Լրահոս
Աշխարհ
17:20
17.12.22
141

Շվեդական կենդանաբանական այգում սպանել են վանդակից փախած չորս շիմպանզեի

Img default alt hy

Շվեդիայի արևելքում գտնվող Ֆուրուվիկ քաղաքում տեղի կենդանաբանական այգու աշխատակիցները սպանել են վանդակից փախած չորս շիմպանզեի՝ վախենալով, որ նրանք կարող են սպառնալիք լինել մարդկանց համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է շվեդական SVT-ն։

«Այն, ինչ տեղի է ունեցել, ողբերգություն է։ Մենք ծայրաստիճան վշտացած ենք այս իրադրության առնչությամբ, սա մեր կողմից լրջագույն թերացում է»,- ասվում է կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ։

Շվեդական լրատվամիջոցները հայտնում են, որ այս պահին կենդանաբանական այգում մնում են երեք շիմպանզե։