Լրահոս
Արցախ
22:10
13.12.22
149

Արցախում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. ԱՀ ֆինանսների նախարարություն

Img default alt hy

ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են.

«Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են:

Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը:

Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ» :