Լրահոս
2022-12-17
-
ԱրցախԸստ Թահիրա Մամեդովայի՝ աղավնին չի սատկել, հոգնած էր․ ՀայրապետյանԱդրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Ադրբեջանա-իրաքյան մշակութային կապերի ընկերության նախագահ Թահիրա Մամեդովան, ով հայտնի է աղավնուն խեղդելու իր հերոսական քայլով, այսօր մեկնաբանել է այդ դեպքը։ Նա ասել է.«Ես սեղմեցի աղավնուն ամբողջ ուժով, որպեսզի այն չթռչի: Ըստ երևույթին, երբ ես սեղմում էի թևը, նա ցավ էր զգում և գլուխը մի կողմից այն կողմ թափահարում։ Երբ ես աղավնուն բաց թողեցի, նա ուզում էր թռչել, բայց ես տեսա, որ նա պարզապես հոգնած էր և ընկավ գետնին: Ակցիայի մասնակիցները աղավնուն տարել են շտաբ։ Թռչունը կենդանի է, նրան ջուր տվեցին: Թռչունը միայն կոտրված թև ունի: Ես շատ ուրախ եմ դրա համար»։ Այսինքն՝ նա փորձում է ժխտել աղավնուն սպանելու լուրը։ Նաև անհասկանալի է, թե այդ կինն առհասարակ ինչ կապ ունի բնապահպանության հետ։ Այդ ֆոնին ադրբեջանական սոցցանցային տիրույթում հեգնում են, որ շուտով աղավնին ինքը հանդես կգա ելույթով՝ շնորհակալություն հայտնելով Ալիևին և այլոց իրեն ցուցաբերած հոգատարության համար։ Ըստ իս, այդ աղավնին Ադրբեջանի՝ մեզ առաջարկած «խաղաղության» խորհրդանիշն է, այնքան շատ են մեզ հետ ուզում «խաղաղություն» հաստատել, որ դա հավասարազոր է խեղդելուն ու սպանելուն...»:Ավելին15:2517.12.22 -
ԱրցախԱրցախի ԱԻՊԾ-ն հորդորում է զերծ մնալ պայթուցիկ սարքերի օգտագործումից և դրանց վաճառքիցՆոր տարվա և Սուրբծննդյան տոներին ընդառաջ, հրդեհներից, պայթյուններից և դրանց հետևանքով մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով, Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին և բոլոր ծնողներին զերծ պահել երեխաներին զանազան պայթուցիկ սարքերի օգտագործումից և դրանց վաճառքից, ինչի հետևանքով յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ ելքով դեպքեր ու արտակարգ այլ պատահարներ: «Աղետալի հետևանքներից խուսափելու և ներկայիս ստեղծված իրավիճակում վախի մթնոլորտ չստեղծելու, ավելորդ խուճապ չտարածելու համար՝ խորհուրդ է տրվում պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք երեխաների համար: Անվտանգության կանոնների պահանջների իմացությունը հնարավորություն կտա նվազեցնելու հրդեհների առաջացման հավանականությունը և խուսափել անցանկալի հետևանքներից»,-ասվում է հաղորդագրությունում:Ավելին15:2317.12.22 -
ԱրցախՎերականգնվելու համար պետք է մեր աջ ձեռքը լինի Քրիստոսի խաչի վրա, մյուսը՝ մեր պատմության․ Արցախի թեմի առաջնորդՎերականգնվելու համար պետք է, որ մեր աջ ձեռքը լինի Քրիստոտսի խաչի վրա, մյուս ձեռքը լինի մեր պատմության վրա: Այս մասին ուղերձ է հղել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: «Ադրբեջանը պետական մակարդակով մշակված ծրագրերին համահունչ քայլեր է կատարում: Մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանը եւ իր կողքին կանգած Թուրքիան երբեք չեն հրաժարվել այն մտադրությունից, որ այս տարածքներն իրենց պետք են առանց հայկական բնակչության: Կարծես թե տարիներն անցնում են, եւ մենք մոռացության ենք տալիս այս փաստը: Կարծես թե պատմությունն ուսումնասիրում ենք, բայց մոռացության ենք տալիս մեր ընթերցածը: Կարծես լսում ենք ցեղասպանությունը վերապրած մարդկանց, բայց չենք լսում: Մենք պետք է հասկանանք ինչու ենք այդպես, ինչու եք այդքան շուտ մոռանում այն, ինչ արձանագրվել է մեր սրտի, հոգու եւ արյան գնով: Ադրբեջանցին իր ծրագրերից չի հրաժարվելու՝ անկախ այն բանից, թե ինչ պայմաններ իրեն կառաջարկվեն, իրենց գաղափարախոսությունը չեն փոխելու, որովհետեւ դա իրենց ազգայինն է: Խնդիրը մեր մեջ է, թե ինչքանով ենք մենք կարողանաում մեր իսկ հարազատ, բայց մեր անձը կործանող «ես»-ից, մեր միտքը կործանող անտարբերությունից հրաժարվել: 2000 տարի առաջ Քրիստոսն այս խոսքերով է դիմել մարդկանց եւ ազգերին, որ ես եմ ճանապարհը ճշտմարտության եւ կյանքը: Ովքեր ցանկանում են գալ այդ ճանապարհով, պետք է ուրանան իրենց ամեն ինչը, «ես»-ը եւ խաչը վերցնեն իրենց հետեւից: Մենք դա էլ չենք անում, ոչ Քրիստոսին ենք հետեւում, ոչ էլ մեր պատմությանը, ուստի դառնում ենք խոցելի, իսկ ով խոցելի է, թույլ է եւ տկար: Այս ամենը վերականգնելու համար պետք է, որ մեր աջ ձեռքը լինի Քրիստոտսի խաչի վրա, մյուս ձեռքը լինի մեր պատմության վրա: Սա կնշանակի, որ մեր հոգին եւ միտքը ներդաշնակ են: Մենք միայն այս ճանապարհով կկարողանանք հետեւել լույսին, նայելով դեպի երկինք, թեպետ մեր ճանապարհները փակ են, բայց դեպի վերեւ ճանապարհը բաց է: Սա մեզ պետք է համախմբի միավորի, դարձնի մեկս մյոսին սիրող, ներողամիտ, ներդաշնակ մեր արարքներում: Իրապես ծանր վիճակում ենք, բայց եթե առաջնորդվենք նշածս գործոններով իրապես կհաղթանակենք»,- նշել է նա:Ավելին15:2017.12.22 -
ՔաղաքականԷրդողանի ընկեր, Բրիտանիայի «առաջին հետախույզը» Երևանում էՄեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի Երևան այցի ֆոնին հայկական մամուլը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում Ռիչարդ Մուրի կենսագրության՝ թուրքական հետագծի մասին: Նա Թուրքիայում աշխատել է 1990-ից 1992-ը, իսկ 2014-ից 2017-ը եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան: Նա համարվում է Էրդողանի աջակիցն ու ընկերը: Եվ ահա` այն տեղեկությունների ֆոնին, որ Բաքուն Արցախի հանքերը վաճառել է բրիտանական ընկերության, Երևան է ժամանել Ռիչարդ Մուրը: Նրա հետ երեկ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ավելին15:1517.12.22 -
ՀասարակականՀանրապետության մի հատվածում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովԵրևան քաղաքում՝ դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 17-22-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 20-21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:Ավելին15:1017.12.22 -
ՏարածաշրջանՌուսաստանը կպատասխանի Եվրամիության պատժամիջոցների 9-րդ փաթեթինԿրեմլը հայտարարել է, որ դեռ պետք է քննարկումներ լինեն Եվրամիության սանկցիաների 9-րդ փաթեթին արձագանքելու համար: «Երբ պաշտոնապես մեզ ասեն պատժամիջոցների մասին, մենք կձևակերպենք մեր պատասխանը»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը: Եվրամիության երկրները երկար քննարկումներից հետո հաստատել են պատժամիջոցների 9-րդ փաթեթը, նաև որոշել Ուկրաինային 18 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրել:Ավելին15:0717.12.22 -
ՀասարակականՆշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի կազմավորման տարեդարձըԴեկտեմբերի 17-ին զորամասերից մեկում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ։ Ելույթ ունեցողներն անդրադարձել են զորատեսակի կազմավորմանն ու անցած ճանապարհին՝ կարևորելով ՌԷՊ ստորաբաժանումների դերը բանակի մարտունակության ամրապնդման գործում։ Միջոցառման ավարտին զորատեսակի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։Ավելին15:0017.12.22 -
ԻրավականԿանայք ու տղամարդիկ գիշերային ակումբում խուլիգանություն էին կատարելԴեկտեմբերի 16-ին, ժամը 03.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ալեք Մանուկյան փողոցի ակումբից աղմուկի ձայներ լսելով՝ մոտեցել է ու տեսել արյունոտված մարդկանց: Ահազանգով մեկնած ոստիկանները նշված վայրում նկատել են մի խումբ մարդկանց, որոնք վիճաբանում, հայհոյում և փոխադարձ հարվածներ էին հասցնում միմյանց: Չորս տղամարդիկ և երկու կանայք, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժանմունք: Պարզվել է նրանց ինքնությունը. տղամարդիկ՝ Երևան քաղաքի, կանանցից մեկը՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի, մյուսը՝ Արմավիր քաղաքի բնակիչ էին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:5217.12.22 -
ՍպորտԾանրորդ Վարազդատ Լալայանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին երկրորդ մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը պոկեց 215 և հրեց 246 կգ: Երկամարտի 461 արդյունքով նա երրորդն է: Հայաստանի ընտրանու նախկին անդամ Գոռ Մինասյանն, ով այժմ հանդես է գալիս Բահրեյնի ընտրանու կազմում երկամարտի 462 կգ արդյունքով երկրորդն է: Աշխարհի չեմպիոնն անփոփոխ է` վրացի Լաշա Տալախաձեն` երկամարտի 466 կգ արդյունքով: Այս քածային կարգում հանդես էր գալիս Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը, ով երկամարտում գրանցեց 425 կգ արդյունք և գրավեց 8-րդ տեղը:Ավելին14:4517.12.22 -
ԱրցախՄեծ շեն համայնքի կապը մայրաքաղաք Ստեփանակերտից կտրված էԱդրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով արդեն հինգերորդ օրն է՝ Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն համայնքի կապը նույնպես կտրված է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով արցախցիների մի մասը շարունակում է մնալ Մեծ շենում։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեծ շենի համայնքապետ Դավիթ Դավթյանն ասել է, որ այս պահի դրությամբ ոչնչի պակաս չունեն գյուղի բնակիչները։ «Բնականաբար, անհանգստացնող է մայրաքաղաքի հետ կապի բացակայությունը, երկարատև լինելու դեպքում կենսական խնդիրների առջև կարող է կանգնեցնել մեր բնակիչներին», - նշել է համայնաքապետը։ Դ. Դավթյանն իրազեկել է, որ ճանապարհին մնացած անձանց մի մասը տեղավորվել է Մեծ շենում։ «Որոշ մեր հայրենակիցների նաև մեր տանն ենք տեղավորել», - ասել է համայնքապետը՝ հավելելով, որ այս օրերին գյուղի դպրոցում շարունակվում է դասապրոցեսը՝ դասասենյակների ջեռուցումն իրականացնելով էլեկտրական տաքացուցիչներով։Ավելին14:3717.12.22 -
ԻրավականԱրմավիրի մարզը նոր դատախազ ունիՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեկտեմբերի 16-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ. Արմավիրի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Վահան Սարգսյանը փոխադրվել և նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ:Ավելին14:3017.12.22 -
ՔաղաքականԲԴԽ-ում կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԲԴԽ-ում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին դատական համակարգից հասած լուրերի համաձայն՝ հաջորդ ազատման դիմում գրողը լինելու է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը: Ըստ լուրերի՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ամեն գնով ցանկանում է հրաժեշտ տալ նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի «թիմակից» համարվող դատավոր կամ գիտնական անդամներին, ու այդ անձանցից մեկը ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանն էր, իսկ հաջորդը լինելու է Դավիթ Խաչատուրյանը: Այս ամենը կապված է նաեւ այն որոշումները ստորագրելու հետ, որոնք կայացրել է Գագիկ Ջհանգիրյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն ասաց. «Նման բան չկա, այն որոշումները, որոնք ստորագրել եմ, իմ ներքին համոզմունքով ձեւավորված որոշումներ են, ես ապաքաղաքական մարդ եմ ու հրաժարական էլ չեմ ներկայացնի»: Անդրադառնալով իր եւ Կարեն Անդրեասյանի լարված հարաբերություններին՝ նշեց. «Այդ որ ասում եք՝ լարված, սկզբնական շրջանում աշխատանքային բան է եղել, հիմա հարթվել գնացել է»:Ավելին14:2217.12.22 -
ՔաղաքականԻնչպե՞ս հանձնել «հաղթաթղթերը»․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․Շատերն են այս օրերին հարց տալիս, թե արդյոք պատահակա՞ն է, որ պատերազմից միայն երկու տարի անց է Ադրբեջանը կազմակերպում Լաչինի միջանցքի փակումը։ Կարծում ենք՝ ոչ, քանի որ Բաքուն այս օրվան հասնելու համար հետևողական ու աստիճանական քայլեր է ձեռնարկել։ Այլապես պատերազմի ավարտից անմիջապես հետո նման քայլերի կարող էր դիմել։ Իսկ ի՞նչ պայմաններ են ստեղծվել դրա համար։ Նախ՝ Ադրբեջանը չի իրագործել նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջները, Արցախից նոր տարածքներ է օկուպացրել, գերիներին պահում է որպես սակարկության առարկա և ոչ միայն չի բացում հաղորդակցության ուղիները հայկական կողմի համար, այլև ներխուժել է ՀՀ տարածք և անընդհատ սադրանքներով լարվածություն է ստեղծում սահմաններում՝ փորձելով մշտապես ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Հիմա հասկանանք, թե ինչու և ինչպես է Բաքուն հետևողականորեն խախտում եռակողմ հայտարարության դրույթները, որոնց մասին Փաշինյանը կառավարության նիստում լալահառաչ հայտարարում էր ու հերթով թվարկում։ Նախ՝ ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված դրույթների, կողմերը պետք է մնային իրենց զբաղեցրած դիրքերում, այսինքն՝ փաստաթղթի ստորագրման դրությամբ հայկական զինված ուժերը պետք է մնային բոլոր այն տարածքներում, որոնք այդ պահի դրությամբ դեռևս իրենց վերահսկողության տակ էին գտնվում։ Իսկ Փաշինյանը ԱԺ-ում ընթացող հարցուպատասխանի ժամանակ խոստովանեց, որ ինքն է հրաման տվել, որ զինված ուժերը հետ քաշվեն հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Կովսականի տարածքի մի մասից, որի հանձնման մասին փաստաթղթում որևէ խոսք չկար, իսկ դա էլ փաստացի պայմաններ է ստեղծել, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեն Սյունիքի տարածք։ Մյուս կողմից՝ հարկ է նկատել, որ Փաշինյանն անընդհատ խոստանում էր (հատկապես նախընտրական քարոզարշավի ընթացքում), որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բանակցային գործընթացը վերականգնելու է, սակայն այդպես էլ չկարողացավ այդ խնդիրը լուծել։ Եվ մինչ ինքը խաղաղության դարաշրջանի քարոզ էր տանում, թշնամին կարողացավ օկուպացնել Բերձորը, Աղավնոն ու Սուսը և հայաթափել այդ բնակավայրերը, իսկ Լաչինի միջանցքը տեղափոխել այլ ճանապարհով։ Այս հարցում Բաքուն որևէ լուրջ դիմադրության չհանդիպեց, կարծես թե այդպես էլ պետք է լիներ։ Պարզ է՝ Ադրբեջանի նպատակն այնպիսի պայմաններ ստեղծելն էր, որ Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի շրջանում հայեր չբնակվեն, որպեսզի փակելու համար որևէ խնդիր չառաջանա։ Բայց մյուս կողմից էլ Փաշինյանը իրավական հիմքեր է ստեղծել Ադրբեջանի համար, որ նոր տարածքներ բռնազավթի, ցանկացած պահի փակի Լաչինի միջանցքը կամ նմանատիպ այլ քայլերի գնա։ Հաջորդը: Մեղադրելով նախկիններին՝ իբր թե նրանք են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, համաձայնել են Մադրիդյան սկզբունքներին և այլն, Փաշինյանը Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունեց այն հայտարարության տեքստը, որի համաձայն, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ Այդպիսով նա բոլոր գործիքները տվեց Բաքվին, որ նույնիսկ ոչ ռազմական ճանապարհով՝ այսպես կոչված բնապահպանների օպերացիայի շրջանակներում, կազմակերպի սադրանք Արցախի Հանրապետության նկատմամբ ու պահանջներ ներկայացնի Արցախի հանքերի նկատմամբ։ Ու ադրբեջանական կողմի համար փաստարկ է այն, թե Հայաստանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային աբողջականությունը, փաստացի ճանաչել է նաև այդ պետության իրավասությունն Արցախի տարածքի նկատմամբ, հետևաբար, այսպես կոչված, բնապահպանները կարող են նման պահանջներ ներկայացնել, ուստի և փակել նաև Լաչինի միջանցքը։ Փաստացի, այս հանգամանքը Ադրբեջանին հիմքեր է տվել նույնիսկ առանց զենքի ուժի դիմելու ամեն ինչ անել Արցախը շրջափակման ենթարկելու և դե ֆակտո անկախ պետության ոչնչացմանն ու հայաթափմանը հասնելու համար։ Բայց այս ամենը միայն Արցախով չի սահմանափակվելու, եթե դեռևս մարդիկ կան, որ այդպես են մտածում, ապա չարաչար սխալվում են։ Նույնպիսի երևույթներ են տեղի ունենալու նաև Սյունիքի, ինչու չէ՝ նաև Հայաստանի այլ տարածքների հետ։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, թե իրենք վերադառնալու են Սյունիք, Սևան և Երևան, սակայն դա անելու են առանց տանկերի։ Ըստ այդմ, ադրբեջանական կողմը խոսում է նաև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին, որը, ըստ իրենց պատկերացումների, պետք է տեղի ունենա 1920 թ. ինչ-որ քարտեզով։ Իսկ դրա տակ իրենք հասկանում են, թե Սյունիքը ևս պետք է իրենց պետության կազմում լինի, ու հենց դրա շրջանակներում է, որ Ալիևն անընդհատ խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ուստի բացառված չէ, որ մի օր էլ նման բնապահպաններ հայտնվեն Սյունիքի կամ Գեղարքունիքի տարածքում ու ճանապարհներ փակեն՝ տարբեր պահանջներ ներկայացնելով։ Այնպես որ, վտանգները գոյաբանական են հայ ժողովրդի համար, իսկ կշեռքի նժարին դրված է Հայաստանի ու Արցախի պետականության հարցը։ Բայց մի բան արդեն իսկ հստակ է, որ ՀՀ իշխանությունները բացառապես ամեն ինչ տանուլ են տալիս այն կարգի, որ տպավորություն է առաջանում, թե հատուկ այդ առաքելությամբ են ուղարկվել։Ավելին14:1517.12.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանն ընդդեմ դեռևս հանդուժող Ռուսաստանի․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ Եթե տարիներ շարունակ Հարավային Կովկասում ուժերի միջև քիչ թե շատ հավասարակշռություն էր պահպանվում, ապա Արցախյան 44-օրյա պատերազմից հետո առկա անվտանգային բալանսը փլուզվել է, որի արդյունքում ուժեղացել են Ադրբեջանի դիրքերը, որին աջակցում է Թուրքիան։ Այդպիսով Թուրքիան կարողացել է իր «ոտքը պնդացնել» Հարավային Կովկասում։ Իսկ այս ամենի արդյունքում Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի դիրքերն այսօր տարածաշրջանում թույլ ու խոցելի են դարձել։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ ռուսական փորձագիտական որոշ շրջանակներում երկրի ղեկավարության հասցեին քննադատություններ են հնչում, թե չէր կարելի թույլ տալ, որ դաշնակից Հայաստանը խայտառակ պարտություն կրի պատերազմի ժամանակ ու թուլանա, քանի որ դա չի բխում առաջին հերթին հենց Ռուսաստանի շահերից։ Իսկ Թուրքիայի ազդեցության ուժեղացման պարագայում դրվելու է նաև Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու հարցը։ Ճիշտ է՝ ռուսական կողմին դեռևս հաջողվում է տարբեր հարցերում համաձայնության հասնել Անկարայի հետ, բայց այս իրավիճակը կարող է կտրուկ փոխվել, հատկապես եթե Ռուսաստանը ուկրաինական ճակատում ձախողվի։ Միևնույն ժամանակ, թուրք-ադրբեջանական տանդեմը հատկապես փորձում է օգտվել Ուկրաինայում ընթացող հակամարտությունից և աստիճանաբար դուրս մղել Ռուսաստանին ինչպես Հարավային Կովկասից, այնպես էլ Միջին Ասիայից։ Թերևս դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը