Լրահոս
Հասարակական
22:30
10.12.22
265

Երևանյան լճի մոտ բախվել են Nissan, Toyota Corolla և Honda մակնիշի ավտոմեքենաները

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են Nissan, Toyota Corolla և Honda մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածնքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաներից 2-ի առջևի անվահեծանները կոտրվել են։