Լրահոս
Արցախ
11:02
17.12.22
194

Արցախի ՆԳՆ-ն մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով

Img default alt hy

Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել:

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով, հայտնում է ԱՀ Ներքին գործերի նախարարությունը: