Լրահոս
Առողջապահական
22:07
13.12.22
148

Լաչինի միջանցքի փակ լինելը աղետալի է հատկապես հաշմանդամ արցախցիների համար

Img default alt hy

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան իր մտահոգությունն է հայտնում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը միացնող միակ ճանապարհի՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման պատճառով։

Այս մասին ասվում է կոալիցիայի տարածած հաղորդագրությունում:

«Ճանապարհի ավելի քան մեկ օր փակ լինելը աղետալի է հատկապես հաշմանդամություն ունեցող արցախցիների կյանքի և առողջության տեսանկյունից։

Շրջափակման հետևանքով հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղափոխումը Հայաստանի բուժհաստատություններ դարձել է անհնար։ Դադարեցվել են նաև դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումները։

Եղանակային ցուրտ պայմաններում ավելի քան հազար մարդ մնացել է ճանապարհին, իսկ գազի մատակարարումը՝ դադարեցվել:

Միջազգային կազմակերպություններից և դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալում ենք օգտագործել իրենց ազդեցությունը, դատապարտել Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված՝ արցախցիների մարդու իրավունքների զանգվածային այս խախտումը։

Հումանիտար կազմակերպություններին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց առաքելությանը և ցուցաբերել հրատապ օգնություն հաշմանդամություն ունեցող և չունեցող արցախցիներին՝ անկախ իրենց գտնվելու վայրից»,-նշվում է հայտարարությունում: