Լրահոս
Քաղաքական
13:00
13.12.22
113

Կոչ եմ անում միջազգային ինստիուտներին քայլեր ձեռնարկել արցախցու կյանքի իրավունքը պաշտպանելու համար․ Թովմասյան

Img default alt hy

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ահազանգել է այն փաստի առնչությամբ, որ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու պատճառով վտանգի տակ են հայտնվել Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ, ում պետք է շտապ ետղափոխել Երևան։

Թագուհի Թովմասյանի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք բուժառուների կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ է շտապ տեղափոխել Երևան։

Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակման իր հանցավոր քաղաքականության իրականացումը, իսկ միջազգային հանրությունը անթույլատրելի անտարբերություն է ցուցաբերում։

Հրատապ քայլեր են անհրաժեշտ միջազգային ինստիուտների կողմից։

Մի' լռեք, պատժիչ գործողություններ ձեռնարկեք, արցախահայության կյանքի իրավունքը լրջագույն վտանգի տակ է։

Արցախցին իր հայրենիքում անվտանգ, ազատ ապրելու իրավունք ունի»: