Լրահոս
Քաղաքական
21:36
13.12.22
93

Հայկական կողմը պետք է շարունակի՞ հումանիտար աղետ նախաձեռնած զինյալներին անխափան գազամատակարարումը. իրավաբան

Img default alt hy

Գազի նախորդ անջատումների ընթացքում ադրբեջանցիները, օգտվելով իրենց իսկ ստեղծած առիթից, անարգել մոնտաժեցին նոր կարգավորիչ, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն անջատել միայն Ստեփանակերտ և մյուս հարակից հայկական բնակավայրեր միացնող գազամատակարարումը, իսկ հիմնականում ադրբեջանցի զինյալներով բնակեցված Շուշիում, Հադրութում և մյուս զավթված տարածքներում անվճար գազամատակարարումն անխափան շարունակվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

«Արցախին գազամատակարարումը իրականացվում է Հայաստանից։

Նախորդ անջատումների ընթացքում ադրբեջանցիները, օգտվելով իրենց իսկ ստեղծած առիթից, անարգել մոնտաժեցին նոր կարգավորիչ, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն անջատել միայն Ստեփանակերտ և մյուս հարակից հայկական բնակավայրեր միացնող գազամատակարարումը, իսկ հիմնականում ադրբեջանցի զինյալներով բնակեցված Շուշիում, Հադրութում և մյուս զավթված տարածքներում անվճար գազամատակարարումն անխափան շարունակվում է։

Հիմա ադրբեջանցի զինյալները անջատել են գազամատակարարումը։ Ինչպե՞ս պետք է վարվի հայկական կողմը, պետք է շարունակի՞ նույն հումանիտար աղետ նախաձեռնած զինյալներին անխափան գազամատակարարումը, թե՞ պետք է դա անի միայն Ստեփանակերտի գազամատակարարումը վերականգնելուց հետո, սա հռետորական հարց չէ»,- գրել է նա: