Լրահոս
Հասարակական
16:14
17.12.22
222

Երևանում թալանել են ոսկերչական գործարանը․ տարել են մոտ 350 հազար դոլարի ոսկյա զարդեր

Img default alt hy

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Արշակունյաց պողոտա 14 հասցեում գործող «Էմիլ Գրիգորյանի» անվան Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ խանութ-սրահի աշխատակցից, ով հայտնել է, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են խանութի դռան ապակին, ապա շերտավարագույրը և խանութից գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները գույքի պահպանության պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել, ապա քննչական բաժին են ներկայացրել ոսկերչական գործարանի անվտանգության 1 աշխատակցի և ևս 1 հոգու։  

Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ անհայտ անձը կամ անձինք գողացել են 350 հազար դոլարի ոսկյա զարդեր։