Լրահոս
2022-12-20
-
ՔաղաքականԻ պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակի՝ ԵՀԽ և ԵԵԿ-ն հանդես են եկել հայտարարությամբԻ պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակի՝ ԵՀԽ և ԵԵԿ-ն հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: «Ի հետևումն Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմումների՝ ուղղված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Իոան Սաուկային և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սկոֆ Սորենսենին, վերջիններս դեկտեմբերի 19-ին համատեղ նամակ են հղել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելին, որում դատապարտում են Ադրբեջանի կողմից Բերձորի մարդասիրական միջանցքի փակումը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախը։ «Սա 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ կնքված համաձայնագրի խախտում է, որով ոտնահարվում են միջազգային մարդասիրական իրավունքները և բարոյական սկզբունքները»,–նշված է հայտարարության մեջ: Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի համատեղ նամակում նշվում է, որ Ադրբեջանը մարդասիրական միջանցքը փակելով, այն էլ ձմռանը և ժամանակավորապես դադարեցնելով գազի մատակարարումը, միտումնավոր հումանիտար արտակարգ իրավիճակ է ստեղծել 120.000 էթնիկ հայերի համար։ «Սա այնպիսի արարք է, որը հակասում է Ադրբեջանի կողմից բարի կամքի և մարդասիրական պատասխանատվության ցանկացած պնդումներին»,- ասված է նամակում։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների ու հանցագործությունների համար տվյալ երկիրը պատասխանատվության չի ենթարկվել։ «Այս պայմաններում հայ ժողովրդի մտավախությունները, որ ադրբեջանական ագրեսիան միտված է իրենց դեմ ցեղասպանություն իրականացնելու՝ անհերքելի է, ինչն էլ ավելի է ընդգծվում ներկայիս իրողությունների համատեքստում»,–ասվում է նամակում։ Կոչ է արվում ԵՄ-ին բոլոր դիվանագիտական նախաձեռնություններով հետամուտ լինել, որպեսզի Ադրբեջանը վերաբացի Բերձորի մարդասիրական միջանցքը և համապատասխան երաշխիքներ տրամադրի այն բաց պահելու համար: «Մենք կոչ ենք անում անել հնարավորն ապահովելու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը՝ ներառելով Լաչինի միջանցքը և ապահովել անկախ մոնիտորինգ»,- եզրափակում է նամակը»։Ավելին17:4120.12.22 -
ԱշխարհԱպստամբության սկիզբը. զինված հակամարտության եզրին են Սերբիան ու ԿոսովոնՍահմանային անցակետի փակ լինելու շուրջ լարվածություն է Սերբիայի ու Կոսովոյի սահմանին: Կոսովոյի հյուսիսում գիշերը կոտրել են սերբերին պատկանող խանութների ապակիները: Կոսովոյի կառավարությունը քաղաքում ուժեղացրել է ոստիկանական հսկողությունը այն բանից հետո, երբ երկու պայթուցիկ սարք են նետել ընտրական հանձնաժողովի շենքի վրա:Ավելին17:4020.12.22 -
ԻրավականՉստացված անասնագողություն, մարմնական վնասվածքներ և ոչ միայնԴեկտեմբերի 17-ին` ժամը 22.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ Օշական գյուղում իրենց անասնագոմից փորձել են գողություն կատարել, իսկ երբ որդին նկատել է` որդուն կացինով հարվածել են ու փախել, նաև հայտնել էր, որ որդուն տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ քիչ անց ստացվեց նաև հիվանդանոցի հաղորդումը: «Գագաթային շրջանի սալջարդ վերք, քերծվածքներ, որովայնի բութ վնասվածք» ախտորոշմամբ «Աշտարակ» բժշկական կենտրոն էր դիմել Օշական գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ իրենց անասնագոմում իրեն ծեծել են քլունգով: Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների ադրյունքում պարզվեց, որ անասնագողության փորձ անողն ու քլունգով վնասվածք հասցնողը տուժած տղամարդու մոտ հովիվ աշխատող համագյուղացին է, 22 տարեկան մի երիտասարդ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Աշտարակի ոստիկանները սկսեցին 22-ամյա երիտասարդի փնտրտուքը: Դեկտեմբերի 19-ի երեկոյան, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում քրեական հետախույզները հայտնաբերեցին, ձերբակալեցին և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխեցին 22-ամյա երիտասարդին: Նա խոստովանեց, որ գողության նպատակով մտել էր գոմ, հետո էլ քլունգով հարվածել անասնատիրոջն ու դիմել փախուստի: Բայց սա դեռ բոլորը չէր: Աշտարակի քրեական հետախույզների հետագա գործողությունների արդյունքում պարզվեց, որ անասնատիրոջ և հովվի հարաբերությունները ժամանակին եղել են գործընկերային, երբեմն էլ` չափից դուրս: Նրանք անցած տարվա դեկտեմբերին, նախնական համաձայնությամբ, Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող մի առանձնատան եվրոպատուհանը բացել, մտել էին ներս և գողացել հեռուստացույց, 200 լիտր տարողությամբ 16 պլաստիկ տարա, սպասք ու հագուստներ, որոնք անասնատիրոջ «ՈՒԱԶ-ով» տեղափոխել էին նրա տուն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:Ավելին17:3020.12.22 -
ԻրավականՍԴ փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Վահե Գրիգորյանը2022 թվականի դեկտեմբերի 20-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացնում են Սահմանադրական դատարանից:Ավելին17:2220.12.22 -
ՀասարակականԱշտարակի, Նաիրիի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ճամբարակի, Գորիսի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում ձյուն է տեղում։ Մառախուղ է Աշտարակի, Նաիրիի տարածաշրջաններում՝ 20 մետր, Թալինի տարածաշրջանում՝ 30-40 մետր տեսանելիությամբ։ Հալիձորից մինչև Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին17:1720.12.22 -
ՍպորտՄեսսին քնել է՝ գավաթը գրկում. մարզիկն ուշագրավ լուսանկարներ է հրապարակելԱրգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին սոցցանցում հրապարակել է լուսանկար, որում երևում է, որ մարզիկը քնել է՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ոսկյա գավաթը գրկում: «Բարի լույս»,- գրել է նա լուսանկարին կից։ Նա նաև ավելացրել է ևս երկու լուսանկար, որտեղ արդեն արթուն է և մատե է խմում՝ ձեռքում գավաթը բռնած։ Գրառումը մեկ ժամից պակաս ժամանակում հավաքել է տասը միլիոն հավանում: B7nUI80BIDTjLZ_Lwls-5PtdeErdsOO1crj3EPJx0EGOdZddPjPreuSXopZiCPZ5HiaMK9cgamqnu22m-_F7-B640264705a1108dca.webpSzTfmqJXpRbpkARb0Dx1PvIHct2gMU1NGCvEjdiFCESe1rjhJY_KDlzeG3NaMIt899cjtJbn0AcM6JOrSZnf4mz11ef43d6a6a869788.webpgmucMMCLP6L54Pu7fvUwz1-qyTLRrglbMaskqqg_tHqc-jHHb81VooDSXv8JD5AyxJSooaNOssD7ItV9aMHvYNkf.webpԱվելին17:1520.12.22 -
ԱրցախԱդրբեջանի քաղաքականությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արցախի ԱԳՆԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակելով Արցախը և արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120 հազարանոց բնակչության համար։ Շրջափակման պատճառով խախտվում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից և կենսական նշանակության ապրանքների մատակարարումից։ Ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ վարվող հայատյաց քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։ Արցախի արտաքին գերատեսչությունը շրջափակման օրվանից առ այսօր բազմաթիվ նամակ-դիմումներ է հղել տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների՝ հավաստի տեղեկատվություն տրամադրելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հայցելով համապատասխան աջակցություն՝ Արցախի ապաշրջափակման համար։ Ադրբեջանի քաղաքականությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին և անվերապահորեն պետք է արժանանա կոշտ արձագանքի։ Արցախի արտաքին գործերի նախարարությունը կրկին դիմում է միջազգային հանրությանը՝ Արցախի ապաշրջափակման համար համարժեք գործիքակազմ կիրառելու խնդրանքով»,-ասվում է հայտարարության տեքստում:Ավելին17:0720.12.22 -
ՔաղաքականԿարճամիտ «контр атака»-ն շարունակում է մնալ Ադրբեջանի իրավաբանների միակ աննպատակ խաղաթուղթը․ իրավաբանԻրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանը միջպետական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի։ Հայցում նշվում է, որ պաշտոնական Երևանը պատասխանատվություն է կրում 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Լաչինում և հարակից գյուղերում «ադրբեջանցիների պատկանող հարյուրավոր սեփականության օբյեկտների ոչնչացման համար»։ Հիշեցնեմ, որ այսօր լրանում է Լաչինի միջանցքի փակման մասին Հայաստանի հայցով միջանկայլ միջոց կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի ներկայացվելիք պատասխանի ժամկետը, ու կարճամիտ «контр атака»-ն շարունակում է մնալ Ադրբեջանի իրավաբանների միակ աննպատակ խաղաթուղթը»։Ավելին17:0020.12.22 -
ՍպորտԼավագույններն ու գլխավոր բացահայտումները, անակնկալներն ու հիասթափություններըԴեկտեմբերի 18, 2022 թվական․․․ Լուսաիլ, Կատար։ Այս քաղաքը, որը զրոյից սկսել են կառուցել 2006 թվականից, ընդունեց ԱԱ-ների պատմության ամենադրամատիկ եզրափակիչներից մեկը։ «Լուսաիլ Իկոնիկ» մարզադաշտում ներկա գտնվող ավելի քան 85 հազար հանդիսական սեփական աչքերով վայելեց ֆանտաստիկ հանդիպումը Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքակնների միջև։ Հանդիպում, որը դեռ շատ կհիշվի, և հետագայում շատերը փորձելու են ամեն եզրափակիչ համեմատել հենց այս դիմակայության հետ։ Ականատես եղանք գրեթե ամեն ինչի՝ 6 գոլ, 11 մետրանոցներ, մարզչական մտահղացումներ․․․ և իհարկե՝ Մեսսիի ու Մբապեի հրաշալի բենեֆիսին․․․ Ասես, մեկ խաղում ականատես եղանք ֆուտբոլային հանճարների էստաֆետայի, սերնդափոխությանը՝ վերջին քսանամյակի մեծագույն ֆուտբոլիստներից նոր սերնդի սուպերհերոսներին։ Արգենտինան երրորդ անգամ իր պատմության մեջ դարձավ Աշխարհի չեմպիոն․ ավելի վաղ դա նրանց հաջողվել էր 1978-ին ու 1986-ին։ Այս ցուցանիշով հարավամերիկացիները զիջում են միայն իրենց հարևան Բրազիլիային (5) և եվրոպական երկու հավաքականի՝ Գերմանիային ու Իտալիային (4-ական հաղթանակ)։ Պատահական չէ, որ այս ԱԱ-ի լավագույնների մի շարք մրցանակները ստացան հենց Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները։ Մեսսին, ով իր փառահեղ կարիերայի ընթացքում նվաճել է գրեթե բոլոր հնարավոր տիտղոսները, վերջապես իր հավաքածուն համալրեց նաև Աշխարհի գավաթով։ Լեոն նաև ճանաչվեց այս մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։ Նրա թիմակիցներ Էնցո Ֆերնանդեսը և դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ևս առանց մրցանակի չմնացին․ առաջինը ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, իսկ մյուսը՝ լավագույն դարպասապահ։ Ֆրանսիայի հավաքականն էլ իր հերոսն ուներ՝ ի դեմս Կիլիան Մբապեի։ Երիտասարդ հարձակվողը նախ դարձավ ռեկորդակիր՝ ԱԱ-ների եզրափակիչներում գոլերի քանակով (3-ը այս մրցաշարում, մեկը՝ նախորդ), ինչպես նաև պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստն է, որը հեթ-տրիկ է գրանցում ԱԱ-ի եզրափակչում։ Բայց, ի վերջո, Կիլիանի գլխավոր ձեռքբերումը, դա առաջնության լավագույն ռմբարկու դառնալն է․ նա այս մրցաշարում մրցակիցների դարպասապահներին կարողացավ տխրեցնել 8 անգամ։ Ռմբարկուների մրցավազքում երկրորդը հենց Մեսսին էր, որի ակտիվում այս մրցաշարում 7 գնդակ է։ Հանդիպումից հետո տեղի ունեցավ մեդալների և գավաթի մրցանակաբաշխությունը, որոշ ժամանակ ֆուտբոլիստները տոնում էին իրենց հաջողությունը մարզադաշտում՝ հարազատների ու երկրպագուների հետ միասին, իսկ հետո քիչ-քիչ տրիբունաներն սկսվեցին դատարկվել, աղմուկին մարզադաշտում փոխարինեց լռությունը․․․ Ավարտվեց ԱԱ-2022-ը, մարզական աշխարհի գլխավոր տոնը, մրցաշար, որին սպասել էինք ավելի քան 4 տարի․․․ Եվ այժմ ժամանակն է ամփոփել ինչ-որ տեղ անսովոր, անակնկալներով ու հիասթափություններով լի այս առաջնությունը․․․ Մրցաշարի գլխավոր անակնկալները ԱԱ-2022-ի գլխավոր անակնկալը միանշանակ Մարոկկոյի հավաքականն է։ Վալիդ Ռեգրագիի թիմը դարձավ պատմության մեջ աֆրիկյան (նաև Արաբական աշխարհի ներկայացուցիչ) առաջին հավաքականը, որը հասավ Աշխարհի առաջնությունների կիսաեզրափակիչ։ Այս հավաքականը շատերին զարմացրեց մրցաշարում իր կայուն և կարգապահ խաղով, իսկ թիմի որոշ ֆուտբոլիստներն էլ միանգամից հայտնվեցին թոփ ակումբների դիտատկետում՝ Ամրաբատ, Ունաի, Ամալա, Բուֆալ․․․ Իսկ դարպասպահ Բունուն, ընդհանրապես, թիմի հերոսներից մեկն էր ու մրցաշարի լավագույն դարպասապահներից։ Հատկանշական է, որ Ռեգրագին թիմը գլխավորել է ԱԱ-ի մեկնարկից մի քանի ամիս առաջ և այս կարճ ժամանակահատվածում նա գրանցում է այսպիսի հրաշալի արդյունք։ Սամուել Էտո’O-ն, որն այժմ Կամերունի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, ԱԱ-ից առաջ բավականին արտառոց կանխատեսում էր արել․ Այո, Մարոկկոն դուրս չեկավ եզրափակիչ, բայց Սամուելի անսպասելի կանխատեսումն իսկապես մոտ էր իրականություն դառնալուն․․․ Հետաքրքիր է՝ մյուս ԱԱ-ում ո՞ր հավաքականն այսպիսի սենսացիա կգրանցի։ Բայց վերադառնանք ԱԱ-2022, որտեղ բացի Մարոկկոյից ևս մի քանի հավաքական աչքի ընկան անակնկալներով։ Իհարկե, առաջին հերթին խոսքը Ճապոնիայի մասին է, որի երկրպագուների թիվն այս ԱԱ-ից հետո հաստատ որ կավելանա։ Սամուրայները կարողացան առաջին տեղով դուրս գալ մի խմբից, որում ընդգրկված էին Իսպանիայի ու Գերմանիայի հավաքականները։ Թիմը մոտ էր նաև 1/4 եզրափակիչ դուրս գալուն, բայց Խորվաթիայի հետ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իր խոսքն ասեց եվրոպական թիմի ավելի փորձառու լինելը։ Շատերը չէին սպասում տեսնել նաև Ավստրալիայի և Հարավային Կորեայի հավաքականներին փլեյ-օֆֆում, բայց երկու թիմերն էլ, այսպես ասած, իրենց գլխից վերև թռչեցին և արդեն այս փուլում հայտնվելն էլ նրանց համար արդեն մեծ հաջողություն էր։ Շատ հաճելի էր դիտել Կանադայի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները, որոնք խաղադաշտում պարզապես ֆուտբոլ էին խաղում, խաղում էին հաճույքով, գեղեցիկ, բոլորովին չվախենալով աստղային մրցակիցներից։ Ճիշտ է, այս թիմը նույնիսկ միավոր չվաստակեց առաջնությունում, բայց թողեց շատ հաճելի տպավորություն։ Թիմի ֆուտբոլիստների մոտ կեսը դեռ բավականին երիտասարդ են և հաջորդ՝ արդեն նրանց համար տնային ԱԱ-ում, կարծում եմ, կտեսնենք Կանադայի էլ ավելի փորձառու ու ուժեղ հավաքական։ Իհարկե չենք մոռանում նաև Սաուդյան Արաբիայի մասին։ Այս թիմը ևս շատ լավ տպավորություն թողեց, և նկատելի էր, թե ինչ ֆանտաստիկ աշխատանք է կատարել այս հավաքականում Էրվե Ռենարը։ ⚽ Առաջնության բացահայտումները ԱԱ-ն միշտ էլ շատ լավ հարթակ է եղել ֆուտբոլիստների համար՝ իրենց տաղանդն ու որակները դրսևորելու առումով, ինչն էլ շատ հաճախ օգնել է առաջընթաց գրանցել ակումբային հետագա կարիերայում։ Այս ԱԱ-ն այդ առումով ևս բացառություն չէր, և մենք ականատես եղանք մի շարք ֆուտբոլիստների վառ ելույթների, որոնցից մի քանիսին ֆուտբոլային լայն լսարանը նույնիսկ ծանոթ էլ չէր։ Միանգամից երկու ֆուտբոլիստի կարող ենք ներառել այս ցուցակում Նիդերլանդների հավաքականից։ Կոդի Գակպոյին շատերը գիտեին, նա պարզապես ֆանտաստիկ արդյունավետություն է ցուցաբերում այս մրցաշրջանում ՊՍՎ-ի կազմում և շարունակեց դա անել արդեն ԱԱ-ում։ Սարերի ետևում չէ նրա՝ թոփ ակումբ տեղափոխությունը։ Իսկ ահա նիդերլանդացիների դարպասապահ Անդրիես Նոպերտին հավանաբար քչերն էին ճանաչում, անկեղծ ասած՝ ես ևս մինչ այս ԱԱ-ն նրա մասին չգիտեի։ 203 սմ հասակ ունեցող դարպասապահը հավաքականում իր նորամուտը նշեց հենց ԱԱ-ում՝ մասնակցելով իր թիմի բոլոր հանդիպումներին։ Կարծում եմ` այս ձմեռ հոլանդական «Հերենվենը» շատ առաջարկներ կստանա նրա տրանսֆերի վերաբերյալ։ ԱՄՆ-ի հավաքականից լավ տպավորություն թողեցին կենտրոնական կիսապաշտպաններ Ադամսն («Լիդս») ու Մուսան («Վալենսիա»), և չի բացառվում, որ հունվարին այս երիտասարդները ևս կփոխեն ակումբային գրանցումը։ Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստների մասին վերևում արդեն խոսեցինք, նրանց առանձին չենք անդրադառնա։ Շատ լավ տպավորություն թողեց նաև Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։ Ժամանակն է, որ նա էլ լքի հայրենի առաջնությունն ու տեղափոխվի թոփ լիգա։ Խորվաթիայի հավաքականի ապագա աստղը կարող է դառնալ Լովրո Մայերը, որը հանդես է գալիս ֆրանսիական «Ռենում»։ Լավ տպավորություն թողեց նաև «Սելթիկի» պաշտպան Յոսիպ Յուրանովիչը։ Այս ֆուտբոլիստներն իրենց լուման ներդրեցին, որպեսզի Խորվաթիայի հավաքականը դառնա ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր։ Ճապոնիայի հավաքականի կազմում տպավորեց «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Ռիցու Դոանը, ով դուրս գալով խաղադաշտ ամբողջովին փոխում էր խաղի ընթացքն ու նոր շունչ հաղորդում իր թիմին։ Հարավկորեացիներից կնշեմ Չո Գու Սունգին (այն ֆուտբոլիստը, որը բազմաթիվ ամուսնության առաջարկներ էր ստացել) ու Լի Կանգ Ինին։ Լավ տպավորություն թողեց նաև Պորտուգալիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Գոնսալու Ռամուշը, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Շվեյցարիայի հետ խաղում։ Իսկ ահա աշխարհի չեմպիոնների կազմում իրենց հրաշալի դրսևորեցին Էնցո Ֆերնանդեսն ու Խուլիան Ալվարեսը, որոնք, իմ կարծիքով, Արգենտինայի հավաքականի ապագան են։ Այս առաջնությունում իրենց շատ լավ դրսևորեցին նաև անգլիացիներ Ջուդ Բելինգհեմն ու Բուկայո Սական, սակայն նրանց դժվար թե կարելի է բացահայտում անվանել, քանի որ իրենց տաղանդին գրեթե բոլորս էլ շատ լավ ծանոթ ենք։ Կարիերայի ռեանիմացիա Կցանկանայի նաև առանձնացնել այն ֆուտբոլիստներին, որոնց բոլորս շատ լավ ծանոթ ենք, բայց վերջին շրջանում նրանք կամ չէին տպավորում իրենց խաղով, կամ անհաջող էին անցկացնում վերջին մրցաշրջանը, բայց հիանալի հանդես եկան այս ԱԱ-ում։ Խոսքն առաջին հերթին Անտուան Գրիզմանի մասին է, որն այս մրցաշարում դարձավ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր դիրիժորը։ Նա խաղադաշտում պարզապես ամենուր էր՝ կազմակերպում էր իր թիմի գրոհները, օգնում պաշտպանությունում և այլն․․․ եթե մի կողմ դնենք Մեսսիին ու Մբապեին՝ ապա Գրիզմանին կարելի է համարել այս առաջնության լավագույն ֆուտբոլիստը։ Չէի ակնկալում, որ այս տողերը կգրեմ, բայց ԱԱ-2022-ում շատ հուսալի հանդես եկավ Հարի Մագուայրը։ Կան չէ՞ ֆուտբոլիստներ, որոնք ակումբային մակարդակում այլ խաղ են ցուցադրում, իսկ հավաքականում՝ բոլորովին այլ։ Հենց այսպիսի ֆուտբոլիստների շարքին կարելի է դասել նաև Հարիին։ Հուսանք` այս ԱԱ-ից հետո նրա մոտ վերդարձել է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, և նա կշարունակի այս տեմպով հանդես գալ նաև ՄՅՈւ-ում։ Եվս մեկ ֆուտբոլիստ, որին կցանկանայի անդրադառնալ, դա Վոյցեխ Շեսնին է։ Լեհաստանի հավաքականի դարպասապահը կարելի է ասել միակ լուսավոր կետն էր իր թիմում։ Որքան ինքնավստահ էր խաղում փորձառու Շեսնին, փորձում ոգևորել իր թիմակիցներին։ Նա իսկապես իր թիմի առաջատարն էր հոգեբանական առումով։ ⚽ Բրայթոնի էֆեկտը Անգլիական «Բրայթոնը», ինչպես նախորդ մրցաշրջանում, այս մրցաշրջանում ևս բավականին հաջող է հանդես գալիս ԱՊԼ-ում։ Այժմ արդեն հասկանալի է, թե ինչով են պայմանավորված այս համեստ ակումբի նման հաջողությունները։ Այս ԱԱ-ում անգլիական ակումբն ուներ 6 ներկայացուցիչ։ Էստուպինիանն ու Կաստիլիոն Էկվադորի հավաքականի մեկնարկային կազմի խաղացողներ էին և լավ տպավորություն թողեցին ԱԱ-ում։ Կիսապաշտպան Միտոման Ճապոնիայի հավաքականի «ջոկերներից» մեկն էր Դոանի (ում մասին խոսեցինք վերևում) հետ միասին։ Իսկ ահա Ալեքսիս Մակալիստերը դարձավ աշխարհի չեմպիոն՝ լինելով Արգենտինայի հավաքականի հիմնական կազմի խաղացող։ Նա ևս դարձավ այս առաջնության գլխավոր բացահայտումներից մեկը։ Դարպասապահ Ռոբերտ Սանչեսը Իսպանիայի հավաքականի, իսկ կիսապաշտպան Տրուսարդը՝ Բելգիայի հավաքականի հայտացուցակում էր։ Առաջինը մրցաշարում խաղաժամանակ չստացավ, իսկ բելգիացին մասնակցեց երեք հանդիպման։ ⚽ Առաջնության հիասթափությունները Կառանձնացնեմ մի քանի հավաքական, որոնք, իմ կարծիքով, կարող էին բոլորովին այլ արդյունքներ գրանցել այս մրցաշարում: Շատերը նրանցից սպասում էին ավելին, իսկ ոմանց էլ համարում էին առաջնության «սև նժույգներ», «թաքնված ֆավորիտներ»։ Բելգիայի և Դանիայի հավաքականներն իմ կարծիքով այս ԱԱ-ի գլխավոր հիսաթափություններն էին։ Բելգիայի դեպքում, կարծում եմ, խնդիրները շատ էին՝ կոնֆլիկտներ հանդերձարանում, մարզչական նոր մտահղացումների պակաս, որոշ ֆուտբոլիստների վատ մարզավիճակ․․․ Խնդիրներն իրոք շատ էին։ Դե Բրույնեն հարցազրույցներից մեկում ասել էր, որ հավաքականի խնդիրները կապված են տարիքի հետ, որ իրենց թիմը «շատ ծեր է այս մրցաշարում խաղալու համար»։ Բա խորվաթներն ի՞նչ ասեն այս դեպքում, որոնց առաջատար Մոդրիչը 37 տարեկան է և մյուս վետերանների հետ իր թիմին պարգևեց բրոնզե մեդալներ։ Միակ լուսավոր կետը Բելգիայի հավաքականում Կուրտուան էր, ում շնորհիվ թիմը կարողացավ գոնե միավորներ վաստակել այս ԱԱ-ում։ Դանիայի դեպքում ամեն ինչ հարցական է․․․ Միթե՞ սա այն թիմն էր, որը փայլում էր նախորդ Եվրոյում, որը պարզապես ֆանտաստիկ էր ԱԱ-ի որակավորման փուլում․․․ Այն տպավորությունն էր, որ դանիացիներին ամեն անգամ ինչ-որ նոր մոտիվացիա է անհրաժեշտ խաղադաշտ դուրս գալուց առաջ, իսկ այս դեպքում, նրանք այդ մոտիվացիան «մոռացել էին տանը»։ Նկատելի է, որ թե Բելգիայի, թե Դանիայի հավաքականներում մեծ աշխատանք է ակնկալվում սերնդափոխության տեսանկյունից, և առաջին հերթին դա վերաբերվում է հենց Բելգիային։ Սպասելիքները շատ էին նաև Ուրուգվայի և Սերբիայի հավաքականներից, որոնց շատերը համարում էին անակնկալ մատուցելու համար առաջին թեկնածուներ։ Անակնկալ մատուցեցին, բայց հակառակ իմաստով։ Լիովին հիասթափեցրեց Կատարի հավաքականը․ այո, նրանցից ոչ ոք չէր սպասում ինչ-որ անհավանական հաջողություններ, բայց որ այս թիմը կզիջի խմբային փուլում իր մրցակիցներին բացարձակապես բոլոր առումներով․․․ Այն տպավորությունն է, որ տասնամյակներ շարունակվող աշխատանքի տված արդյունքները Կատարի հավաքականում (ակադեմիայից, երիտասարդական հավաքականներից սկսած) իր պիկին հասել էր 2019 թվականին, երբ կատարցիները դարձան Ասիայի չեմպիոն, իսկ 2022-ին այդ պիկն արդեն անցյալում էր։ Կարիելի է այս ցուցակում ներառել նաև Գերմանիայի և Իսպանիայի հավաքականներին։ Շատերը սպասում էին, որ Գերմանիան իսպանացիների հետ միասին դուրս կգա խմբից, բայց, ինչպես վերևում արդեն նշեցինք, ճապոնացիները խառնեցին բոլորի խաղաքարտերն իրենց խմբում։ Իսպանացիները, ճիշտ է, դուրս եկան խմբից, բայց կանգ առան 1/8 եզրափակչում։ Ինչպես ասում էր Կապելոն՝ «Տիկի-տակայի դարաշրջանն