Լրահոս
Քաղաքական
15:15
17.12.22
77

Էրդողանի ընկեր, Բրիտանիայի «առաջին հետախույզը» Երևանում է

Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի Երևան այցի ֆոնին հայկական մամուլը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում Ռիչարդ Մուրի կենսագրության՝ թուրքական հետագծի մասին: Նա Թուրքիայում աշխատել է 1990-ից 1992-ը, իսկ 2014-ից 2017-ը եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան: Նա համարվում է Էրդողանի աջակիցն ու ընկերը: Եվ ահա` այն տեղեկությունների ֆոնին, որ Բաքուն Արցախի հանքերը վաճառել է բրիտանական ընկերության, Երևան է ժամանել Ռիչարդ Մուրը: Նրա հետ երեկ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: