Լրահոս
Հասարակական
12:04
20.12.22
84

Ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են BMW-ն ու Niva-ն

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ից 09։30-ն ընկած ժամանակահատվածում Պտղնի գյուղի սկբնամասում, «Շանգրիլա» խաղատան հարևանությամբ ճանապարհի մերկասառույցի պատճառով ինքնավթարի են ենթարկվել BMW և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Տեղում պարզվել է, որ վթարը ոչ թե Երևանի վարչական տարածքում է, այլ Կոտայքի մարզի։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։