Լրահոս
Հասարակական
15:17
20.12.22
207

Շտապօգնության ավտոմեքենան կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 133 շենքի դիմաց բախվել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու Nissan March մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության բժշկուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան կանչի վայր մեկնելիս է եղել, և միացված են եղել շտապօգնության ավտոմեքենայի  լուսաձայնային ազդանշանները։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչություն պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։