Լրահոս
Աշխարհ
16:30
17.12.22
93

Պենտագոնը չի գտել այլմոլորակայինների կողմից Երկիր այցելելու վերաբերյալ ապացույցներ

Img default alt hy

Հետախուզության հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ռոնալդ Մուլտրին հայտարարել է, որ Պենտագոնը դեռևս չունի այլմոլորակայինների կողմից Երկիր մոլորակ այցելելու ապացույցներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է CBS News-ը։

«Մենք չենք տեսել այնպիսի մի բան, որը մեզ կստիպեր հավատալ, թե մեր տեսած օբյեկտներից որևէ մեկն ունի այլմոլորակային ծագում»,- ասել է նա։ Մուլտրին նշել է նաև, որ մինչ օրս չի տեսել որևէ բան, որը թույլ կտար «ենթադրել, որ այլմոլորակայիններն այցելել են Երկիր»։