Լրահոս

2022-12-20
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի ժողովուրդը գտնվում է բլոկադայի մեջ, հումանիտար աղետի վտանգն օր-օրի մեծանում է․ Վահե Հակոբյան
    Panorama.am-ը գրում է․ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն ինն օր է՝ փակ է։ Ստեղծված իրավիճակի, անելիքների, հումանիտար ճգնաժամի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքների մասին Panorama.am-ը զրուցել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ։ - Պարոն Հակոբյան, շարունակում է փակ մնալ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Աշխարհի կողմից իրավիճակը փոխելու գործուն քայլեր, կարծես, չենք տեսնում։ Ի՞նչ առաջնահերթ քայլեր այսօր կարելի է ակնկալել արտաքին աշխարհից, և ի՞նչ պետք է արվի այդ ուղղությամբ։ - Հիշեցնեմ՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն այդ մասին հայտարարություն է արել, այդ թվում՝ ուղերձներ հղել միջազգային հանրությանը։ Ինքս էլ առիթ ունեցել եմ բավական մանրամասն անդրադառնալու իրավիճակին ու առաջնային անելիքներին։ Կուզեի շեշտել հատկապես մի քանի դրույթ։ Առաջինը՝ հարկավոր է խոսել ռուսական խաղաղապահ առաքելության նպատակի, ոչ թե հարցի ֆորմալ կողմի, լիազորությունների մասին։ Իսկ առաքելության նպատակն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է։ Հետևաբար, երբ Արցախի ժողովուրդը գտնվում է բլոկադայի մեջ, հումանիտար աղետի վտանգն օր-օրի մեծանում է, և Ադրբեջանը եղանակային այս պայմաններում ունակ է գնալ գազի անջատման, բնականաբար, առաջնային է դառնում օդային միջանցք բացելու հարցը։ ՌԴ անմիջական մասնակցությամբ պետք է փակվի այս հատվածում օդն Ադրբեջանի համար, ապահովվի թռիչքների անվտանգությունն ու կանոնավոր օդային կապ հաստատվի Ստեփանակերտի օդանավակայանի ու Հայաստանի խոշոր քաղաքների միջև։ Դա թույլ կտա լուծել հումանիտար առաջնահերթ հարցերը ու ցույց կտա Ադրբեջանին, որ քաղաքական շանտաժի այս ձեռագիրն արդյունք տալ չի կարող։ Ի դեպ, այս մասին խոսելիս ժամանակավոր լուծումներ նկատի չունենք՝ այդ կանոնավոր թռիչքները պետք է պահպանվեն նաև բլոկադայի վերացումից հետո՝ որպես այլընտրանքային կոմունիկացիա Արցախի և Հայաստանի միջև։ Ադրբեջանն արդեն ցույց տվեց, որ ցանկացած պահի կարող է փակել միջանցքը, ուստի այլընտրանքի առկայությունն անհրաժեշտություն է։ Երկրորդ՝ ակնհայտ է, որ ռուսական զորակազմի թվի մեծացման կարիք կա՝ խաղաղապահների առաջ դրված բոլոր խնդիրները լիարժեք լուծելու համար։ Եվ այդ ավելացումը բոլորովին պարտադիր չէ համաձայնեցնել Ադրբեջանի հետ, քանի որ Բաքուն իր այս քայլերը ոչ միայն չի համաձայնեցրել որևէ մեկի հետ, այլ կոպտորեն խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, իր ստանձնած պարտավորություններն ու միջազգային իրավունքի նորմերը։ Պետք է ավելացվի խաղաղապահ առաքելության քանակը, տեխնիկան և ընդհանրապես պետք է գործընթացները դուրս գան առաքելության ժամկետային սահմանափակումների տրամաբանությունից։ Խաղաղապահ առաքելության հինգ տարվա ժամկետի հարցը պետք է զրոյացված համարել՝ հաշվի առնելով ադրբեջանական այս սադրանքը և առկա վտանգները։ Այս ամենի համար հիմք կարող է դառնալ նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը, որի գոյության մասին բոլորովին վերջերս ու անսպասելի կերպով հայտնի դարձավ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից, ով հայտարարեց, որ կա նման փաստաթուղթ և այն ստորագրվել է Հայաստանի ու Ռուսաստանի կողմից։ Պահն է, որ այդ մանդատը հանրայնացվի և դրա հիման վրա ընդլայնվեն ու ամրապնդվեն առաքելության կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքները, այդ թվում՝ անտեսելով Ադրբեջանի արձագանքները՝ որպես փաստաթուղթը չստորագրած ու եղած պայմանավորվածությունը խախտող կողմ։ Իրավիճակը ցույց է տալիս, որ անհրաժեշտություն է դառնում Արցախի և Ռուսաստանի միջև անխափան, մշտական գործող կապի գոյությունը։ Այդ կապը պետք է գործի Արցախի ՊԲ-ի ու ՌԴ ՊՆ-ի, ԱԳՆ-երի, Պետնախարարի գրասենյակի մակարդակով։ Սա հարցի գլոբալ լուծում չէ, բայց տակտիկական տեսանկյունից անհրաժեշտություն է։ Շատ արագ քննարկումներ պետք է սկսվեն, առաջին հերթին, ՌԴ-ի, ապա նաև մյուս գործընկերների հետ՝ Արցախի բլոկադան ճեղքելու իրավական հիմքերը հստակեցնելու ուղղությամբ։ Բլոկադան պետք է ճեղքվի հումանիտար առաքելությամբ կամ առաքելություններով, հումանիտար միջանցք բացելով։ Եվ եթե հարկ լինի, որ այդ հումանիտար առաքելության ապահովումն իրականացվի նաև ռազմական միջոցներ օգտագործելով, ուրեմն դրանից էլ պետք չէ խորշել՝ հանուն 120 000 մարդու կյանքի ու հիմնարար այլ իրավունքների պաշտպանության։ Այս քննարկումները պետք է ակնհայտ դարձնեն Ադրբեջանի համար, որ շանտաժի իր քաղաքականության շարունակման պարագայում այս գործիքը կիրառվելու է։ Շատ մեծ թափ պետք է ստանա «անջատում հանուն փրկության» բանաձևի կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքը, քննարկումներն ու խորհրդակցությունները բարեկամ ու գործընկեր երկրների հետ։ Դժվար է պատկերացնել, թե Ադրբեջանն էլ ինչ պետք է անի, որ աշխարհի համար ակնհայտ դառնա, որ այս բանաձևն Արցախի պարագայում միակ հնարավորն է։ Հիմքում պետք է դրվի 1991թ դեկտեմբերի 10-ի հանրաքվեն ու հստակ սահմաններով անկախանալու Արցախի ժողովրդի կամքը։ Ի դեպ, այդ սահմանների շոշափելի մասն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից, հետևաբար Բերձորի միջանցքն այս տրամաբանությամբ ևս կարող է օգտագործվել ճեղքում կատարելու, հումանիտար առաքելություն մտցնելու ու Արցախի հետ կապ հաստատելու համար մինչև հետագայում, խաղաղ պայմաններում Արցախի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի անցկացումը։ ՌԴ-ն, որպես հայ ժողովրդի դարավոր բարեկամ, Հայաստանի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքի անդամ, դաշնակից, ինչպես նաև հողի վրա խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիր, իր հստակ գործողությունների ծրագիրը պետք է ունենա և տեսանելի կերպով կյանքի կոչի այն։ Այս հարցում ձգձգումը 120 հազար մարդու կյանքեր կարող է հարցականի տակ դնել։ Եվ բնական է, որ ռուսական կողմի դանդաղելու դեպքում մենք պարտավոր ենք ու ստիպված ենք ընդլայնել խնդիրը դեպի ողջ աշխարհ, դեպի բոլոր բարեկամներ՝ պետություններից մինչև անհատներ։ Եվ որ շատ կարևոր է, Արցախը՝ անկախ Ադրբեջանի բոլոր քմահաճույքներից, պետք է բարձրացնի իր սուբյեկտայնությունը՝ տեր լինելով իր ապագային ու իր ժողովրդի անվտանգությանը, հիմնարար իրավունքների ապահովմանը։ -Ի՞նչ անելիքներ ունի Արցախը, Արցախի ժողովուրդն ու իշխանությունն այս իրավիճակում։ Ինչպե՞ս եք գնահատում ներկայումս տարվող քաղաքականությունը։ -Անկեղծ ասած, հետևելով լրահոսին, հանրային քննարկումներին ու տիրող տրամադրություններին, չեմ կարող հստակ ասել, թե որքանով է հանրությունը Հայաստանում գիտակցում, թե ինչ զրկանքներ են այսօր կրում Արցախում բնակվող մեր հայրենակիցները, քույրերն ու եղբայրները, ինչի միջով են նրանք անցնում։ Չափազանց շատ են շեղող, ուշադրության վեկտորը փոխող թեմաները, և դատելով նրանից, թե ինչ հեշտ է հասարակական դիսկուրսը ենթարկվում այդ ուղղորդումներին, ակնհայտ է դառնում, որ այս տարիների ընթացքում ամեն մեկս մեր հերթին այդպես էլ չկարողացանք հասցնել հանրությանն այն ուղերձը, որ սա արդեն միայն Արցախի հարցը չէ, «արցախցի-հայաստանցի» կեղծ բաժանման հարցը չէ՝ խնդիրն այսօր Հայաստանի լինելու-չլինելու, պետություն ունենալ-չունենալու մեջ է։ Ստացվեց այնպես, որ Բերձորի միջանցքի փակվելուց մեկ օր առաջ վերադարձանք Ստեփանակերտից, որտեղ անցկացնում էինք «Լույս թունելի վերջում» քննարկումների հարթակի հերթական միջոցառումը։ Այսինքն՝ ընդամենը 9 օր առաջ ինքս այնտեղ եմ եղել «Վերածնվող Հայաստան» կուսակցության գործընկերներիս հետ, բազմաթիվ շփումներ եմ ունեցել, այսօր էլ ամենօրյա կապի մեջ եմ Արցախից մեր գործընկերների հետ ու շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ է կատարվում Արցախում։ Մենք կողքից լսելով չէ, որ գիտենք այդ ամենը, մենք իսկապես ապրում ենք այդ ամենով։ Այլ հարց է, որ կարծում եմ, որ մեր ողջ հանրությունը պետք է ապրեր դրանով՝ անկախ նրանից Արցախում են, Հայաստանում, թե Սփյուռքում։ Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների քայլերին ու անելիքներին, ապա թույլ տվեք որոշակի տարանջատում մտցնեմ Արցախի նախագահի աթոռը զբաղեցնողի և նորանշանակ պետնախարարի միջև։ Իհարկե, ժամանակը ցույց կտա՝ որքանով է այդ տարանջատումը ճիշտ ու արդարացված։ Որպեսզի տարանջատումը հասկանալի լինի, պետք է հարց տանք մեզ, թե արդյո՞ք Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնողի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին այդքան համահունչ, հավատարիմ լինելը, նրա ուղերձները կրկնելն ու տարածելը, նրան չհակառակվելը, նրա կամակատարը լինելը չէր նաև այսօրվա ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկը, գուցե՝ կարևորներից մեկը։ Եվ ասածս միայն այսօրվա մասին չէ՝ նույնը եղել է պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ ու դրանից հետո։ Ինչ վերաբերում է պետնախարարին, միշտ հույս եմ հայտնել ու էլի հույս եմ հայտնում, որ նրա նպատակները բարի են ու արդար։ Ժամանակը ցույց կտա, թե ինչն ինչքանով է ստացվում։ Սակայն շատ կարևոր է, որ նման բարձր պաշտոն զբաղեցնող մարդու խոսքերը լինեն մաքսիմալ հաշվարկված ու հիմնավոր։ Օրինակ՝ երբ մի քանի օր առաջ հայտարարեց բլոկադայի հնարավոր վերացման, ճանապարհի բացման հավանականության մասին, դրա հիմքերը պետք է լինեին այնքան վստահելի, որ հետո հակառակը տեղի չունենար։ Մեկ այլ օրինակ էր հայտարարված, իսկ հետո չեղարկված հանրահավաքը։ Սրանք տեխնիկական հարցեր կամ դետալներ չեն։ Արցախի բնակիչներն այսօր ուզում են հույս ունենալ և վստահելի հենման կետեր, որոնց հետ կարող են կապել այդ հույսը։ Եվ ես ոչ մի դեպքում չեմ ուզենա, որ նրանք հիասթափվեն, հուսահատվեն, իսկ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքն արժեքը կորցնի, ինչպես եղավ Հայաստանում վերջին տարիներին։ Եվ իհարկե չէի ցանկանա որևէ զուգահեռներ ու նմանություն տեսնել Հայաստանի այսօրվա իշխանության ու Արցախի իշխանության, հատկապես՝ տարանջատված պետնախարարի խոսքերի ու քայլերի միջև։ Սա ոչ թե ճաշակի հարց է, այլ պարզ պրագմատիզմ՝ մենք տեսել ենք, թե դա ինչի է բերում, իսկ ներկայիս պայմաններում եթե նման իրավիճակը մեկ անգամ էլ կրկնվի, մեզանից արդեն ոչինչ չի մնա՝ ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում։ Խոսեցինք ուղիղ կապի մասին՝ նախադեպ ունեցանք մի քանի անգամ, երբ ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարը հանդիպում էր Արցախի ԱԺ նախագահի ու խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Ուղիղ կոմունիկացիան ապահովելու, ձեռքը զարկերակին պահելու այս ինստիտուցիոնալ մեխանիզմները պետք է պահպանվեն ու զարգացվեն, ընդլայնվեն, դրան պետք է գումարվի ուղիղ կապը ՌԴ գերատեսչությունների հետ, որոնց մասին խոսեցի։ -Դեկտեմբերի 17-ին Բուխարեստում Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և մատակարարման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրվեց, որին հատուկ կարևորություն տրվեց նաև ԵՄ-ի կողմից։ Ներկայիս իրավիճակում այս իրադարձությունն ի՞նչ նշանակություն ունի և մեզ համար ի՞նչ ուղերձներ է պարունակում։ Բուխարեստում այս փաստաթղթի ստորագրումը վառ ապացույցն է, որ Հայաստանի գործող իշխանությունն այսօր անգործության է մատնված և որևէ աշխատանք չի տանում միջազգային հանրության, գործընկերների հետ՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ու վերջինիս կաշկանդելու ուղղությամբ։ Այսօր մենք ականատես ենք լինում, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյանի ներկայությամբ և ԵՄ հովանու ներքո նման պայմանագիր է ստորագրվում Ադրբեջանի հետ, որը նույն օրերին, փակ պահելով Բերձորի միջանցքը, հումանիտար աղետ է ստեղծում Արցախում ու վտանգում 120 հազար բնակչության կյանքի իրավունքը, ոտնահարում մի շարք հիմնարար իրավունքներ, որոնց ջատագովն է Եվրոպան։ Ուշագրավ է նաև այս փաստաթուղթը ստորագրող երկրների ցանկը․ Հունգարիա, որի հետ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո խզվել էին դիվանագիտական հարաբերությունները, իսկ գործող իշխանությունը գնում է դրանց վերականգնման, բարեկամ Վրաստան․․․ Եվ ի՞նչ քայլեր ենք տեսնում Հայաստանի իշխանության կողմից։ Ռումինիային, Հունգարիային, Վրաստանին ուղված դիվանագիտական նոտաներ, ԵՄ-ին կաշկանդելուն ուղղված որևէ քայլ տեսե՞լ ենք։ Ո՛չ․․․ քար լռություն։ Ուրեմն, էլ ի՞նչը պետք է այսօր ու վաղը զսպի Բաքվին իր որդեգրած շանտաժի ու ահաբեկչության քաղաքականությունն առաջ տանելու հարցում։ Հայաստանի իշխանությունների, նրանց արածի ու չարածի մասին այնքան է խոսվել, որ նորից դրա մասին խոսելն անգամ անիմաստ է թվում։ Ինչ վերաբերում է արտաքին գործընկերներին, ապա նրանք պետք է իմանան, գիտակցեն, որ իրենց լռությամբ, անտարբերությամբ, Ադրբեջանին այս կերպ սատարելով Արցախում հումանիտար աղետի պատասխանատվությունը կիսող են դառնում։ Մենք այս ուղերձը պետք է տեղ հասցնենք։
    20:12
    20.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Ռուսներն են պատասխանատուն». իշխանությունը տող է ջնջում կառավարության ծրագրում
    Մինչ Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը արդեն 9-րդ օրն է՝ մնում է փակ, թղթի վրա Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի Ազգային ժողովում իշխանությունը նեղսրտում է՝ իրենց ուղղված մեղադրանքներից, որովհետև «թուրքը տեսնում-ուրախանում է»: Մի թեզ, որ իրենց քաղաքական առաջնորդն էր ծաղրում ընդդիմադիր օրերին:
    20:10
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը պարզաբանում է ներկայացրել ՀՀ դեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ
    Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից պարզաբանում են տարածել Ադրբեջանի՝ ընդդեմ Հայաստանի ներկայացված հայցի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են կառույցից: «Հաշվի առնելով այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածված լուրերն այն մասին, որ Ադրբեջանը նոր հայց է ներկայացրել Եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ենթադրաբար ոչնչացված սեփականությունների մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը պարզաբանում է, որ Ադրբեջանի այդ պահանջները ներկայացված են եղել դեռևս այս տարվա օգոստոսին՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջի շրջանակներում, որը ՄԻԵԴ-ի կողմից չի բավարարվել: Ադրբեջանը, ամբողջական գանգատ ներկայացնելու կոնվենցիոն իրավունքը իրացնելով՝ հայտնել էր, որ միջանկյալ միջոցի կիրառման պահանջից հետո կներկայացնի ամբողջական գանգատ»,-նշվում է հաղորդագրությունում:
    20:00
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ԵՄ միջնորդական ջանքերը չեն կարող ամբողջությամբ օբյեկտիվ լինել․ «Լույս» հիմնադրամ
    Ադրբեջանը 2020թ․ ավարտին, չնայած 44-օրյա պատերազմին, հաջողությամբ շահագործման հանձնեց Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) վերջին բաղադրիչը, և մեկնարկեց գազի ուղիղ մատակարարումները դեպի եվրոպական շուկա։ Հաշվի առնելով համաշխարհային և եվրոպական էներգետիկ շուկաներում վերջին տարիների կտրուկ փոփոխությունները, աշխարհաքաղաքական վերադասավորումները, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները՝ «Լույս» հիմնադրամը փորձել է վերաիմաստավորել դեռևս 2019-ին հրապարակված թեմային առնչվող ծավալուն վերլուծության խնդրո առարկան։ Հիմնական շեշտադրումներն ու եզրակացությունները հետևյալն են՝ Նախորդ վերլուծության շրջանակներում «Լույս» հիմնադրամը առաջարկում էր ՀԳՄ ենթակառուցվածքների անվտանգային բաղադրիչը և դրա վրա ներազդելու՝ հայկական կողմի հնարավորությունն օգտագործել որպես Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպելու գործիք՝ հատկապես ԵՄ հետ բանակցություններում։ Դա կարելի էր անել պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, սակայն ՀՀ իշխանությունները ոչ միայն պարբերաբար երաշխավորում էին ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը, այլև փաստացի պատերազմից ընդամենը 2 ամիս անց ՀԳՄ-ը շահագործման հանձնվեց։ Այսօր աշխարհում և մասնավորապես Եվրոպայում թիվ մեկ օրակարգը կապված է էներգետիկ անվտանգության խնդրիների հետ, հետևաբար էներգետիկ ոլորտում համագործակցության ներուժ ունեցող առկա և հնարավոր գործընկերների հետ հարաբերությունները Եվրոպական Միության և ԵՄ անդամ տարբեր երկրների արտաքին քաղաքականության օրակարգի ամենակարևոր ուղղություններից մեկն է։ Ադրբեջանը, ամրապնդելով գազի եվրոպական շուկայում իր դիրքերը, հաշվի առնելով ԵՄ-ում «ոչ ռուսական գազի» նկատմամբ մեծ պահանջարկը, միաժամանակ մեծացրել է իր քաղաքական ազդեցությունը ԵՄ որոշումների կայացման գործընթացի նկատմամբ։ Արդյունքում, Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության, Բաքվի ագրեսիվ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը և մի շարք այլ հիմնարար խնդիրներ դուրս են մղվել ինչպես ԵՄ-Ադրբեջան, այնպես էլ առանձին եվրոպական երկրների և Ադրբեջանի միջև հարաբերությունների օրակարգից։ Սա հատկապես նկատելի է ԵՄ այն երկրներում, որտեղ Ադրբեջանական էներգակիրները առավել մեծ կշիռ ունեն։ Ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ԵՄ միջնորդական ջանքերը չեն կարող ամբողջությամբ լինել օբյեկտիվ՝ անտեսելով Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության առանձնահատկությունները։ Միայն 2022թ․ առաջին կիսամյակում Ադրբեջանը բնական գազի վաճառքի համար ԵՄ-ից ստացել է շուրջ 5 մլրդ եվրո եկամուտ, մինչդեռ ոչ պակաս հսկայական եկամուտներ Բաքուն ստանում է նաև նավթի վաճառքից։ Սա նշանակում է, որ ստացվող հսկայական գումարները, այդ թվում՝ ԵՄ-ից, Ադրբեջանն ուղղելու է սեփական ռազմական ծախսերն ավելացնելու, տարածաշրջանում ավելի ու ավելի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականություն վարելու նպատակին։ Օգտագործելով էներգետիկ և տարանցման ուղիների բազմազանեցման հարցում ԵՄ և տարածաշրջանի մյուս երկրների շահագրգռվածությունը՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնել որպես արևելք-արևմուտք էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման ևս մեկ հնարավոր ուղղություն՝ դրա տակ քողարկելով Հայաստանի նկատմամբ իրենց տարածքային հավակնություններն ու ագրեսիվ քաղաքականությունը։ Մոսկվայի և Բրյուսելի միջև էներգակիրների ոլորտում ուղիղ համագործակցության էական խզման համատեքստում Թուրքիան դարձել է էներգետիկ տարանցման կարևոր հանգույց՝ դրանից բխող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ազդեցությամբ։ Թուրքիայի այս նոր կարգավիճակը ավելի ու ավելի է ստիպելու, որպեսզի ինչպես Մոսկվան, այնպես էլ Բրյուսելը կարևոր արտաքին քաղաքական որոշումների կայացման ժամանակ հաշվի նստեն Անկարայի շահերի հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասին վերաբերող հարցերում։ ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության հարցում Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը կայանում է նրանում, որ կարճաժամկետ հեռանկարում պետք է օգտվել եվրոպական շուկայից լրացուցիչ եկամուտներ ստանալու՝ ադրբեջանական սողանցքից, իսկ երկարաժամկետ հեռանկարում կանխել թուրք-ադրբեջանական նախագծերի աշխարհաքաղաքական անցանկալի հետևանքները կամ սեփական մասնակցությամբ դրանք վերահսկելի դարձնել։ Էներգետիկ ոլորտում ՌԴ-Ադրբեջան հետագա համագործակցությունը կամ մրցակցությունը կախված կլինի նաև նրանից, թե արդյոք Ադրբեջանը համագործակցային մոտեցում կցուցաբերի՞ ոլորտում ռուսական կողմի հնարավոր նախաձեռնություններում, թե՞ հանդես կգա ավելի շատ դրանք խաթարելու՝ արևմտյան շահերի սպասարկման դիրքերից։
    19:52
    20.12.22
    Ավելին
  • Միջազգային
    Իրանն ուզում է հարևանների հետ «կոշտուկները հարթել»՝ առանց միջուկային զենքի
    ՄԱԳԱՏԷ-ն՝ իր պատվիրակության Իրան այցից հետո հայտարարել է, որ «որոշ չհայտարարված վայրերում ռադիոակտիվ նյութեր» են գտել: Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ ուրանի հարստացման գաղտնի ծրագիր չունի, ավելին, չնայած հակասություններին, խաղաղության է ձգտում անգամ Սաուդյան Արաբիայի հետ:
    19:50
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    2023 թվականին խնդիրը մեկն է`հնարավորինս շատ օլիմպիական ուղեգրեր նվաճել. Արայիկ Բաղդադյան
    Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան երկու հավաքականների առաջ մեկ խնդիր ունի դրած՝ գալիք տարվա համար հնարավորինս շատ օլիմպիական ուղեգիր նվաճել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: «Հայաստանի այս առաջնությունն ունի ընտրական բնույթ մյուս տարվա մրցաշարերին մասնակցելու համար: Մեզ համար 2023 թվականի աշխարհի առաջնությունը շատ կարևոր է, քանի որ խաղարկելու են Օլիմպիական խաղերի 5 ուղեգիր: 2023 թվականին խնդիրը մեկն է` հնարավորինս շատ օլիմպիական ուղեգիր նվաճել»,-ասաց նա: Բաղդադյանի խոսքով` ֆեդերացիան Փարիզի Օլիմպիական խաղերի համար ընդհանուր առմամբ մոտ 6 ուղեգրի ակնկալիք ունի: Հայաստանը ներկայացնող ըմբիշներն անցնող տարում նվաճել են 56 մեդալ: Բոլոր տարիքային խմբերում Հայաստանն ունի Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ: Հունվարի ամսվա մեկնարկին հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները ուսումնամարզական հավաքի միջոցով կսկսեն նախապատրաստվել մրցաշարերին:
    19:40
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում կան փակ և մառախլապատ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մարզերում, Արագածոտնի մարզերի նախալեռնային հատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում և Մալիշկա-Չիվա ավտոճանապարհին մառախուղ է: Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    19:37
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տաթև-Հալիձոր ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենաներ
    Դեկտեմբերի 20-ին, ժամը 15։06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Հալիձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա։
    19:35
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լաչինի հարցը կլուծվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության ճանապարհով․ Իրանի ԱԳՆ
    Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և խաղաղ ճանապարհով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով Լաչինի միջանցքի արգելափակման մասին «ISNA» լրատվական գործակալության հարցին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ շեշտը դրել է նրա վրա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև տարաձայնություններին»,- ընդգծել է Քենանին: Հայտարարելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է թույլ չտալ ցանկացած անհարկի լարվածություն՝ Քենանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը կլուծվի կողմերի միջև երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով:
    19:30
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ գիտի «միջազգային հանրությունը», որ չգիտի մեր հանրությունը․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է․Այսօրվա աշխարհակարգն այն չէ, ինչ երեկ էր։ Մոտ ապագայում՝ առավել ևս այնպիսին չի լինի, ինչպես մոտ անցյալում էր: Եվ շատերը հակված են Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դիտարկել միայն արտաքին աշխարհում ընթացող իրադարձությունների լույսի ներքո։ Նաև դրա շրջանակներում է, որ, օրինակ՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված ակտիվ շրջանառվում են այն վերլուծությունները, թե այդ իրադարձությունները արտաքին ուժերի դասավորության արդյունք են։ Ըստ այդմ, մեղադրանքներ են հնչում, թե Ռուսաստանը կոշտ քայլերի չի դիմում, ռուս խաղաղապահներն են մեղավոր, որ ճանապարհը չի բացվում։ Միևնույն ժամանակ, մեծ դժգոհություն կա ընդհանրապես միջազգային հանրության դիրքորոշումից, քանի որ միջազգային տարբեր սուբյեկտների արձագանքն այն չէ, ինչպես ակնկալվում էր։ Այս բոլոր դժգոհությունների մեջ երևի թե կա նաև ճշմարտություն: Սակայն այստեղ պետք է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք: Նախ՝ ի վերջո, միջազգային հանրության տարբեր սուբյեկտները ևս իրենց շահերով են առաջնորդվում, և նրանցից շատերին ավելի շատ Ադրբեջանից արտահանվող նավթն ու գազն է հետաքրքրում, քան Արցախի բնակչության ճակատագիրը։ Եվ, ընդհանրապես, Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած զարգացումների ընթացքն է հուշում, որ պետք չէ ամբողջ հույսը կապել միայն միջազգային հանրության հետ։ Բայց հետաքրքիրն այն է, որ միջազգային հանրությունից դժգոհության հետ մեկտեղ անտեսվում է հենց Հայաստանի կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Ու, ըստ այդմ, նորից իշխանություններն այն «հին ու բարի» մոտեցումներն են տարածում, թե ի՞նչ անի «խեղճ Նիկոլը» (իմա՝ օրվա իշխանությունը), ինչ կարողանում, անում է, բայց ստացվել է այնպես, որ հայտնվել ենք ներկայիս իրավիճակում։ Օրինակ՝ իշխանական պատգամավորները նույնիսկ ասում էին, թե Լաչինի միջանցքի փակման հետ կապված Հայաստանի կողմից քայլերի շուրջ մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ, չէ՞ որ ՀՀ կառավարությունը չի գնացել ու փակել ճանապարհը։ Ճիշտ են ասում: Իհարկե, ՀՀ կառավարությունը չի փակել: Իսկ գուցե վաղն էլ նույն «հաջողությամբ» ասեն, որ Ադրբեջանի կառավարությունը ևս չի փակե՞լ, և դա «անհնազանդ» բնապահպանների ձեռքի գո՞րծն է։ Բայց այս ամենն արդեն չի էլ զարմացնում. 2020 թ. պատերազմում իրենց մեղքով պարտությունից հետո ամեն կերպ իրենց արդարացնելու համար ՀՀ իշխանությունները նման պարզունակ թեզեր էին շրջանառում։ Օրինակ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից շաբաթներ անց Փաշինյանն ուղիղ եթեր դուրս եկավ՝ բողոքելով, թե մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվությունն իր վրա են դնում: Ու նա սկսեց արդարանալ հետևյալ կերպ. «Վարչապետը մարտ է ղեկավարո՞ւմ կամ ղեկավարել: Վարչապետը վաշտի հրամանատարի մակարդակով որոշումներ է կայացնո՞ւմ կամ թեկուզ գնդի հրամանատարի։ Վարչապետը միանձնյա որոշումներ է կայացրե՞լ»: Հիշեցնենք՝ սա ասում էր իրեն գերագույն գլխավոր հրամանատար համարող անձը: Ներողություն, նաև իր թիմակիցներն էին այդպես կարծում և ինքնագոհ հայտարարում էին, թե «հանկարծ չշշկռվեք՝ գերագույն հրամանատարն է նա»։ Բայց այդ նույն թիմակիցները պարտությունից հետո արդեն նշում էին, թե Փաշինյանը կապ չունի պարտության հետ, ինքն ուղղակի հրադադարի եռակողմ պայմանավորվածությունը ստորագրելով՝ հազարավոր զինվորների է փրկել, որոնք պետք է շրջափակման մեջ հայտնվեին։ Նույնպիսի իրավիճակ է նաև հիմա։ Իշխանականները փաստացի հանրության մեջ փորձում են նետել «գաղափար», թե Փաշինյանը հո անձամբ չի՞ գնալու և ճանապարհը բացի։ Ու շարունակականորեն նման թեզերի շրջանառության և անընդհատ կրկնելու միջոցով փորձ է կատարվում յուրաքանչյուր դեպքում Փաշինյանին ջրից չոր դուրս հանել։ Հասկանալի է, որ այդ թեզերը հասարակության այն հատվածի համար են, որոնք առանց ծանրութեթև անելու և փաստերը լուրջ վերլուծության ենթարկելու՝ հեշտությամբ մարսում են իրենց իշխանությունների կողմից հրամցված տեղեկատվությունը։ Այնումենայնիվ, իրականությունը հասկանալու և վեր հանելու համար պետք է իրադարձությունները համակողմանի դիտարկել։ Օրինակ՝ պարզ է, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ կարող են համընկնող, ինչպես նաև միմյանց չհամընկնող դիրքորոշումներ ունենալ։ Դրա արդյունքում է, որ Ադրբեջանին ուղղված կոչերի բովանդակության մեջ նույնիսկ կարելի է էական տարբերություններ տեսնել։ Բայց ակնհայտ է, որ միջազգային դերակատարները հնարավորություն ունեն կոնկրետ միջամտություն ձեռնարկել Արցախի պահով։ Իսկ թե ինչու դա չի կատարվում, այլ հարց է։ Բանն այն է, որ, բացի սեփական շահերից, որևէ երկիր կարող է հստակ միջամտություն ցուցաբերել այն դեպքում, երբ երկու երկրների իշխանությունների մոտեցումները տվյալ դեպքում տարաբևեռ են: Այնինչ, փորձագետները քանիցս նշել են, որ կա փոխադարձ որոշակի պայմանավորվածությունների զգացողություն: Ավելին, նշում են, որ չնայած հայ հասարակության մեծամասնությունն իշխանություններից տարբերվող տեսակետ ունի, սակայն մեր իշխանությունների և Ադրբեջանի դիրքորոշումները «կլ յուչևոյ» հարցերում ուղղակի համընկնում են։ Այսինքն, հնարավոր է, որ կան կուլիսային բանակցություններ, պայմանավորվածություններ, և մեր հանրությունը պարզապես տեղյակ չէ, թե ինչ են իշխանությունները բանակցում, ինչ դիրքորոշում են հայտնում առանձին հանդիպումներում, և ինչպիսի պայմանների շուրջ են համաձայնություններ կայացել։ Բայց նույն միջազգային կարևորագույն դերակատարները, բնականաբար, տեղյակ են, թե ինչպիսի հարցերի շուրջ են պայմանավորվածություններ կայացվում, այդ թվում՝ ժողովրդի թիկունքում։ Ուստի, հնարավոր է, որ նրանց գործողությունները պայմանավորված են հենց այդ «իմացությամբ»: Եվ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի իշխանության ամբողջ ժամանակահատվածում միշտ հանրությունն, ի վերջո, հանկարծակիի է գալիս ու կանգնում կատարված փաստի առաջ։ Այս դեպքում էլ պետք է հիշել Փաշինյանի այն հայտարարությունը, որ ոչ ոք թող իրենց չասի, թե ինչ են բանակցում, ինչ որ պետք է, այն էլ բանակցում են...
    19:20
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Նորագավիթ 1-ին փողոց, Բոնուս ս/մ-ում գործող): Ստուգմամբ պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մի շարք պահանջներ, մասնավորապես՝ 🔴 արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ (հացի թխման վառարանները, հացի հովացման դարակաշարերը և տախտակները, օդափոխության համակարգը) չեն պահվել մաքուր և պատշաճ վիճակում, 🔴 արտադրամասի պատերի որոշ հատվածներ ունեն վերանորոգման կարիք՝ անջրանցիկ և լվացվող չեն, 🔴 առաստաղները նույնպես նորոգման կարիք ունեն՝ չեն կանխարգելվում կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Возможно, это изображение в помещении
    19:10
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ մարզերի դատարաններում դատավորներ են նշանակվել
    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության մարզերի դատարաններում դատավորներ են նշանակվել: Սյուզաննա Պողոսյանը, Ժենյա Նազարյանը և Գոհար Գրիգորյանը նշանակվել են Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Ալլա Քյուրքչյանը և Անի Երիջանյանը նշանակվել են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Արտուր Հարությունյանը և Գուրգեն Քոթանջյանը նշանակվել են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Միքայել Գրիգորյանը և Գոհար Կոստանյանը նշանակվել են Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Նարինե Անանյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Էդգար Մանասյանը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
    19:00
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վաղը մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ
    Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված` Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում ցուցաբերել զգոնություն։ Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ: Դեկտեմբերի 21-ին մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։ Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-25-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է ձնախառն անձրև։
    18:50
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Աֆղանստանում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 83-ի
    Աֆղանստանի Փարվանի նահանգի Սալանգի լեռնանցքի թունելից 83 մարդու մարմին են դուրս բերել. թունելում դեկտեմբերի 18-ին բենզատար էր պայթել։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից։ Հաղորդվում է, որ զոհերի մեծ մասին չի հաջողվում նույնականացնել սաստիկ այրվածքների պատճառով։ Այս պահին թունելից դուրս է բերվել ամբողջությամբ այրված գրեթե 40 ավտոմեքենա։ Չնայած պայթյունի հետևանքների չեզոքացման գործում ներգրավված փրկարարական խմբերի թիվն ավելացվել է, սակայն թունելի մաքրման աշխատանքները դանդաղ են ընթանում։ Hasht e Subh թերթի աղբյուրները նշում են, որ Աֆղանստանում իշխանության գլուխ անցած «Թալիբան» շարժման կողմից նշանակված տեղական վարչակազմի ներկայացուցիչները նվազեցնում են ողբերգության մասշտաբները։ Բացի պայթած բենզատարից, թունելում բռնկվել են մի քանի ածխատար մեքենաներ, ինչը հանգեցրել Է զոհերի թիվի ավելացման: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 18:30-ին (Երևանի ժամանակով 18:00-ին), երբ բենզատարը շրջվել է և բռնկվել: Հրդեհը հաջողվել Է տեղայնացվել միայն դեկտեմբերի 19-ի ժամը 08:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 07:30-ին): Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ Աֆղանստանի Սալանգի լեռնանցքում գտնվող բարձրլեռնային թունելում ավտոցիստեռնի բռնկման հետևանքով 31 մարդ է մահացել, ևս 37-ը՝ վիրավորվել:
    18:40
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդու մոտ շուրջ 7 գրամ մարիխուանա կար. Երևանի պարեկների բացահայտումը
