Լրահոս
Միջազգային
19:40
08.12.22
165

Կրեմլը հերքել Է «գազի եռյակ միությունից» Ուզբեկստանի հրաժարվելու մասին տեղեկատվությունը

Img default alt hy

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել Է տեղեկատվությունն այն մասին, թե Ուզբեկստանն, իբր, հրաժարվել Է «գազի եռյակ միություն» ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի գաղափարից:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Reuters-ը սխալ տեղեկատվություն Է տվել, սխալ Է մեկնաբանել խոսքերը: Մենք գիտենք, թե ինչ Է ասվել:

Ոչ ոք չի խոսում գազի մասին՝ քաղաքական պայմանների դիմաց: Այդ մասին խոսք չի գնում այդ միության ստեղծման գաղափարի համատեքստում», - ասել է Պեսկովը լրագրողներին: ՌԴ նախագահի խոսնակը նշել Է, որ խոսքը երկրների՝ առևտրային շահերից բխող գործողությունների համակարգման մասին Է:

«Այդ առումով շարունակվում Է աշխատանք տարվել», - հավելել Է նա: Կրեմլի ներկայացուցիչը նաև պարզաբանել Է, որ յուրաքանչյուր կողմ կշարունակի իր Էներգապաշարները վաճառել պայմանագրի կողմերին՝ կողմնորոշվելով բացառապես առևտրային պայմաններով:

«Երկրները շահագրգռված են համաձայնեցնել իրենց գործողությունները տրանսպորտային ուղիների հետագա կառուցման, գազի ենթակառուցվածքի զարգացման հետագա ուղղությունների որոշման, բնական գազի ներքին կարիքների բավարարման հարցում, և այստեղ ամեն ինչ բավականին սերտորեն փոխկապակցված Է»,- հստակցրել Է նա: Պեսկովի խոսքով՝ երկրները շահագրգռված են համակարգել այդ ուղղությունները՝ շահութաբերությունը բարձրացնելու և միմյանց օգուտ բերելու նպատակով:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությանը, հայտնել էր, որ Ուզբեկստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի և Ղազախստանի հետ գազի եռյակ միություն ստեղծելու գաղափարից: Ուզբեկստանի Էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Ժուրաբեկ Միրզամահմուդովը նշել էր, որ Տաշքենդը չի համաձայնի քաղաքական պայմանների, որոնք վտանգի տակ կդնեն երկրի ազգային շահերը: Նա նշել Էր, որ բանակցություններ են անցկացվում Ղազախստանի տարածքով անցնող խողովակաշարով ռուսական գազի մատակարարումների շուրջ, բայց դա լինելու Է «տեխնիկական պայմանագիր», այլ ոչ թե միություն: