Լրահոս
Հասարակական
12:36
15.12.22
209

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Mitsubishi Pajero-ն վարելիս վարորդը հանկարծամահ է եղել

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Թևոսյան փողոցի 8/2 հասցեի դիմաց քաղաքացին հանկարծամահ է եղել։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել է վարորդի դին։  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը, ով Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Հակոբ Գ-ն է, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել ծառին։