Լրահոս
Քաղաքական
13:15
20.12.22
141

Ինչու է Ռուբեն Ռուբինյանը հրաժեշտ տվել ՔՊ փոխնախագահի պաշտոնին

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որ նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ էր, կուսակցական պաշտոնին հրաժեշտ է տվել: ՔՊ վարչության մյուս փոխնախագահը, հիշեցնենք, Հակոբ Սիմիդյանն էր:

Վերջինս հիմա նույնիսկ կուսակցության վարչության կազմում ներկայացված չէ: Կուսակցության վարչության փոխնախագահներն այժմ ԱԺ համանուն խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանն են:

«Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված իր՝ փոխնախագահի պաշտոնին հրաժեշտ տալը: «ՔՊ նախորդ վարչությունը (որի փոխնախագահն էի) դադարել է գործել կուսակցության հերթական համագումարից հետո, ինչի ժամանակ ընտրվել է նոր վարչություն, որ վարչության նոր նախագահ և փոխնախագահներ է ընտրել»,- կարճ՝ առանց մեկնաբանության պատասխանեց Ռուբեն Ռուբինյանը»: