Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
17.12.22
63

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սաստել է իր ուսապարկերին, որ ավել-պակաս չխոսեն, հավանաբար հասկացել է, որ իրավիճակը ծայրաստիճան բարդ է։

«Փաստ»
Առաջիկայում բողոքի լուրջ ակցիաներ են նախատեսվում նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի, ինչպես նաև համաշխարհային մի շարք լրատվականների շենքերի դիմաց՝ ի աջակցություն և ի սատարում Ացախում ապրող մեր հայրենակիցների:

«Հրապարակ»
Արցախի քաղաքական շրջանակներում անհանգստություններ ունեն, որ թեպետ դիմադրում են և պատրաստ են օրեր շարունակ զրկանքների դիմանալ, սակայն ոչ մի սանտիմետր զիջումների չգնալ, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենց թիկունքում՝ ՀՀ իշխանությունները նույնը կանեն։

«Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանի եղբայրն ազատման դիմում կգրի. Կարեն Անդրեասյանի հետ լարված են:

«Ժողովուրդ»
Հայ վարորդները երեք օր է՝ մնացել են հայ-վրացական սահմանին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ: