելափակումը, նրանց կյանքի իրավունքի ոտնահարումները, վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնության արգելափակումը, առհասարակ անարգանքը միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ... Թերևս այս պաշտոնյային հիշեցնեմ՝ Ձեր խաղաղության օրակարգն այնքան կեղծ է, որ Արդարադատության միջազգային դատարանը ձեզ պարտավորեցրել է՝ 1․ «Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են՝ 2020թ․ զինված հակամարտությամբ պայմանավորված, և դեռևս շարունակում են մնալ գերեվարված, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը», 2․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»․․․ Միաժամանակ կարող եք ընդունել ի գիտություն, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել 2020թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը։ Իսկ Ձեր երկրում մարդու իրավունքների խայտառակ վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարող եք ծանոթանալ Freedom House-ի 2021, 2022 թվականների զեկույցներին հետևյալ հղումով։Ավելին10:4508.12.22 -
ՔաղաքականՏոյվո Կլաարը հայտնել է Երևան այցի մասին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ մեկնում է Երևան: Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում: «Բարի առավոտ: Այսօր փորձարկում ենք Վիեննա-Երևան ուղիղ չվերթը։ Կեսօրին ակնկալում եմ բովանդակալից հանդիպումներ»,- գրել է ԵՄ պաշտոնյան՝ կիւց հրապարակելով օդանավույմ արված լուսանկար: Ավելին10:4208.12.22 -
ԱշխարհԱշխարհի վերջը նրան չի հետաքրքրում. ալիքների վրա սահող ՆիկիտանՊատմություն քեյթ-սերֆինգով զբաղվող Նիկիտայի մասին, որին անգամ կիսասառած լիճը չի խանգարում ալիքների վրա սահել: Նիկիտան նաև տիեզերագնացության մանկական ակումբի տնօրեն է։Ավելին10:3708.12.22 -
Քաղաքական«Բնապահպանների» թեման չի փակվել․ Բաքուն անցել է կոնկրետ գործողությունների․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանակերտից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իվանյան (Խոջալու) բնակավայրում, որտեղ տեղակայված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը, երեկ հրամանատարական կազմը հանդիպել է ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որոնք ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման եւ դրա բնապահպանական հետեւանքների հետ կապված իրավիճակի հետաքննության եւ մշտադիտարկման համար»։ Ադրբեջանն այս թեման օրակարգ բերեց դեկտեմբերի 3-ին՝ Լաչինի միջանցքը փակելով, որը բացվեց մի քանի ժամ անց: Ադրբեջանի թիրախում Կաշենի լեռնահարստացուցիչ կոմբինատն է, որը պատկանում է «Վալլեքս» ընկերությունների խմբին: Դեռեւս 2021-ին Ալիեւն ասել էր, թե Ադրբեջանը փոխհատուցում է պահանջելու Արցախի տարածքում հանքեր շահագործած ընկերություններից, դիմելու է դատարան: Այժմ Բաքուն անցել է կոնկրետ գործողությունների, ինչը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական մարտահրավեր է Արցախի համար։ Լուսանկարներից երեւում է, որ հանդիպմանը ներկա է եղել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Սակայն երեկ՝ մինչեւ ուշ երեկո, ԱՀ ԱԽ-ն այդ հանդիպման մասին որեւէ հայտարարություն չէր արել»:Ավելին10:3008.12.22 -
ՔաղաքականՀիմքը պետք է ինքնորոշման իրավունքի իրացման վրա լինի․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ են քաղաքական գործիչներն ու փորձագետները նշում, թե իրականում հայ-ադրբեջանական բանակցային գործընթաց չկա, և գործ ունենք ընդամենը նման գործընթացի իմիտացիայի հետ: Նման կարծիք ունի նաև Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որի համոզմամբ, առկա է զուտ պահանջողի և կատարողի դերակատարմամբ համագործակցություն, որտեղ պահանջողն ադրբեջանական կողմն է, կատարողը՝ հայաստանյան իշխանությունները: Անդրադառնալով ադրբեջանցիների՝ վերջին օրերի սադրանքներին, պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ ավելի մեծ թափով գործողության պետք է սպասել: «Եթե, իհարկե, մինչ այդ չպարզվի, որ նորից բանավոր պայմանավորվածություններ են եղել: Նիկոլ Փաշինյանն էլ դրանց արդյունքում կհայտարարի, թե «ստիպված է գնալ զիջումների ավելի կարևոր բաներ փրկելու համար»: Խոսքն այն մասին է, որ, օրինակ՝ կարող են համաձայնության գալ, որ Հայաստանը Արցախին կապող ճանապարհին պետք է վերահսկիչ կետ լինի, ինչն իրականում վերջը կլինի. այն կարող է խուճապի, արտագաղթի ու կամաց-կամաց հայաթափման պատճառ դառնալ, որի արդյունքում Ադրբեջանը բոլոր հարցերը հօգուտ իրեն կլուծի»,«Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբյանը: Նրա խոսքով, միամտություն է այլ երկրներից անվտանգային երաշխիքներ ակնկալելը: «Երբ կեցությունդ, ապագադ անվտանգային երաշխիքի հիմքի վրա ես դնում, լավագույն դեպքում գաղութի կարգավիճակ ես ունենալու: Հիմքը պետք է ինքնորոշման իրավունքի իրացման վրա լինի»,-ամփոփեց պատգամավորը»:Ավելին10:2208.12.22 -
