Լրահոս
Քաղաքական
14:15
10.12.22
108

Թիմի ներսում խարդավանքներ հյուսող Անդրանիկ Քոչարյանը նոր թիրախներ ունի

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սեփական թիմի ներսում խարդավանքներ հյուսող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նոր թիրախներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս անգամ ՔՊ-ական պատգամավորը կենտրոնացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նրա ընկեր պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի ու Սիսակ Գաբրիելյանի վրա:

Քոչարյանը տարբեր վայրերում, մասնավոր զրույցներում պահը չի կորցնում խոսել երեք պատգամավորների մասին, նրանց մեղադրել շատ գործուղումների մեկնելու համար, անգամ բուքմեյքերական «Վիվարո» ընկերությունից «փայ» ունենալու համար: «Ֆակտոր»-ին նոյեմբերի 25-ին տված հարցազրույցի ժամանակ նա անդրադարձել էր նաև այդ «Վիվարո»-ի գործունեությանը և իր թիմակիցների՝ Հունաստանում հանգստին:

Լրագրողը հարց է հնչեցնում՝ «Վիվարո»-ին գուցե քաղաքական երաշխիքներ են տվել գործընկերները, որոնք Հունաստանում իրենց հաշվին հանգստանում են: Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է. «Պետք է Ազգային անվտանգությունը ճշտի ամեն ինչ, նաև Ձեր բարձրացրած հարցը»:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, որ ինքը որևէ առնչություն չունի «Վիվառո» ընկերության հետ և երբևէ այդ ընկերությունից գումար չի ստացել: «Իմ եկամուտը գոյանում է պատգամավորական աշխատավարձից: Եթե իրավապահ համակարգը գտնում է, որ պետք է ստուգի, թող ստուգի», – նշեց նա: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ի ներսում խարդավանքներ է հյուսում»: