Լրահոս
Իրավական
12:45
08.12.22
132

Նորածին տղայի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Img default alt hy

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի կողմից ՀՀ ՔրՕրի 187 հոդվածի 2-րդ մասի (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է դեկտեմբերի 5-ին «Հրազդան» բժշկական կենտրոնում երեխայի մահվան փաստով, ինչի համար երեխայի հարազատները մեղադրում են, որ մահվան պատճառը «Հրազդան» բժշկական կենտրոնի բժշկի մասնագիտական ոչ ճիշտ աշխատանքի արդյունքն է։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։