Լրահոս
2022-12-17
-
Կրթություն և գիտությունԴուխաթափ անող որոշում. ԿԳՄՍ նախարարից բացատրություն են պահանջումՀայ ազգային-ազատագրական շարժման առանցքային գործիչներից Նժդեհի գաղափարախոսությունը «ֆաշիստական» անվանած տիկինը ԿԳՄՍ նախարար նշանակվելուց հետո առաջին իսկ որոշմամբ արգելել է դպրոցներին ռազմականացված կառույցներին տարածք տալ: Ժաննա Անդրեասյանի սկանդալային որոշման հետքերով Ալբերտ Սերոբյանն է գնացել:Ավելին11:1517.12.22 -
ԱրցախԱրցախի կրթական հաստատություններում կվերսկսվեն դադարեցված պարապմունքներըԴեկտեմբերի 19-ից կվերսկսվեն պարապմունքները բոլոր այն կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով, այս մասին հայտնում է ԱՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Դեկտեմբերի 14-ից 17-ը բաց թողնված պարապմունքերը կիրականացվեն դեկտեմբերի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում: Ուսումնական գործընթացը դադարեցրած հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների համար ուսումնական գործընթացը կազմակերպվել է դեկտեմբերի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում: 6-օրյա ռեժիմով աշխատող ուսումնական հաստատություններում դեկտեմբերի 14-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն՝ բաշխվելով հաջորդ շաբաթվա օրերին:Ավելին11:0717.12.22 -
ԱրցախԱրցախի ՆԳՆ-ն մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմովԱրդեն վեցերորդ օրն է`Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով, հայտնում է ԱՀ Ներքին գործերի նախարարությունը:Ավելին11:0217.12.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ն կոչ է անում հնարավորինս շուտ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքովԱդրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ և, անկեղծ ասած, դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։ Մենք ուրախ ենք, որ վերականգնվել է գազամատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես արդեն ասացի, էներգետիկ ենթակառուցվածքներում խափանումները կարող են մարդասիրական ճգնաժամի հանգեցնել։ Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, իսկ դրա ճանապարհը բանակցություններն են»,- հայտարարել է Պատելը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը հավատում է, որ մինչև տարեվերջ կողմերը կստորագրեն խաղաղության համաձայնագիր՝ պետդեպի փոխխոսնակը խուսափել է խոսել ժամկետներից։ «Սա մի հարց է, որով, ինչպես գիտեք, պետքարտուղարը մեծապես հետաքրքրված է և շատ մեծ ուշադրություն է հատկացնում, պետդեպարտամենտի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ևս, այս հարցում մենք շարունակելու ենք խորապես ներգրավված լինել ու հասնել եզրափակիչ գծին»,- ասել է Վեդանտ Պատելը։Ավելին11:0017.12.22 -
ԱրցախՌուբեն Վարդանյանը հրապարակել է այն մարդկանց անունները, ովքեր օգտվում են Արցախում ստեղծված իրավիճակիցԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս ներկայացնել իրավիճակը շրջափակված Արցախում: «Բացի հրատապ հարցերից անում ենք նաև սիստեմատիկ աշխատանք, որը պետք է փոխի մեր կյանքը: Ընդհանուր վիճակը նորմալ է, իհարկե հարցեր կան, փորձում ենք լուծել: Ունենք կանխիկի հետ կապված խնդիրներ, կոչ ենք անում քարտերը օգտագործել: Այն խանութները, որոնք չունեն տերմինալներ, կստանան: Տեղի են ունենում հանդիպումներ համայնքներում: Այսօրվանից սկսելու եմ ասել այն մարդկանց մասին, որոնք չեն կատարում մեր ընդունած օրենքները: Առաջին օրը տվեցինք հնարավորություն, որ ուղղեն սխալները, այսուհետ հրապարակելու ենք այն մարդկանց անունները, ովքեր հնարավորությունները ճիշտ չեն օգտագործում, այլ օգտվում են իրավիճակից»,-ասել է նա:Ավելին10:5217.12.22 -
ՔաղաքականԱԺ պարիսպներն ավելի են բարձրացրել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «2018-ից հետո քաղաքացիների առջեւ Ազգային ժողովի դռները բացած իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով հայտարարում էր, թե քաղաքացիների առջեւ փակ դռներ այլեւս չպիտի լինեն, վերջին երկու տարիներին ոչ միայն փակեց հանրային շենքերի դռները, այլեւ մի քանի շերտով զոդեց դրանք, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով չկարողանա անցնել դրանցից։ Փակվեցին ԱԺ-ի, նախագահականի դարպասները, կառավարական առանձնատների ցանկապատի ճեղքերը փակեցին, որ անգամ արանքներից ոչինչ չերեւա, մի քանի շերտ ոստիկանական պահակազորներ կարգեցին, վարչապետի, նրա ընտանիքի անվտանգության ուժերը բազմապատկեցին եւ անվտանգության ծառայողներ կցեցին անգամ այն ՔՊ-ականներին, որոնց դա օրենքով չէր հասնում, բայց քանի որ ընդդիմությանը քլնգում, փաշինյանական ոճի ստատուսներ էին գրում, հատուկ կարգավիճակ ստացան: Խորհրդարանի շենքի պարիսպների երկարությամբ փշալար քաշեցին, հիմա էլ, պարզվում է` բարձրացրել են պարիսպները»:Ավելին10:4517.12.22 -
