Լրահոս
2022-12-17
-
ՍպորտԲենզեման խոսել է Աշխարհի առաջնության եզրափակիչին մասնակցելու հնարավորության մասինՖրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է լուրերն այն մասին, որ կարող է մասնակցել ԱԱ-2022-ի եզրափակիչի՝ Արգենտինայի դեմ խաղին։ 34-ամյա ֆրանսիացին մրցաշարի մեկնարկից առաջ վնասվածք էր ստացել, սակայն նրա փոխարեն այլ խաղացողի չեն հայտավորել, ուստի տեսականորեն նա կարող է խաղադաշտ դուրս գալ, քանի որ ապաքինվել է վնասվածքից։ «Ինձ չի հետաքրքրում»,- գրել է Բենզեման սոցիալական ցանցերում։ ԱԱ-2022-ի եզրափակչում Ֆրանսիան կհանդիպի Արգենտինայի հետ։ Ավելի վաղ խոսակցություններ կային, որ Բենզեման ու հավաքականի մարզիչ Դեշամը կոնֆլիկտ ունեԱվելին13:2217.12.22 -
Հրդեհ՝ Վանաձորում. մեկհարկանի տանը հայտնաբերվել է այրված մարմինԴեկտեմբերի 17-ին, ժամը 12։06-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային 17 փողոցում այրվում է մեկհարկանի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին։ Սենյակներից մեկում հայտնաբերվել է Վ․ Ո․-ի (ծնված 1933 թ․) այրված դին։Ավելին13:1517.12.22 -
ՀասարակականFord Transit-ը մխրճվել է KamAZ-ի հետնամասին ամրակցված զինտեխնիկայի մեջ․ կան վիրավորներԵրեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 210 կմ հատվածում Արցախի Հանրապետության բնակիչ 47-ամյա Գենադի Հ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է դիմացից համընթաց երթևեկող 19-ամյա Համելտ Ի․-ի վարած, ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված KamAZ մակնիշի ավտոմեքենային ամրակցված զինտեխնիկային։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/17/1228903/Ավելին13:0717.12.22 -
ՀայաստանԵղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից տեղեկացնում են, որ երեկ և այսօր չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթեր, ինչը պայմանավորված է խիտ մառախուղով: Չվացուցակում տեղի ունեցող փոփոխություններին խնդրում ենք հետևել մեր կայքում և հավելվածում՝ նշված է հաղորդագրությունում:Ավելին13:0017.12.22 -
ՔաղաքականՆորից ռենտգեն-սկաների պահանջ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական շրջանակներում անհանգստություններ ունեն, որ թեպետ դիմադրում են եւ պատրաստ են օրեր շարունակ զրկանքների դիմանալ, սակայն ոչ մի սանտիմետր զիջումների չգնալ, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենց թիկունքում՝ ՀՀ իշխանությունները նույնը կանեն։ Երեկվանից Արցախում խոսակցություններ են ծավալվում, որ հնարավոր է ճանապարհը բացվի, եւ երբ աղմուկը դադարի, Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմն իրականացնի իր պահանջը՝ ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրելու վերաբերյալ։ Եվ որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է դա ներկայացնի որպես լավագույն լուծում՝ ասելով, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհին եւս նման ռեժիմ կգործի, կարեւորը՝ դա չի լինի միջանցքային տրամաբանությամբ, մինչդեռ նորմալ մարդիկ հասկանում են, որ իրավիճակները բոլորովին տարբեր են։ Հիշեցնենք, որ Ալիեւը քանիցս հայտարարել է, որ Սյունիքում իրենք եւս պիտի ստանան այնպիսի ճանապարհ, ինչպիսին գործում է Լաչինում»:Ավելին12:5417.12.22 -
