Լրահոս
Առողջապահական
13:25
13.12.22
128

Առողջական ծանր խնդիրներ ունեցող ԱՀ քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ․ ԱՆ

Img default alt hy

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ:

«ԱՀ առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ:

Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»,- ասված է հաղորդագրության մեջ: