Լրահոս
Հասարակական
13:45
10.12.22
157

Երևանում վթարի է ենթարկվել հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Տիգրանյան փողոց խաչմերուկում բախվել են հիվանդի տեղափոխող շտապօգնության և Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդի էր տեղափոխում հիվանդանոց և, ըստ վարորդի հայտարարության, միացված են եղել լուսաձայնային ազդանշանները։