ՔաղաքականԴիտորդների թեման՝ առկախ. ինչ է ասել Կլաարը․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ անկախ ալիևյան, այսպես կոչված, «էկոակտիվիստներ» ակցիայի այս փուլի ելքից, թշնամական երկիրն անընդհատ սադրանքների է դիմելու՝ իր նախապայմանների կատարմանը հասնելու համար: Այնպես որ, ցանկացած պահի պետք է պատրաստ լինել նոր սադրանքների ու հանցագործությունների: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին օրերին ՀՀ իշխանությունները քննարկում են հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության հարցի հետ կապված նոր գործիքակազմ կիրառելու հնարավորությունը։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ իշխանությունները նախատեսում են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ սահմանին դիտորդներ տեղակայելու առաջարկով: Ավելին, կան տեղեկություններ, որ այս թեմայով ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում օրերս տեղի է ունեցել հանդիպում, որը չի հրապարակայնացվել ու հանրայնացվել։ Ի դեպ, մենք տեղեկություն ունենք նաև, որ դիտորդական առաքելության հետ կապված օրերս հանգամանալից քննարկում է տեղի ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։ Թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ Կլաարը ՀՀ իշխանություններին տեղեկացրել է, որ առաքելությունը դուրս է գալու հայ-ադրբեջանական սահմանից, իսկ նոր առքելության թեման դեռևս «հում» է։ Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելը ևս հայտարարել էր, որ Եվրամիությունը չի երկարաձգի Հայաստանում երկամսյա աշխատանքային առաքելություն իրականացրած ԵՄ դիտորդական խմբի մանդատը: Այս առիթով, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, Կլաարին իր անհանգստությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դիտորդների հեռանալը լուրջ քննադատության առիթ է հանդիսանալու հանրության շրջանում և թուլացնելու է ԵՄ դիրքերը բանակցային գործընթացում։ Մեր տեղեկություններով, Կլաարը պնդել է, որ ներկայումս ԵՄ-ն առաջ է գնում այդ մոտեցմամբ. նա անորոշ ձևակերպմամբ առկախ է թողել նաև նոր առաքելություն ուղարկելու թեման։ Հավելենք, որ, ըստ տեղեկությունների, ԵՄ դիտորդները ԳորիսՍտեփանակերտ ավտոճանապարհի փակ հատվածում երեկ դիտարկումներ են իրականացրել»:Ավելին10:3717.12.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը սաստել է իր ուսապարկերին, որ ավել-պակաս չխոսեն․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի արտահերթ նիստին երեկ ՔՊ-ականներն աննախադեպ համեստություն ու զսպվածություն դրսեւորեցին, եւ չգտնվեց մեկը, որ օրակարգից դուրս ելույթներ ունենար, թեկուզեւ անհանգստություն հայտներ Լաչինի փակ ճանապարհի եւ պատանդ վերցված 120 հազար մեր հայրենակիցների համար։ Մինչդեռ երկու օր առաջվա նիստին ՔՊ-ականներն արշավանք իրականացրին Ռուսաստանի եւ ռուս խաղաղապահների ուղղությամբ եւ կատարվածը փորձեցին գցել ռուսների «գրպանը»։ Նշենք, որ նախօրեի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապել էր խորհրդարան եւ հանդիպել ֆրակցիայի հետ: Մեզ ասացին, որ քիչ թվով մարդիկ են մասնակցել այդ հանդիպմանը, իսկ թե ինչ են քննարկել, մեր աղբյուրները համառորեն լռում են՝ ասելով, որ հրապարակման ենթակա ոչինչ չկա։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը սաստել է իր ուսապարկերին, որ ավել-պակաս չխոսեն, հավանաբար հասկացել է, որ իրավիճակը ծայրաստիճան բարդ է։ Ի դեպ, երեկ արտահերթ նիստին ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին, սակայն, ի տարբերություն «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները վերջում կրկին գերազանցիկի պես եկան ու մասնակցեցին քվեարկությանը․ հավանաբար, նրանց առավել շատ մտահոգում է իրենց մանդատների ճակատագիրը, ամեն ինչ անում են, որ չկորցնեն դրանք` բացակայությունների հիմքով»:Ավելին10:3017.12.22 -
ԱրցախԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանը շարունակում է փակ պահելԱրդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանը շարունակում է փակ պահել: «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով» , - հայտնում են տեղեկատվական շտաբից։Ավելին10:2517.12.22 -
ՍպորտՄունդիալ-2022.Խորվաթիա-Մարոկկո հանդիպմանն ընդառաջՖուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունում դեկտեմբերի 17-ին հայտնի կդառնա երրորդ մրցանակակիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մունդիալ-2022-ի եզրափակիչից մեկ օր առաջ ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում Խորվաթիա-Մարոկկո հանդիպումն է: Խորվաթներն, ովքեր դեռևս աշխարհի փոխչեմպիոններն են ձգտելու են երկրորդ անգամ անընդմեջ դառնալ աշխարհի առաջնության մրցանակակիր: Նրանք կիսաեզրափակիչում զիջել էին Արգենտինայի ընտրանուն: Մարոկկոն, որն առաջին արաբական պետությունն է, որը հասել է Մունդիալի այս փուլին, կփորձի պատմություն կերտել` իր հետքը թողնելով աշխարհի առաջնությունների պատմության մեջ: Մարոկկոն կիսաեզրափակիչում զիջեց աշխարհի գործող չեմպիոններ ֆրանսիացիներին: Խորվաթիա-Մարոկկո հանդիպումը կկայանա Ալ-Ռայան քաղաքի «Խալիֆ» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:Ավելին10:1917.12.22 -
ՀասարակականՆոր Հաճնի կամրջի վրա բախվել են Nissan Tida-ն ու Opel Vectra-ն․ կան վիրավորներԱյսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Nissan Tida և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/17/1228887/Ավելին10:1217.12.22 -
ՀասարակականԵղանակը՝ ժամը 10:00-ի դրությամբ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Արտաշատի և Արմավիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին10:0617.12.22 -
Հասարակական23 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալԴեկտեմբերի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Զովունի գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։Ավելին10:0017.12.22 -
Քարաբերդ գյուղում այրվել է տնակ՝ գույքովԴեկտեմբերի 16-ին, ժամը 22։25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի 7-րդ փողոցում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 03:51-ին: Այրվել է տնակը՝ գույքով (մոտ 27 քմ)։Ավելին09:5417.12.22 -
ԱրցախՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախի հարցի քննարկումը նշանակում է խնդրի միջազգայնացում. Արտակ ԲեգլարյանԱրցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ՄԱԿ-ի անդամների կողմից Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկելու հանգամանքին: Նա ֆեյսբուքյան էջում մանսվորապես գրել է. «Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը: Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում: Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»: Նշենք, որ Անվտանգության խորհուրդն հարցը քննարկելու մասին հայտնել էր երեկ երեկոյան:Ավելին09:4917.12.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը սաստել է իր ուսապարկերին, որ ավել-պակաս չխոսեն, հավանաբար հասկացել է, որ իրավիճակը ծայրաստիճան բարդ է։ «Փաստ» Առաջիկայում բողոքի լուրջ ակցիաներ են նախատեսվում նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի, ինչպես նաև համաշխարհային մի շարք լրատվականների շենքերի դիմաց՝ ի աջակցություն և ի սատարում Ացախում ապրող մեր հայրենակիցների: «Հրապարակ» Արցախի քաղաքական շրջանակներում անհանգստություններ ունեն, որ թեպետ դիմադրում են եւ պատրաստ են օրեր շարունակ զրկանքների դիմանալ, սակայն ոչ մի սանտիմետր զիջումների չգնալ, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենց թիկունքում՝ ՀՀ իշխանությունները նույնը կանեն։ «Ժողովուրդ» Սասուն Խաչատրյանի եղբայրն ազատման դիմում կգրի. Կարեն Անդրեասյանի հետ լարված են: «Ժողովուրդ» Հայ վարորդները երեք օր է՝ մնացել են հայ-վրացական սահմանին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ:Ավելին09:3017.12.22 -
ՍպորտՀենրի Ավագյանը հեռացել է ԲԿՄԱ-իցԴարպասապահ Հենրի Ավագյանը հեռացել է Երևանի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։Ավելին00:0517.12.22
2022-12-16
-
ՀասարակականԿԳՄՍ նախարարն արցախցի 300 երեխաների կրթության իրավունքի խախտման հարցով դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարինԱրցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ նշանակման պահից մշտական կապի մեջ եմ Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ՝ Արցախի երեխաների կրթության ապահովման հարցով։Ավելին23:5616.12.22 -
ՍպորտԵրկինքը ևս մեկ լեգենդի տարավ․ Միլանը, Լացիոն, Ինտերը հրաժեշտ են տվել ՄիխայլովիչինՄի շարք իտալական ակումբներ ցավակցություններ են հղել Սինիշա Միխայլովիչի մահվան կապակցությամբ։Ավելին23:5316.12.22