ՔաղաքականՀերթական փնթի նախաձեռնությունը․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս կառավարության կողմից ընդունվեց, այնուհետև խորհրդարանում արտահեթ ռեժիմով հաստատվեց Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին իշխանությունների նոր նախաձեռնությունը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում մոտեցումներն այս հարցի վերաբերյալ այնքան էլ միանշանակ չեն։ Նախնական տեղեկությունների համաձայն, նախատեսվում է ստեղծվելիք կառույցում բավական բարձր աշխատավարձեր սահմանել, պարգևավճարներ տրամադրել, ինչը, տրամաբանական է, հանգեցնելու է պետբյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտությանը, սակայն նախագծում փաստացի չի նշվում, թե ինչ գումարներով է այդ ամենն իրականացվելու։ Բացի դրանից, առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում բացակայում են այդ ծառայության ստեղծման ու պահպանման նպատակով անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ կոնկրետ հաշվարկներով հիմնավորված ֆինանսական գնահատականները։ Ըստ էության, իշխանությունների կողմից ներկայացվել է մի նախագիծ, որտեղ բացակայում է դրա ստեղծման հիմք հանդիսացած հետազոտությունների, վերլուծությունների արդյունքները, ինչպես նաև միջազգային փորձի փաստացի վերլուծությունը: Բացի դրանից, դեռևս հստակեցված չէ, թե կառուցվածքային ինչ ստորաբաժանումներից է այն կազմված լինելու և կադրային ինչ բաշխվածությամբ։ Այլ կերպ ասած՝ իշխանություններն իրենց բնորոշ ձևով հերթական փնթի նախաձեռնությունն են կյանքի կոչում։ Հավելենք, որ, ըստ մեր տեղեկությունների, առանցքային համարվող այս կառույցին Նիկոլ Փաշինյանը նախատեսում է տրամադրել բավական արտոնյալ կարգավիճակ և գործելու լայն շրջանակ։ Սա, բնականաբար, լուրջ մրցակցություն է սկսել կառույցի ղեկավարի թեկնածուների առումով: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, դեռևս անորոշ է, թե ով է ղեկավարելու կառույցը, և ներկայում քննարկվում են մի քանի, այդ թվում՝ «էկզոտիկ» անուններ»:Ավելին12:4717.12.22 -
ՀասարակականՀայ վարորդները երեք օր է՝ մնացել են հայ-վրացական սահմանին․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Լարսի անցակետում մի քանի ամիս խցանման մեջ մնացած բեռնատարների հայ վարորդներն այժմ էլ հայ-վրացական սահմանային անցակետում են խցանման մեջ հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթը Բագրատաշենի անցակետը հատել փորձող հայ վարորդներից ահազանգ է ստացել, որ արդեն երրորդ օրն է, ինչ չեն կարողանում հատել Բագրատաշեն-Սադախլո անցակետը: «3 օր է, ինչ վրացական կողմում եմ՝ վրացական Շուլավեր գյուղի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում: Մեզ ասում են, որ «տամոժնիայի» հայկական կողմում այնքան շատ են հերթերը, որ մեքենաների թողունակությունը բավական դանդաղ է իրականացվում: 2-3 ամիս հերթերի, խցանումների մեջ ենք մնացել: Սոված, ծարավ, առանց կենցաղային տարրական պայմանների օրեր ենք անցկացրել, հիմա էլ, փաստորեն, եկել ու այստեղ ենք մնացել, որովհետեւ մեր հայրենակիցները ալարում են մի քիչ արագ աշխատել, արագ կազմակերպել ամեն ինչ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց բեռնատարի վարորդներից մեկը՝ նեղսրտելով, որ սա պետության վերաբերմունքի մասին է վկայում: Մեր զրուցակիցը վորդովված նշեց, որ եթե ՀՀ քաղաքացիները պետության համար իսկապես արժեք ներկայացնեին, ապա իշխանություններն ամեն բան կանեին, ամեն ջանք կգործադրեին, որ 2-3 ամիս անմարդկային պայմաններում գոյատեւած մարդիկ օր առաջ տուն հասնեն»:Ավելին12:4017.12.22 -
ՀայաստանՀայլուր 12։30 Էրդողանի բրիտանացի ընկերը Երևան է ժամանել՝ Լաչինի ճգնաժամի ֆոնինԱվելին12:3017.12.22 -