ավարտվել է»։ Շատերը կասեն, որ Պորտուգալիայի դուրս մնալը 1/4 եզրափակչից և Ռոնալդուի հետ կապված իրավիճակը ևս հիասթափությունների շարքից են․․․ Միգուցե, չեմ բացառում․․․ Միայն կասեմ՝ սա առաջին հերթին հիասթափություն էր հենց Ռոնալդուի համար, որի համար այս ԱԱ-ն թերևս վերջին հնարավորությունն էր չեմպիոն դառնալու․․․ ⚽ Առաջնության ամենահիշարժան պահերն ու դրվագները Սաուդյան Արաբիայի հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Արգենտինայի հետ խաղում։ Ի դեպ սա աշխարհի չեմպիոնների միակ պարտությունն էր այս մրցաշարում։ Սաուդյան Արաբիայի հավաքականը տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչ է խոսել թիմի գլխավոր մարզիչ Էրվե Ռենարն իր խաղացողների հետ` ԱԱ-2022-ի Արգենտինայի դեմ խաղի ընդմիջմանը (2:1): Սաուդցիներն առաջին խաղակեսից հետո պարտվում էին 0:1 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսում 5 րոպեում երկու գոլ խփեցին։ «Մեսսին ստանում է գնդակը կիսապաշտպանությունում, իսկ դուք կանգնում ու նայում եք։ Այդպես լավ չի, հեռախոսները վերցրեք և նկարվեք նրա հետ»,- հանդերձարանում ասել է Ռենարը։ Տպավորիչ էր նաև արաբ թարգմանչի աշխատանքը՝ որը ևս շատ էմոցիոնալ փոխանցում էր խաղացողներին մարզչի խոսքերը։ Իսկ ահա Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ մյուս խաղում Լեհաստանի հավաքականի առաջատար Լևանդովսկին վերջապես խփում է իր առաջին գոլն Աշխարհի առաջնություններում․․․ և չի կարողանում զսպել արցունքները․․․ Աշխարհի առաջնության կարևոր իրադարձություններից մեկը, հատկապես երբ խոսքը արաբական երկրում անցկացվող մրցաշարի մասին է, կին մրցավարների նշանակումն է առաջնության խաղերին։ Մինչ այս նման խոշոր մրցաշարերի հանդիպումները սպասարկում էին միայն տղամարդիկ։ Ստեֆանի Ֆրապարտին սպասարկեց ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Կոստա Ռիկայի և Գերմանիայի հավաքականների հանդիպումը։ Ճապոնիայի հավաքականի երկրպագուները բոլոր հանդիպումների ավարտից հետո մնացել են մարզադաշտում։ Երկրպագուները մաքրել են նույնիսկ Կոստա Ռիկայի հավաքականի երկրպագուների տրիբունաները: Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստներն էլ իրենց հերթին խաղից հետո մաքրել են հանդերձարանը և, ավանդույթի համաձայն, որպես հուշանվեր թողել օրիգամիներ։ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտություն կրեց Մարոկկոյից։ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, ով խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսում, խաղից հետո արտասվել է։ 37-ամյա հարձակվողի համար սա, հավանաբար, աշխարհի վերջին առաջնությունն էր կարիերայում։ Պարեր և արցունքներ․․․ Բրազիլիայի հավաքականից այս մրցաշարում սպասելիքները ևս շատ էին․․․ ⚽ Մրցաշարի լավագույն գոլը․․․ Եվ վերջում՝ մրցաշարի լավագույն գոլը։ Մենք տեսանք մի քանի շատ գեղեցիկ գոլեր, բայց, կարծում եմ, շատերդ կհամաձայնվեք, որ այս ԱԱ-ի լավագույն գոլը Ռիշարլիսոնի անչափ գեղեցիկ գոլն էր Սերբիայի հետ խաղում․ Դե ինչ, 2022 թվականը փակում ենք այս հրաշալի մրցաշարով, վերադառնում մեր իրականություն։ Շնորհավորում եմ Արգենտինայի հավաքականի բոլոր երկրպագուներին, իսկ մյուս թիմերի ֆաներին պարզապես կասեմ՝ միգուցե հաջորդ ԱԱ-ն լինի հենց Ձեր սիրելի թիմի բենեֆիսը․․․ Շարունակեք սիրել ֆուտբոլը, որը միշտ մեզ սովորեցնում է՝ երբեք պետք չէ դադարել հավատալ…Ավելին17:0020.12.22 -
Տնտեսական2023 թվականի փետրվարի 1-ից կներդրվի հաշմանդամության գնահատման նոր համակարգ. ԱՍՀՆԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը։ 2023 թվականի փետրվարի 1-ից ներդրվում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ։Ավելին16:5220.12.22 -
ԱրցախԲերձորի միջանցքը փակելուց հետո Իրանը փակել է Իրանով անցնող Բաքու-Նախիջևան մայրուղինԻրանագետ Հարութ Արթին Առաքելյանն իր տելեգրամյան ալիքում գրել է. «Արդեն քանի օր է լռել եմ տեսնեմ մեր գործող իշխանությունը կխոսի՞ թե՞ կփորձի Բերձորի խնդիրը շահարկել մեր բնական դաշնակիցներին փչացնելու նպատակով։ Իրանը քանի օր է Բաքու-Նախիջևան մայրուղին, որը անցնում է Իրանի տարածքով, փակել է։ Դա արվել է Բերձորի միջանցքի փակելուց հետո։ Նիկոլը և իր չինովնիկները անդադար մեղադրում են բարեկամներին, որոնք ըստ իրենց, չեն արձագանքել ադրբեջանցիների լկտիությանը: Մի ամբողջ լրատվական համակարգ մակաբույծ լրագրողներով ու հաղորդավարերով ունեք, չգիտեի՞ք Իրանը ոչ միայն արձագանքել է, այլ փոխադարձ քայլով, փակել է ադրբեջանի ճանապարհը։ Մի փչացրեք մեր հարաբերությունները վաղեմի բնական դաշնակցի հետ»։Ավելին16:4520.12.22 -
ԱշխարհՈւղիղ պոլիկլինիկային են խփել. քարուքանդ է եղել Դոնեցկի հիվանդանոցի մասնաշենքըՈւկրաինական ուժերը, ռուսների պնդմամբ, գիշերը երկրորդ ավերիչ հարվածն են հասցրել Դոնեցկի հիվանդանոցին: Հիվանդներից մեկը զոհվել է, կան վիրավորներ:Ավելին16:3720.12.22 -
ՀասարակականԳորիս, Քաջարան, Ապարան, Հրազդան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղումԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արմավիրի, Արարատի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի մարզերի նախալեռնային հատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում և Մալիշկա-Չիվա ավտոճանապարհին մառախուղ է: Գորիս, Քաջարան, Ապարան, Հրազդան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին16:3020.12.22 -
ՄիջազգայինԹյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թ․-ին ՂազախստանումԹյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 10-րդ գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականին Ղազախստանում, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով երկրի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևի հանդիպման արդյունքները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։ «Պետության ղեկավարը նշել է, որ կազմակերպության քարտուղարության առջև խնդիր է դրված արդյունավետորեն իրականացնել այս տարվա հոկտեմբերին Սամարղանդում կայացած գագաթնաժողովում ընդունված առաջնահերթություններն ու նախաձեռնությունները։ Թյուրքական պետությունների կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին։ ԹՊԿ-ի հաջորդ՝ տասներորդ հոբելյանական գագաթնաժողովը կկայանա 2023 թվականին Ղազախստանում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ղազախստանի նախագահը նաև շնորհավորել է Օմուրալիևին ԹՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ «Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Ղազախստանը՝ որպես կազմակերպության հիմնադիրներից մեկը, շահագրգռված է զարգացնել բազմակողմ համագործակցությունը թյուրքական պետությունների հետ և առավելագույն աջակցություն կցուցաբերի քարտուղարության աշխատանքին։ Նա ընդգծել Է, որ այսօրվա դրությամբ զգալիորեն աճել են կազմակերպության դերն ու նշանակությունը՝ որպես թյուրք ժողովուրդների համագործակցության և միասնության ամրապնդման եզակի հարթակի: Կազմակերպության հետ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերն ընդլայնելու մտադրություն են հայտնում աշխարհի բազմաթիվ պետություններ և միջազգային կազմակերպություններ», - հավելել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունում:Ավելին16:2220.12.22 -
ՏնտեսականԱրտաքին պարտքը նվազելու փոխարեն աճել է. Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը 2016 թվականին խոստացել էր ՀՀ վարչապետ դառնալուն պես ոչ միայն նվազեցնել ՀՀ արտաքին պարտքը, այլ նաեւ այն աուդիտի ենթարկել: 2016 թվականի սեպտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մեզ համար հաջորդ կարեւորագույն խնդիրը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, որը, ինչպես հայտնի է, հատել է 5 միլիարդ դոլարի սահմանագիծը, եւ 2020 թվականին արտաքին պետական պարտքի սպասարկման համար Հայաստանը պետք է ծախսի 1 միլիարդ դոլար: Այսինքն՝ 1 միլիարդ դոլար պետք է ետ վճարի՝ նախկինում վերցրած պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ այդմ, համարում է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը պետք է աուդիտի ենթարկվի, եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա ապացույցներ եւ փաստեր այն մասին, թե որքանով է այդ պարտքն արդյունավետ օգտագործվել», – ասել էր նա: 2021 թվականին, սակայն, Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովում իր թիմակից պատգամավորի հարցին պատասխանելիս արդեն հերքեց ավելի քան երկու տարի առաջ հնչեցրած իր իսկ խոսքը՝ հայտարարելով. «Պարտքից եկեք չվախենանք. երկրներ կան՝ իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»: Եվ, ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի վարչապետության 4 տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը, նվազելու փոխարեն, աճել է։ Ըստ Ֆինանսների նախարարության վերջին տվյալների՝ 2022 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմում է 9 մլրդ 933 մլն դոլար։Ավելին16:1520.12.22 -
ԱռողջապահականԱյս իրավիճակում յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ. ՀՀ առողջապահության նախարարԱդրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև զորակցություն է հայտնել Արցախում շրջափակման պայմաններում մահացած 44-ամյա տղամարդու ընտանիքի անդամներին ու հարազատներին: «Ցավոք, քաղաքակիրթ աշխարհում մարդիկ զրկված են առողջ լինելու, ժամանակին բուժօգնություն ստանալու հիմնարար իրավունքից: Ցավով եմ խոսում Արցախում շրջափակման պայմաններում 44-ամյա տղամարդու մահվան մասին: Զորակցությունս եմ հայտնում ընտանիքին ու հարազատներին: Այս պահին էլ Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնց տեղափոխումը հնարավոր չէ ճանապարհը փակ լինելու պատճառով»,- գրել է նախարարը: Արցախում դեկտեմբերի 19-ին ծանր վիճակում գտնվող քաղաքացի է մահացել: Վերջինիս չեն կարողացել Երևան տեղափոխել, քանի որ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը:Ավելին16:0720.12.22 -
ՔաղաքականԱդրբեջանը մեծ պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ. Գառնիկ ԴավթյանԱդրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է. Վերջին 2 տարում Ադրբեջանը Դաշքեսան-օկուպացրած(հանձնված) Քարվաճառ-օկուպացրած(հանձնված) Բերձոր կառուցել է 334կմ նոր ճանապարահ, որը համարում են ռազմաստրատեգիական: Ավելին, նոր ճանապարհը անցնում է Մռավի լեռան միջով: Չնայած այն, որ ձմռանը Քարվաճառում շատ ճանապարհներ կա՛մ անանցանելի են կա՛մ շատ դժվարանցանելի՝ Ադրբեջանը մեծ պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ ու դրա համար ջանք չի խնայում: Քարվաճառում նոր զորամասեր են կառուցվել, մեծ թվով զինտեխնիկայի կուտակմամբ, օկուպացվել են Հայաստանից ստրատեգիական բարձրունքներ. Ալիևը ամեն բան անում է, հետագա հարձակման դեպքում հեշտ ճեղքելի դարձնի Սյունիքը և հեշտությամբ այն կտրի Հայաստանից: Հ.Գ. «Խաղաղության դարաշրջանի» անվան տակ 2 տարի Հայաստանի ոչ հայկական կառավարությունը ոչինչ չի արել ՀՀ ՊՆ-ն արագ տեմպերով ոտքի կանգնեցնելու համար, ու էս իրականության մեջ «մենք» շարունակում ենք անտեսել Մեծ Ոճիրը: Հ.Գ.Գ. Քարտեզում պատկերված ճանապարհի գիծը պայմանական է:Ավելին16:0020.12.22 -
ՀասարակականԻրանի բեռնատարը Գորիս–Շինուհայր ճանապարհին բախվել է էլեկտրասյանըԴեկտեմբերի 20-ին՝ ժամը 13։51-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս–Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ . անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «HOWO» մակնիշի (Իրանի Իսլամական Հանրապետություն) բեռնատարը (վարորդ՝ Մ․ Մ․ ծնված 1962 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ վարորդը արգելափակվել է խցիկում։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:Ավելին15:5720.12.22 -
ՔաղաքականՈ՛չ, Արտակ, այս իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. քաղաքագետՔաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կետրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը, արձագանքելով Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարար Արտակ Բեգլարյանի հայտարարություններին, գրում է. «Ո՛չ, Արտակ, այս իրավիճակի պատասխանատուն միջազգային հանրությունը չէ։ Այս իրավիճակի պատասխանատուն մի քանի շենք այն կողմ նստած Նիկոլ Փաշինյանն է։ Դու դա պետք է շատ լավ իմանայիր։ Ու ճիշտ կանեիր, եթե հենց այնտեղ նստացույց անեիր։ Չլսված բան է։ Իրական մեղավորներին թողած՝ միջազգային հանրությանն են մեղադրում, ռուս խաղաղապահներին, նախկիններին, ընդդիմությանը, այլմոլորակայիններին…»։Ավելին15:5420.12.22 -
ՔաղաքականԻնչպե՞ս կպատասխանի ՔՊ-ականը, եթե նրան հարցնես հիվանդ ծնողների կամ տատ ու պապի մասին. Ավետիք ԻշխանյանԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ քպ-ական ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱԼԵՆ ՎԱՆԻՉԿԱՅԻ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ -Պարոն Աղազարյան, ինչպե՞ս են ձեր տատն ու պապը։ -Նրանք արդեն 5 տարի գտնվում են տարեցների խնամքի կենտրոնում, այնպես որ ես նրանցից տեղեկություն չունեմ։ Նրանց համար պատասխանատու են խնամքի կենտրոնի ղեկավարները։ -Իսկ ձեր հայրն ու մայրը՞։ - Նրանք ծանր հիվանդ են և արդեն մի քանի ամիս գտնվում են հիվանդանոցում։ Նրանցից նույնպես տեղեկություն չունեմ։ Ձեր հարցերն ուղղեք բժիշկներին։ Շնորհակալություն, ես շտապում եմ, պետք է մեկնեմ Հունաստան հանգստանալու։Ավելին15:4720.12.22