Լրահոս
Արցախ
15:23
17.12.22
95

Արցախի ԱԻՊԾ-ն հորդորում է զերծ մնալ պայթուցիկ սարքերի օգտագործումից և դրանց վաճառքից

Img default alt hy

Նոր տարվա և Սուրբծննդյան տոներին ընդառաջ, հրդեհներից, պայթյուններից և դրանց հետևանքով մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով, Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին և բոլոր ծնողներին զերծ պահել երեխաներին զանազան պայթուցիկ սարքերի օգտագործումից և դրանց վաճառքից, ինչի հետևանքով յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ ելքով դեպքեր ու արտակարգ այլ պատահարներ:

«Աղետալի հետևանքներից խուսափելու և ներկայիս ստեղծված իրավիճակում վախի մթնոլորտ չստեղծելու, ավելորդ խուճապ չտարածելու համար՝ խորհուրդ է տրվում պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք երեխաների համար:

Անվտանգության կանոնների պահանջների իմացությունը հնարավորություն կտա նվազեցնելու հրդեհների առաջացման հավանականությունը և խուսափել անցանկալի հետևանքներից»,-ասվում է հաղորդագրությունում: