Լրահոս
09:54
17.12.22
105

Քարաբերդ գյուղում այրվել է տնակ՝ գույքով

Img default alt hy

Դեկտեմբերի 16-ին, ժամը 22։25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի 7-րդ փողոցում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 03:51-ին: Այրվել է տնակը՝ գույքով (մոտ 27 քմ)։