Լրահոս
Իրավական
14:30
17.12.22
128

Արմավիրի մարզը նոր դատախազ ունի

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեկտեմբերի 16-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ.

Արմավիրի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Վահան Սարգսյանը փոխադրվել և նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ: