Լրահոս
Քաղաքական
22:55
10.12.22
149

Եվրամիության դիտորդների 50 օրը՝ հայ-ադրբեջանական սահմանին. անտեսանելի արդյունք և անորոշ ապագա

«Եվրամիությունն ակտիվ աշխատում է Երևանի ու Բաքվի միջև վստահություն ստեղծելու համար, սակայն ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ»,- Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այս հայտարարությունն արել է Ստամբուլում, ուր նա մեկնել է ուրբաթ Երևանից: Ու չնայած՝ Կլաարի՝ երևանյան այցի նախօրեին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Հայաստանը միայն կողջունի Եվրամիության առաքելության ժամկետի երկարաձգումը, դեռ հայտնի չէ՝ հայ-ադրբեջանական սահմանը դիտարկող մի քանի տասնյակ եվրոպացիները արդյոք նախատեսվածից երկար կմնա՞ն մեր երկրում: