Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:52
10.12.22
112

«Պատասխան հարվածի իրավունք ունենք». Պուտինը նորից խոսել է միջուկային զենքի մասին

«Հատուկ ռազմական գործողությունն ընթանում է իր հունով, ամեն ինչ կայուն է»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը Ղրղզստանում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Վլադիմիր Պուտինը խոսել է միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին, նշել, որ և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ նահանգները իրենց ռազմավարության մեջ անդրադառնում են միջուկային զենքը գործի դնելու հնարավոր դեպքերին: