Լրահոս
21:45
13.12.22
69

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Ապարան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Ջերմուկ, Ապարան, Հրազդան քաղաքներում և Ամասիայի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։