Լրահոս
Հասարակական
12:54
20.12.22
120

04-ը մխրճվել է կայանված ГАЗ 53-ի հետնամասի մեջ, վիրավորներից մեկը գտնվում է ծանր վիճակում

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 20-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում VAZ 2104 մակնիշի ավտոմեքենան Տաշիր քաղաքում Երևանյան փողոցում բախվել է կայանված ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենային։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով VAZ 2104-ի միջից հրշեջ-փրկարարները դուրս են բերել վիրավորներին, ապա տեղափոխել «Տաշիր» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին, ով գտնվում էր ծայրահեղ ծանր, տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։  

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։