ՔաղաքականՀայաստանի իշխանության ընտրած գործելակերպը ուղղակի թշնամություն է սեփական ժողովրդի նկատմամբ․ ԱբրահամյանԹե այս ապատեղեկատվության տարափին ինչ կհետևի, դեռ դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ Ադրբեջանը Արցախի դեմ համակարգային սադրանքների պլան է գործի դրել, արդեն ակնհայտ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Երբ 1 ամիս առաջ Ադրբեջանը քարոզչական արշավ սկսեց Հայաստանն Արցախի հետ կապող երթուղով ականների, զենք-զինամթերքի տեղափոխման կեղծ օրակարգով, դրան հետևեց այդ ճանապարհով երթևեկող բեռնատարների համար ռենգեն/սկանի տեղակայման քննարկումը, որի վրա մուտք է ունենալու նաև Ադրբեջանը։ Երբ 2 շաբաթ առաջ տեղեկատվական տարափ սկսվեց Արցախի ընդերքում տեղի ունեցող «խախտումների» մասին, Ադրբեջանը ուժեղացրեց ճնշումը Արցախում այդ ոլորտը մոնիթորինգի և վերահսկողության տակ վերցնելու հարցը, իսկ ավելի ուշ, 2 անգամ, դրանց բնապահպանության նախարարության պաշտոնյաները իրենց պահանջներն Արցախում քննարկեցին ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ։ Ներկայումս Ադրբեջանը քարոզչական խայծեր է շրջանառում այն մասին, թե իբր երկու՝ 13 և 14 հոգանոց իրանական դիվերսիոն խմբեր են «Լաչինի միջանցքով» մուտք գործել Արցախի տարածք և պատրաստվում են Ադրբեջանի դեմ գործողություններ իրականացնել։ Թե այս ապատեղեկատվության տարափին ինչ կհետևի, դեռ դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ Ադրբեջանը Արցախի դեմ համակարգային սադրանքների պլան է գործի դրել, արդեն ակնհայտ է։ Հայաստանի իշխանության միակ «պաշտպանական» արձագանքն այն է, որ Արցախը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, դրա մեղավորը ռուսներն են և իրենք ստեղծված իրավիճակին միայն «ցավով հետևելու» գործառույթ ունեն։ Այն, որ ադրբեջանական պլանավորած «ականները» պայթում են ռուսական թույլ հակազդեցության պայմաններում, դա նկատելի է, բայց այն, որ Հայաստանի իշխանությունը կողքից «թամաշա» անելու գործելակերպ է ընտրել, դա ուղղակի թշնամություն է սեփական ժողովրդի նկատմամբ», - գրել է նա։Ավելին10:1508.12.22 -
ԱրցախԱրցախի ԱԽ գրասենյակը պարզաբանում է տարածելԱրցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանում է տարածել դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հանդիպման վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունը. «Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին Արցախի Հանրապետության կողմից մասնակցում են միայն լիազորված ներկայացուցիչները: Մասնավորապես, ս.թ. դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում անցկացված հանդիպմանը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող: Հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին հանդես է գալիս բացառապես Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերից: Անդրադառնալով վերը նշված հանդիպմանը՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները թե՛ Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված էկոլոգիական բնույթի խնդիրների, և թե՛ մյուս անվտանգային մարտահրավերների մասին: Միևնույն ժամանակ կրկին շեշտում ենք, որ արցախյան կողմը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով Արցախի շահերը պաշտպանելու հանձնառությունը»։Ավելին10:1108.12.22 -
ՔաղաքականՎանաձորում մեկ տարի շարունակվող ճգնաժամը չի հանգուցալուծվում. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորում մեկ տարի շարունակվող ճգնաժամը չի հանգուցալուծվում։ «Լուսավոր Հայաստանի»՝ Վարչական դատարան ներկայացրած հայցի քննությունը նշանակվել է 2023 թ․ մարտի 15-ին։ Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո նորընտիր ավագանին համայնքի ղեկավար պետք է ընտրեր Մամիկոն Ասլանյանին, սակայն նրան կալանավորեցին, իսկ ավագանի չանցած ԼՀԿ-ն մտավ դատարան՝ վիճարկեց արդյունքները, որ կասեցնի քաղաքի իշխանության ձեւավորումը։ Չնայած բոլոր հաշվարկներով եւ դատարանների վճիռներով ԼՀԿ-ին մանդատ չէր հասնում, բայց այդ նենգ հայցով իշխանական սցենարը կյանքի կոչեցին, գուցե դրա գինը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն էր։ Մի առանձին հայցով էլ դատարանը կասեցրեց Վանաձորի ավագանու նիստերի գումարումը, քանի դեռ ընտրությունների վիճարկումն ավարտված չէ, այս դատական քաշքշուկը դեռ շարունակվում է, իսկ Ասլանյանը շարունակում է մնալ բանտում։ Այս ընթացքում կրիմինալ Ակային՝ Արկադի Փելեշյանին, նշանակեցին համայնքապետի ԺՊ, եւ ՔՊ-ն զավթեց համայնքը։ Այսօր ՔՊ-ն ավագանիում չունի մեծամասնություն եւ չի կարողանում նիստեր հրավիրել, որոշումներ կայացնել։ Հույս ունեն, որ մի քանի ընդդիմադիր «գողանալով»՝ հարցը կլուծեն, բայց չի ստացվում։ Երեկ մենք «Ասլանյան դաշինքի» ղեկավար Արթուր Օհանյանին հարցրինք՝ մինչեւ ե՞րբ կարող է այս վիճակը շարունակվել։ Նա ասաց, որ Վանաձորում աննախադեպ իրավիճակ է, օրենքը նման դեպքերում լուծումներ չի տալիս։ Իշխանական շրջանակներում հույսը չեն կորցնում, որ մարդագողություն կիրականացնեն, եթե ոչ՝ մարտի վերջին նոր ընտրությունների կգնան։ Վաղը եւս ավագանու նիստ է նշանակված»:Ավելին10:0708.12.22 -
