Լրահոս
Քաղաքական
12:59
08.12.22
114

Փշալարերից բացի ավելանում է նաև խորհրդարանի պաշտպանիչ պատի բարձրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի ԱԺ աշխատակազմը որոշել էր անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել շենքի համար, որի նպատակով ԱԺ դարպասները նորից պետք էր զոդել և պարիսպների երկայնքով փշալար անցկացնել։

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հայտնել էր, որ աշխատանքները պետք է իրականացվեին շատ ավելի վաղ, բայց որոշակի պատճառներով դրանք հետաձգվել էին, իսկ այժմ իրականացվում են։

Այսօր «Հայլուր»-ի թղթակիցը ֆիքսել է, որ խորհրդարանի տարածքում փշալար անցկացնելուց բացի, ԱԺ աշխատակազմը որոշել է ավելացնել նաև պաշտպանիչ պատի բարձրությունը։