Լրահոս
Հասարակական
10:12
17.12.22
135

Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Nissan Tida-ն ու Opel Vectra-ն․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Nissan Tida և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։