Լրահոս
Հասարակական
17:58
08.12.22
777

Շան կծելուց հետո հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է

Img default alt hy

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 64 խումբը «զույգ դաստակների շան կծած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 66-ամյա Վիկտորյա Օ-ն է։  

Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեկտեմբերի 1-ին «Շենգավիթ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում Վիկտորյա Օ-ն, գիտակցության չգալով, մահացել է։ 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։