Լրահոս
Տարածաշրջան
23:20
10.12.22
163

Հորինովի պետություն Ադրբեջանն արթնացնում է քնած առյուծ Իրանին

«Իրանը լուրջ գործողությունների կդիմի, եթե Իսրայելը, Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն կտրել Իրան-Հայաստան պատմական սահմանը»,- Գորիսում «Որոտան» միջազգային փորձագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է իրանցի քաղաքագետ Շոեյբ Բահմանը: Փորձագետները հիշեցնում են պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը՝ «Իրանը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ, սակայն երբեք չի հանդուրժի տարածաշրջանում դրսի ուժերի ներկայությունը»: