Լրահոս
Աշխարհ
17:00
17.12.22
119

Թաիլանդի թագավորն ու թագուհին վարակվել են կորոնավիրուսով

Img default alt hy

Թաիլանդի 70-ամյա թագավոր Մահա Վաջիրալոնգկորնն ու 44-ամյա թագուհի Սուտհիդան վարակվել են կորոնավիրուսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են թագավորական պալատից։

Նշվում է, որ նրանց մոտ չեն գրանցվել հիվանդության ծանր ախտանշաններ։ Պալատական բժիշկները սկսել են թագավորական զույգի բուժումը՝ խնդրելով Մահա Վաջիրալոնգկորնին միառժամանակ հեռու մնալ պաշտոնական պարտականությունների կատարումից։