ՍփյուռքՍփյուռքում ևս «ձեռքերը ծալած» չեն․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի՝ Արցախի հանդեպ իրականացվող հանցագործությունների հետ կապված՝ բնականաբար, սփյուռքահայերը ևս «ձեռքերը ծալած» չեն մնում: «Փաստ» թերթի տեղեկություններով, Սփյուռքում (ի մասնավորի՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, ՌԴ, Նիդերլանդներ, Բելգիա) զանգվածային գործողություններ են նախատեսվում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ մեծ մասշտաբի գործողությունների շարք է սպասվում հատկապես ԱՄՆ-ում։ Մասնավորաբար, ԱՄՆ-ի հայ համայնքը բավական ակտիվ նախաձեռնություններ է պլանավորում, որպեսզի Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի սադրանքների ու հանցագործ նպատակների հետ կապված համապատասխան արձագանք ապահովվի։ ՌԴ-ում նույնպես հայերը, այդ թվում՝ հասարակական և մշակութային գործիչները, բավական ակտիվ հանդիպումներ են իրականացնում։ Առաջիկայում բողոքի լուրջ ակցիաներ են նախատեսվում նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի, ինչպես նաև համաշխարհային մի շարք լրատվականների շենքերի դիմաց՝ ի աջակցություն և ի սատարում Ացախում ապրող մեր հայրենակիցների»:Ավելին12:2917.12.22 -
ԻրավականԴեղատներում անբարեխիղճ վարքագծի բացահայտման նպատակով հարուցվել է վարույթՔաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաև մի շարք քաղաքացիներից ստացված տեղեկատվությունների հիման վրա ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ: Այս մասին հայտնում է Հանձնաժողովը: Սոցցանցերում դիտարկումների և Հանձնաժողովին ներկայացրած տեղեկությունների հիման վրա մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում դեղերի շրջանառության ոլորտում գործող այլ դեղատներում՝ անբարեխիղճ վարքագծի բացահայտման նպատակով: Հարգելի արցախցիներ, ստեղծված իրավիճակով պայմանավորված Հանձնաժողովը ներկայումս աշխատում է ուժերի գերլարումով: Խնդրում և հորդորում ենք անբարեխիղճ և անամոթ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես ահազանգել Հանձնաժողովում գործող թեժ գիծ՝ 047 95 95 55 հեռախոսահամարով: Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաև օպերատիվ շտաբի թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:Ավելին12:2217.12.22 -
Իրավական20-ամյա երիտասարդը կեղծ թղթադրամներ է պատրաստել և իրացրելՈստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 19՝ 100-դոլարանոց, 2՝ 20 000-դրամանոց և 2՝ 1000-դրամանոց կեղծ թղթադրամներ: Երիտասարդը և հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:1517.12.22 -
ԱշխարհԱշխարհի ամենացածրահասակ մարդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում․ «News.am»20-ամյա իրանցին դարձել է աշխարհի ամենացածրահասակ մարդը եւ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Տղամարդու հասակը 64 սանտիմետր է։ Ռեկորդի հեղինակ է դարձել Աֆշին Էսմայիլ Գադերզադեն։ Նրա ծնողների խոսքով՝ երբ իրենց որդին ծնվել է, կշռել է 600 գրամ։ Չնայած բժիշկների անբարենպաստ կանխատեսումներին՝ երեխային հաջողվել է ողջ մնալ։ Ինքը՝ տղամարդը, բարդույթավորված չէ՝ արտաքինի հետ կապված։ «Ես գիտեմ, թե ով է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը։ Ես կարող էի տեղավորվել նրա ափի մեջ»,-կատակել է Գադերզադեն։ Նա բողոքում է, որ իր ֆիզիկական առանձնահատկությունները դժվարացնում են աշխատանք գտնելը, բայց հույս ունի, որ ձեռք բերված համբավը կօգնի իրեն ֆինանսապես աջակցել իր ընտանիքին: «Ես երազում եմ օգնել ծնողներիս։ Այս համաշխարհային ճանաչումը կարող է օգնել ինձ իրականացնել իմ երազանքը»,-մեկնաբանել է նա։Ավելին12:0717.12.22 -
ՔաղաքականԳեղամ Մանուկյանը հիշեցրեց Փաշինյանին իր խոսքերը. նա խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2021 թվականի օգոստոսի 25-ին Ազգային ժողովում ընթանում էր կառավարության հետ հարցուպատասխանը: ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին իր իսկ խոսքերը, երբ կորոնավիրուսային համավարակի ընթացքում՝ հերթական «կորոնալայվերից» մեկի ժամանակ, վերջինս ասել էր. «… Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաեւ ժողովուրդը, որովհետեւ էս ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության»: Սակայն Նիկոլ Փաշինյանը միանգամից հերքեց` ասելով, թե ինքը նման կերպ չի արտահայտվել: Դեռեւս 2020թ. հունիսի 3-ին իր «կորոնալայվում» Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ասել էր. «… Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաեւ ժողովուրդը, որովհետեւ էս ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության:… Լավ ենք, վատ ենք, էս ենք»: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես է աչքի ընկնում մանիպուլատիվ, ոչ ճշտված ինֆորմացիաներ տրամադրելով, եւ Ազգային ժողովի այս միջադեպն էլ հերթական ապացույցներից մեկն է: Նա հերթական անգամ արել է հայտարարություն, ապա փորձել հերքել, թե նման բան ամենեւին չի ասել:Ավելին12:0017.12.22 -
ՍպորտՖրանսիան պիտի ամեն ինչ անի, որ Մեսսին քիչ դիպչի գնդակին․ Դեմբելե«ArmSport.am»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն խոսել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։ «Մեսսին բացառիկ խաղացող է։ Ինյեստայի հետ միասին նա ինձ ստիպել է սիրել «Բարսելոնան»։ Ես նրա հետ 4 հիանալի տարի եմ անցկացրել։ Նա հանդերձարանում հասարակ տղա է, օգնում է երիտասարդ խաղացողներին։ Մեսսին ինձ շատ բան է տվել։ Նրան պահելը դժվար է, ու մենք պետք է հնարավոր ամեն բան անենք, որ նա հնարավորինս քիչ դիպչի գնդակին»,- Դեմբելեի խոսքերն է փոխանցում GFFN-ն։ ԱԱ-2022-ի եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։Ավելին11:5217.12.22 -
ԻրավականԳյումրիում վրաերթի ենթարկված 73-ամյա կնոջ կյանքը փրկել չի հաջողվելՆոյեմբերի 4-ին հաղորդվել էր, որ Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեկտեմբերի 16-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 73-ամյա Քնարիկ Ղազարյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:4517.12.22 -
ՔաղաքականՄեկ անձից տարբեր գնումներ նույն ԱՊԸ-ից. վարչապետի աշխատակազմն ակտիվ է․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ»-ը գրում է․ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից վերջին շրջանում իրականացված գնումները բավականին ուշագրավ են: Մասնավորապես, վարչապետի աշխատակազմը «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ-ից 1 մլն 550 հազար դրամի Ռեգուլյար տեսակի բենզին է գնել: Գնումը կատարվել է մեկ անձից: Ըստ Մտավոր սեփականության գործակալության՝ Max Oil ապրանքային նշանի իրավատերը «Մաքս օիլ» ՍՊԸ-ն է (հիմնադրվել է 2017 թվականին): «Մաքս օիլ»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին: «Մաքս օիլ»-ի տնօրենը Կամո Մելքոնյանն է: Նա նաեւ «Կամօյլ» ՍՊԸ-ի տնօրենն ու սեփականատերն է: «ՊԼԱԶԱ ՍԻՍՏԵՄՍ» ՓԲԸ-ի հետ վարչապետի աշխատակազմը պամանագիր է կնքել 290 հազար 430 դրամի չափով. այս գումարով իրականացվել է հանրային սննդի ծառայության մատուցում: Եվս 387 հազար 150 դրամի չափով էլ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է ստորագրվել «Էմ Բի Ջի Գրուպ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գումարով եւս կազմակերպվել է հանրային սննդի ծառայության մատուցում: Նույն ՍՊԸ-ի հետ եւ կրկին հանրային սննդի ծառայության մատուցման համար վարչապետի աշխատակազմը եւս մեկ պայմանագիր է կնքած եղել՝ 784 հազար 250 դրամի չափով: Նշենք, որ «Էմ Բի Ջի Գրուպ» ընկերությանն է պատկանում «Ծիրանի» ռեստորանների ցանցը։ Միայն վարչապետի աշխատակազմը չէ, որ այս ՍՊԸ-ի հետ պայմանագիր ունի: 2020 թվականի մայիսի 21-ից մինչեւ 31-ը ներառյալ 11 օրվա համար մեկ անձից կատարվել է 12 միլիոն 291 հազար դրամի գնում Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի համար։ Գնումն այդ ժամանակ կատարվել է «Էմ Բի Ջի Գրուպ» ՍՊԸ-ից՝ COVID 19-ի դեմ պայքարում սննդի մատակարարման ծառայությունների դիմաց»:Ավելին11:3717.12.22 -
ՔաղաքականԱդրբեջանում խոստովանում են՝ միջանցքը բնապահպանական նկատառումներով չի փակվել. ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանի կենտրոնական իշխանության ուղիղ ենթակայությամբ գործող վերլուծական կենտրոններից մեկի ղեկավարը հայտարարել է, որ բնապահպանական պահանջներից բացի, Հայաստանն Արցախին կապող միջանցքի փակումը պայմանավորված է նաև Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, միջանցք չտրամադրելու հանգամանքով։ Այն, որ Ադրբեջանը միջանցքը բնապահպանական նկատառումներով չի փակել, դա նույնիսկ Ադրբեջանում են խոստովանում։ Այն, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ միջանցքի փակելը ուղիղ կապ ունի Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Հայաստանի տարածքով և Հայաստանն ու Արցախը կապող հաղորդակցության միջոցները պետք է ունենան միևնույն ռեժիմը, սա ևս հայտնի փաստ է։ Այստեղ որոշակի առումով նորություն է Մեղրիով միջանցք ստանալու թեմայի ակտիվացումն ու առաջին պլան բերելը։ Մեղրիի թեման օրակարգից դուրս չէր էլ եկել, սակայն հատկապես Իրանի կոշտ հայտարարություններից, հակազդեցությունից հետո մի տեսակ երկրորդ պլան էր անցել։ Մյուս կողմից, Ադրբեջանն անընդհատ նշում է, որ Հայաստանի տարածքով հաղորդակցությունը մի քանի ուղղություններ է ենթադրում, այդ թվում՝ երկաթգծային կապի միջոցով։ Եթե սրան գումարում ենք Թուրքիայից հնչող հայտարարություններն ամեն գնով միջանցք ստանալու վերաբերյալ, ինչպես նաև՝ Արցախից օկուպացված հարավային հատվածներում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, թուրքական տեխնիկան մասնակի կամ ամբողջական Ադրբեջանի վերահսկողության տարածքներում թողնելը, ապա պատկերն ամբողջական է դառնում։ Մի խոսքով, թուրք-ադրբեջանական դաշինքը բազմակողմ կոմբինացիա է սկսել, որի պայմաններում Հայաստանի իշխանությունն հիմնականում բավարարվում է Արցախի հումանիտար վիճակի բարձրաձայնմամբ»։Ավելին11:3417.12.22 -
ԻրավականՀետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է ԵրևանումՈստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 16-ին Երևան քաղաքի Շիրազի փողոցում հայտնաբերել են Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի մեղադրանքով հետախուզվող 33-ամյա Հմայակ Մ.-ին: Խափանման միջոցը ստորագրություն։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:3017.12.22 -
Արտաքին քաղաքականությունԼաչինի միջանցքի փակումը խաթարում է Հարավային Կովկասում ողջ խաղաղության գործընթացը․ Լիտվայի ԱԳՆԼիտվայի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման առնչությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին արտաքին քաղաքական գերատեսչությունը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։ Գրառման մեջ ասվում է․ «Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ, որը լրջագույն հումանիտար հետևանքներ ունի Լեռնային Ղարաբաղի համար։ Նմանօրինակ զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժի իրականացմանը, այլև խաթարում են Հարավային Կովկասում ողջ խաղաղության գործընթացը»։Ավելին11:2217.12.22