Լրահոս
Քաղաքական
12:54
13.12.22
80

Ադրբեջանցիները ցանկանում են՝ ռուսները ներկայություն չունենան ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում․ «168.am»

Img default alt hy

Ադրբեջանական սադրանքների հիմնական նպատակը մեկն է՝ դադարեցնել մեր տարածաշրջանում ռուսների ռազմական ներկայությունը: Այս մասին «168.am»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ակնհայտ է, որ սադրանքները շարունակվելու են, և իրենց համար էական չէ՝ դա կանեն լրագրողի, թե բնապահպանի դրոշի տակ: Նպատակը միանշանակ մեկն է՝ արցախցին պետք է հեռանա իր հողից և ուղղված է ռուս խաղաղապահներին: Սրա հետևանքով խաղաղապահը հայտնվում է հիմար վիճակում, երբ բնապահպանի նկատմամբ զենք օգտագործել, բնականաբար, չի կարող, մյուս կողմից էլ իրենք իրենց շատ սանձարձակ են պահում Բաքվի հրահանգով»:

Հարցազրույցի ժամանակ Շավարշ Քոչարյանը նաև նշել է. «Դահլիճը կիսադատարկ էր: Ես հիշում եմ միջոցառումներ ունեինք՝ հարյուրավոր մարդկանցով հսկայական դահլիճներում, իսկ այսօր փոքր դահլիճում քիչ մարդիկ կային, չէին կարողացել դահլիճ լցնել: Ես չեմ ասում ելույթ ունեցողներ հրավիլյաները հարգանքի արժանի չէին, սակայն տասնյակ այդպիսինները դուրս էին մնացել:

Հաջորդը՝ երկրի գլխավոր պաշտոնյաները՝ վարչապետը և արտգործնախարարը Հայոց ցեղասպանության մասին մի նշույլ չասացին ցեղասպանության կանխարգելմանը նվիրված ֆորումին: 1915 թվականը չկա իրենց ուղեղում: Այսինքն՝ այդ ֆորումն ուղղված էր ճիշտ հակառակին, կոչ Հայոց ցեղասպանության մասին այլևս չխոսելու: Նիկոլ Փաշինյանը զոհին և դահճին իջեցրեց նույն հարթության վրա՝ կենցաղային բնույթ տալով նրանց»: