Լրահոս
Քաղաքական
22:05
13.12.22
127

«Խառնել բոլորի խաղաքարտերը, դիմադրություն ցույց տալ» Ադրբեջանին զսպելու կոչով երթ՝ Երևանում

Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ են հրավիրել ընդդիմադիր երկու խմբակցությունները: «Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» ՔՊ-ական գործընկերներին կսպասեն վաղը ցերեկը 1-ին՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ համատեղ հայտարարություն ընդունելու և դատապարտելու Ադրբեջանի գործողություններն Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ: 

Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորներն այսօր Երևանում միացել են քաղաքացիներին, որոնք ակցիա ու երթ են արել՝ ի պաշտպանություն Արցախի մեր հայրենակիցների: