Լրահոս
Արցախ
09:49
17.12.22
162

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախի հարցի քննարկումը նշանակում է խնդրի միջազգայնացում. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ՄԱԿ-ի անդամների կողմից Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկելու հանգամանքին: Նա ֆեյսբուքյան էջում մանսվորապես գրել է.

«Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը: Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում:

Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»:

Նշենք, որ Անվտանգության խորհուրդն հարցը քննարկելու մասին հայտնել էր երեկ երեկոյան: