Լրահոս
Իրավական
14:07
10.12.22
136

Համայնքային ոստիկանները 31-ամյա տղամարդու մոտ մարիխուանա են հայտնաբերել

Img default alt hy

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները Սարդարապատ գյուղի Մարտիրոսյան եղբայրների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 31-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ՝ 40 գրամից ավելի քաշով:

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։