մի շարք ուղղություններով կոնկրետ աջակցություն է տրամադրում Ուկրաինային։ Բաքուն փորձում է այնպես ներկայացնել, թե միայն հումանիտար օգնություն է տրամադրում Ուկրաինային, սակայն Ադրբեջանի գործողությունները դետալայնացված դիտարկելու դեպքում կարող ենք տեսնել, որ դրա տակ նաև ռազմական աջակցություն է։ Օրինակ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել էր Ուկրաինայի համար անվճար նավթամթերք ապահովելու մասին այն համատեքստում, որ ուկրաինական շտապօգնության մեքենաներն ու հրշեջ բրիգադները հնարավորություն կունենան անվճար լիցքավորել մեքենաները ընկերության ցանցի բոլոր լցակայաններում։ Սակայն պարզից էլ պարզ է, որ շտապ օգնության մեքենաների ու հրշեջ բրիգադների անվան տակ ադրբեջանական նավթամթերքից կարող են օգտվել նաև ուկրաինական ռազմական ստորաբաժանումները։ Բացի այդ, մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ուկրաինական բանակի կողմից ադրբեջանական սպառազինությունների օգտագործման մասին։ Մի շարք լրատվականներում նույնիսկ լուսանկարներ հայտնվեցին, որոնցում պատկերված է, որ Ուկրաինայի զինուժը կիրառում է ադրբեջանական ականանետներ։ Իսկ ադրբեջանական մի շարք լրատվականներ անգամ հպարտությամբ ընդգծում էին տեղական ռազմական արտադրության մրցունակությունը։ Արտասահմանյան Տելեգրամալիքներում էլ նույնիսկ հրապարակվեցին փաստաթղթեր, որ 2022-ի ապրիլին Ադրբեջանի ՊՆ-ին ենթակա «CIHAZ» արդյունաբերական ասոցիացիան Ուկրաինայի զենքի առևտրով զբաղվող պետական «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությանն է մատակարարել ռումբեր։ Ստացվում է, որ Բաքուն կոնկրետ ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային։ Սակայն երբ վերջերս Ադրբեջանը հումանիտար օգնության անվան տակ որոշեց էլեկտրասարքավորումներ՝ մասնավորապես տրանսֆորմատորներ ու գեներատորներ ուղարկել Ուկրաինա, ՌԴ ԱԳՆ-ն որոշեց վերջապես խախտել լռությունը և արձագանքեց՝ նշելով, թե այդպիսի գործողությունները «տարակուսանք են առաջացնում»։ Բացի դրանից, հարկ է նկատի ունենալ, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի վարկաբեկի Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին ու նրանց մանդատը։ Դրա համար էլ անընդհատ սադրանքներ է կազմակերպում Արցախի հետ շփման գծում, ադրբեջանական իշխանությունների կողմից ուղարկված բնապահպանները պահանջներ են ներկայացնում խաղաղապահներին, փակում են Լաչինի միջանցքը։ Անգամ խաղաղապահներին սադրելու և ծաղրելու դրսևորումներ են տեղի ունենում։ Իսկ ադրբեջանական քարոզչամեքենան ընդգծում է, որ ռուս խաղաղապահների՝ իրենց տարածքում գտնվելն անօրինական է։ Ու հետաքրքրական է, որ Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում հատկապես այնպիսի պայմաններում, երբ Ուկրաինայից հնչում են Ռուսաստանի դեմ Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացելու կոչեր։ Ուշադրության արժանի մյուս կարևոր իրողությունն այն է, որ ներկայում ընթանում է ադրբեջանական բանակը թուրքական բանակի չափանիշներին համապատասխանեցնելու կամ, այլ կերպ ասած, թուրքական բանակի կցորդ դարձնելու գործընթացը։ Ավելի ստույգ՝ այդ գործընթացը նոր «բարձունքներ» է նվաճում: Պատահական չէ, որ թուրք գեներալ-գնդապետ Բախտիար Էրսային, որը զբաղեցրել է Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ շտաբի պետի պաշտոնը, վերջերս նշանակվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական։ Իսկ թուրքադրբեջանական պաշտոնական շրջանակները խոսում են միասնական բանակի ստեղծման մասին։ Պարզ է, որ դրանով Ռուսաստանին տարածաշրջանից ամբողջովին դուրս մղելու խնդիր է լուծվում։ Ի վերջո, բացառված չէ, որ այդ բանակի ներուժն ուղղվի նաև ՌԴ-ի դեմ՝ հատկապես այն պարագայում, երբ այդ երկիրն ուկրաինական ճակատում անհաջողություն ունենա։ Ուստի, հասկանալի է, թե ինչու է այս ամենը զուգահեռվում ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հիստերիայով և Ուկրաինային պաշտպանելու մեկնաբանություններով։ Փաստացի իրադարձությունները ցույց են տալիս, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Ադրբեջանը պատրաստ է հարված հասցնել Ռուսաստանին։ Ու հետաքրքիր է, որ այս պայմաններում Ադրբեջանին հաջողվում է իրենց վերլուծաբան անվանող որոշ շրջանակների կաշառելու միջոցով ռուսական լրատվական տիրույթում որոշակի պրոադրբեջանական տրամադրություններ գեներացնել։ Բայց տարակուսելի է, որ այսքանից հետո ռուսական պաշտոնական շրջանակները դեռևս խնայում են Ադրբեջանին, կոշտ չեն արձագանքում ընդգծված հակառուսական քայլերին...Ավելին14:0717.12.22 -
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 19-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան, Լուկաշին փողոցների, Շահումյանի 17-րդ փողոցի և նրբանցքի, Բաշինջաղյան փողոցի անհատական տնատիրությունների, Ֆուչիկի 1/3, Միկոյան 2, 2/2 համարների, Եղվարդի խճուղու իրավաբանական բաժանորդների, Հալաբյան փողոցի Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանի, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Իսակովի պողոտայի, Անդրանիկի թաղ. Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 համարների, Տիչինայի փող. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների, 1-ին փակուղու և 34 շենքի, Ծերենցի փող. 1-ին, 2-րդ նրբանցքների և 3, 5, 7, 7ա շենքերի, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6, Մանուկյան փող. 2, 4, 6, 8, 10 շենքերի, Ռ. Մելիքյան փողոցի և 2ա, 2/2, 2/3 շենքերի, Ջիվանու փողոցի և 11/1 շենքի, Միքայելյան փող. 1, 3 շենքերի, Շահումյանի 14 փողոցի և 1-ին նրբանցքի, 16-րդ և 17-րդ փողոցների, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ.Գոշի, Ջամբուլի, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանայինի, Մալաթիայի, Շերամի, Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Կուրղինյան, Մեծարենցի, Րաֆֆու, Հովնաթանի, Վեգների, Քեսաբցիների փողոցների, Արարատյան 1, 2 զանգվածների, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի՝ իր նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցների, Նոյ և Մուշ թաղամասերի; Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, Արմավիրի մարզի՝ Թաիրով, Փարաքար գյուղերի և հանրային բաժանորդների, Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ, Նորաբաց, Գետափնյա, Արբաթ, Խաչփառ, Ազատաշեն գյուղերի և հանրային բաժանորդների; Կոտայքի մարզի՝ Զովունի և Քանաքեռավան գյուղերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կոտայքի մարզի՝ Մրգաշեն գյուղի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին14:0017.12.22 -
ԱշխարհԲժիշկները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիա են անցկացնելուԱյսօր ժամը 19:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նախատեսվում է բժիշկների ակցիա՝ ի աջակցություն ադրբեջանական շրջափակման մեջ հայտված Արցախի, ինչի հետևանքով Արցախի հիվանդները զրկվել են դեղորայքի հասանելությունից, հիվանդների և բժիշկների ազատ տեղաշարժման համամարդկային իրավունքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:Ավելին13:5217.12.22 -
