Լրահոս
Աշխարհ
20:40
10.12.22
133

Եգիպտոսում կարգելվի մզկիթների և դպրոցների մոտ նարգիլե ծխելը

Img default alt hy

Եգիպտոսում դեկտեմբերի 11-ից ուժի մեջ կմտնի օրենք, որն արգելում է նարգիլե ծխել մզկիթներից, եկեղեցիներից և դպրոցներից մեկ կիլոմետրից պակաս հեռավորության վրա։

Եգիպտոսի իշխանությունները թույլատրել են նարգիլե ծխել միայն սրճարաններում, ռեստորաններում և հատուկ նշանակված վայրերում, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դրա համար հաստատությունները պետք է ձեռք բերեն հատուկ լիցենզիա։ Այն ձեռք բերելու համար պետք է բավարարեն մի շարք պահանջներ, այդ թվում՝ գտնվելով կրոնական և կրթական հաստատություններից, ինչպես նաև գազալցակայաններից անհրաժեշտ հեռավորության վրա։

Սրճարանների և ռեստորանների սեփականատերերը, ովքեր կշարունակեն նարգիլե տրամադրել առանց լիցենզիայի, կտուգանվեն, իսկ այն կրկին խախտելու դեպքում՝ կփակվեն։