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի ԴաշնությունՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:Ավելին10:0008.12.22 -
Ապարանի, Վայքի, Ջերմուկի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները և Սատանի կամրջից մինչև Տաթևի վանք տանող ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Ապարանի, Վայքի, Ջերմուկի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Աբովյանի տարածաշրջանի Ողջաբերդ-Գառնի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:Ավելին09:5708.12.22 -
Կապան-Տաթև ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով 21 բեռնատար ավտոմեքենա արգելափակվել էրԴեկտեմբերի 7-ին, ժամը 08:50-ին Ճանապարհային ոստիկանությունից դիմել են Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի հենակետ առ այն, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բեռնատարները մերկասառույցի պատճառով արգելափակվել են։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 բեռնատար ավտոմեքենա։Ավելին09:5408.12.22 -
ՀասարակականՀրադադարի օրվա զոհը. Հասմիկի Տիգրանը միշտ կապրի44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Զաքարյանի այրին գիրք է գրել ամուսնու մասին: Գերմանիայում, Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացրած 32-ամյա Տիգրանի վերջին առաքելությունը Հադրութում էր: Նա զոհվել է առաջին հրադադարի հաստատումից 2 ժամ անց:Ավելին09:4508.12.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Ադրբեջանը փոխհատուցում է պահանջելու Արցախի տարածքում հանքեր շահագործած ընկերություններից: «Ժողովուրդ» Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմակահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը կարճվեց: «Հրապարակ» «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը»,- Մոսկվայում դեկտեմբերի 6-ին ասել է Ն. Փաշինյանը: «Ժողովուրդ» Նախկինում դատվածություն ունեցող Հաջի-Հակոբյանն այժմ ԱԺ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում: «Փաստ» Իշխանությունները պատրաստվում են առողջապահության նախարարության մեջ ներառել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական բաղադրիչ ունեցող ոլորտային հատվածը։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ:Ավելին09:3008.12.22 -
ՀասարակականԵրևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին00:0508.12.22 -
ՀասարակականՈւրախ եմ, որ կարողացել եմ Հայաստանում աշխատատեղեր ստեղծել․ Տաթևիկ ՌևազյանԱզգային ավիափոխադրողի հիմնադրումը Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում աշխատելիս իմ առաջ դրված նպատակներից ու իմ մասնագիտական երազանքներից էր, հայտարարել է կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը։Ավելին00:0108.12.22
2022-12-07
-
ՏարածաշրջանՎրաստանում տարեցների 52 տոկոսն իրենց միայնակ են զգումՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Վրաստանի գրասենյակի նոր հետազոտության համաձայն՝ Վրաստանում տարեց քաղաքացիների 52 տոկոսն իրեն էմոցիոնալ առումով միայնակ է զգում, իսկ 45 տոկոսը՝ սոցիալապես միայնակ է համարում, հայտնում է Aliq.ge-ն։Ավելին23:5807.12.22 -
ՍպորտՖԻՖԱ-ն տուգանել է Սերբիայի, Խորվաթիայի և Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիաներինՖԻՖԱ-ն տուգանել է Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիային ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի Բրազիլիայի դեմ խաղից առաջ հանդերձարանում կախած Սերբիայի ու Կոսովոյի միասնական դրոշների պատճառով, որ վրա եղել է «Չհանձնվել» գրությունը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։Ավելին23:5607.12.22 -
ՍպորտՄխիթարյանը դարձել է գոլի հեղինակ «Ինտեր»-ի ընկերական խաղումՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ «Ինտեր»-ի ընկերական խաղում:Ավելին23:5007.12.22 -
ԱրցախՎիտալի Բալասանյանը մասնակցել է խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ԱՀ ԱԽ հայտարարությունըԱրցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող: Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության ԱԽ հայտարարության մեջ:Ավելին23:4807.12.22