ՀասարակականՀյուսիս-Հարավ նոր մայրուղու վրա բախվել են 2 BMW-ներն ու 06-ը․ կան վիրավորներԵրեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր մայրուղու միջնամասում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Արամ Հ․-ի վարած VAZ 2106 մակնիշի, Երևանի բնակիչներ 35-ամյա Սարգիս Ի.-ի վարած BMW մակնիշի և 24-ամյա Արտավազդ Ե.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/17/1228906/Ավելին13:4917.12.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակը կոչ է անում պատասխանատվության ենթարկել ԱդրբեջանինԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ, կոնգրեսական Քեթրին Քլարկը անհրաժեշտ է համարում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, որն արդեն վերցերորդ օրն է՝ փակել է Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քլարկը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով․ «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր հայերի, մասնավորապես տարեցների ու երեխաների կյանքը սպառնալիքի տակ է, եթե չվերականգնվի սննդամթերքի, դեղորայքի և ջեռուցման հասանելիությունը։ Մենք պետք է օգնենք՝ ապահովելու խաղաղությունն ու Ադրբեջանին ենթարկելու պատասխանատվության»։Ավելին13:4517.12.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Բայդենին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմՄիացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նամակում նշվում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ խաթարելով 120 հազար հայերի ազատ տեղաշարժը և թույլ չտալով պարենի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը։ «Եթե նման իրադրությունը շարունակվի, անխուսափելի կդառնա մարդասիրական աղետը՝ պոտենցիալ ողբերգական հետևանքներով։ Ավելին, Ադրբեջանի գործողությունները ուղղակիորեն խախտում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որում ներառված էր պարտավորություն՝ ապահովելու քաղաքացիների, մեքենաների ու բեռնատարների անվտանգ տեղաշարժը երկու ուղղությամբ Լաչինի միջանցք անունով հայտնի ճանապարհով»,- նշել են կոնգրեսականները։ Նրանք ընդգծել են, որ չնայած կոնգրեսականների կողմից բազմիցս հնչեցված կոչերի՝ Արցախի ժողովրդին տրամադրել այդքան անհրաժեշտ ԱՄՆ մարդասիրական օգնություն, ամերիկյան վարչակազմը մինչ օրս պատշաճ օգնություն չի ցուցաբերել, ինչը «վարչակազմի կողմից հիմա վճռական գործողությունների դիմելը դարձնում է ավելի հրատապ, քան երբևէ»։ «Կոչ ենք անում վարչակազմին օգտագործել հնարավոր ամեն գործիք՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ հիմա և ապագայում, այդ թվում և դադարեցնել ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին և կիրառել պատժամիջոցներ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ շարունակվի Ադրբեջանի ագրեսիայի և սպառնալիքների քաղաքականությունը»,- եզրափակել են ԱՄՆ կոնգրեսականները։Ավելին13:3717.12.22 -
ԻրավականԿալանավորվել է Հայաստանի ԶՈւ հետախուզության նախկին պետըՁերբակալվել է երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնի է դարձել սեփական աղբյուրներից։ Հարությունյանը կալանավորվել է մի քրեական գործի շրջանակում, որի մասին հաղորդվել էր դեռ դեկտեմբերի 14-ին։ Մեղադրյալի անունը հաղորդագրության մեջ այն ժամանակ նշված չէր։ Sputnik Արմենիային, սակայն, հաջողվել է պարզել, որ խոսքը հենց Հարությունյանի մասին է։ 2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերի մոտ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման ժամանակ Հարությունյանը ղեկավարել է 2 կորպուս, և նշված ուղղությունները եղել են զորամիավորման պատասխանատվության գոտում։Ավելին13:3017.12.22