Լրահոս
Հասարակական
21:15
10.12.22
212

Առինջի կամարի հարևանությամբ բախվել են 2 Mercedes, կա 6 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի հարևանությամբ, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմենքենաներ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Երևանի տարբեր հիվանդանոցեր։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Հրշեջ-փրկարարները վիրավորներից մի քանիսին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սպասում են՝ քննիչն ավարտի վթարի վայրի զննությունը, որպեսզի կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։