    Դեկտեմբերի 16-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Գևորգ Չաուշի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Մաշտոցի բաժին են տարել 31, 32 և 36 տարեկան երեք երևանցիների։ 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 7 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված ու ծալովի դանակ։ Ձերբակալվելու պահին տղամարդիկ մեքենայից նետել են մարիխուանայի նմանվող զանգվածներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
    18:30
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները հայտնի են
    Երկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Դինամո» մարզադահլիճում կայացած առաջնությանն ըստ քաշային կարգերի մրցանակակիր են դարձել` 55 կգ` 1-ին տեղ. Ռուդիկ Մկրտչյան, 2-րդ տեղ Կարապետ Մանվելյան, 3-րդ տեղեր Նորայր Հախոյան, Ռոբերտ Կարապետյան: 60 կգ` 1-ին տեղ Գևորգ Ղարիբյան, 2-րդ տեղ Սուրեն Աղաջանյան, 3-րդ տեղեր Տիգրան Մինասյան, Արմեն Սուքիասյան: 63 կգ` 1-ին տեղ Հրաչյա Պողոսյան, 2-րդ տեղ Գևորգ Սուքիասյան, 3-րդ տեղեր Սահակ Հովհաննիսյան, Վլադիմիր Հարոյան: 67 կգ` 1-ին տեղ Սլավիկ Գալստյան, 2-րդ տեղ Կարեն Ասլանյան, 3-րդ տեղեր Հայկ Մելիքյան, Աշոտ Խաչատրյանը: 72 կգ` 1-ին տեղ Շանթ Խաչատրյան, 2-րդ տեղ Սերյոժա Բերնետյան, 3-րդ տեղեր Հայկ Աստրյան, Վաչագան Կոստանյան: 77 կգ` 1-ին տեղ Աշոտ Կիրակոսյան, 2-րդ տեղ Հենրիկ Գևորգյան, 3-րդ տեղեր Լևոն Խատարյան, Կարեն Տարոյան: 82 կգ` 1-ին տեղ Կարեն Խաչատրյան, 2-րդ տեղ Սամվել Գրիգորյան, 3-րդ տեղեր Ռուբեն Գևորգյան, Էրիկ Էլոյան: 87 կգ` 1-ին տեղ Վիգեն Նազարյան, 2-րդ տեղ Գևորգ Թադևոսյան, 3-րդ տեղ Հովհաննես Հարությունյան: 97 կգ` 1-ին տեղ Հայկ Խլոյան, 2-րդ տեղ Սամվել Սարգսյան, 3-րդ տեղեր Վիգեն Վարդանյան, Հարություն Կիրակոսյան: 130 կգ` 1-ին տեղ Դավիթ Օվասափյան, 2-րդ տեղ Ալբերտ Վարդանյան, 3-րդ տեղեր Ռազմիկ Քուրդյան, Արամայիս Հարությունյան: Այս առաջնությունից հետո կձևավորվի Հայաստանի ընտրանին, իսկ հունվարից թիմն արդեն ուսումնամարզական հավաք կանցկացնի:
    18:20
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՊԵԿ-ը հրապարակել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը
    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Ցանկում ներառված են 31 355 ապրանքատեսակներ։ Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում: Կոմիտեն հիշեցնում է, որ ցանկում նշված ապրանքները հայտարարագրելիս անձինք կարող են, հղում կատարելով նշված ցանկին, այլևս մաքսային մարմիններին չներկայացնել նշված ապրանքների՝ երկակի և (կամ) ռազմական նշանակության պատկանելության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվում են տարբեր փորձագիտական ընկերությունների կողմից, քանի որ տվյալ ապրանքներն արդեն իսկ որակվել են որպես ոչ երկակի և (կամ) ոչ ռազմական նշանակության ապրանքատեսակներ։ Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է, որ հայտարարագրվող ապրանքի մասով տվյալ ցանկին հղումը հիմք կընդունվի մաքսային մարմինների կողմից՝ միայն տվյալ ապրանքի և ցանկում նշված նույնանման ապրանքի բոլոր բնութագրերի ու նկարագրությունների համընկնելու պարագայում։ Ըստ ուսումնասիրությունների արդյունքների, անհրաժեշտության դեպքում, երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը պարբերաբար կթարմացվի և կընդլայնվի, որը հետագայում նույնպես կհրապարակվի։
    18:10
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն միացել է իր գործընկերներին
    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին, որը տուժում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կոնգրեսականի գրառումը Twitter-ում։ «Ես կանգնած եմ հազարավոր մարդկանց կողքին, ովքեր տուժում են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով», - գրել է նա Twitter-ի իր էջում։ Կոնգրեսականը նաև նշել է, որ հպարտությամբ միացել է կոնգրեսական Ադամ Շիֆին և իր մյուս գործընկերներին՝ նամակ հղելով ԱՄՆ նախագահին և կոչ անելով նրան գործողություններ ձեռնարկել Արցախի ժողովրդին պաշտպանելու համար։
    18:00
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսսին ու իր ընկերները քիչ է մնացել դուրս ընկնեն չեմպիոնական ավտոբուսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ալբիսելեստեի ֆուտբոլիստները ճամփորդության են գնացել բաց տանիքով ավտոբուսով: «Ռոսիա 24» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ աշխարհի նորընծա չեմպիոնների երթուղին Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի բազայից հասնելն է քաղաքի կենտրոն։ Այնուհետեւ նրանք 11 կիլոմետրանոց ճանապարհորդություն են կատարել երկրի մայրաքաղաքով։ Չեմպիոնական շքերթի ժամանակ Մեսսին Անխել Դի Մարիայի, Լեանդրո Պարեդեսի, Նիկլա Օտամենդիի և Ռոդրիգո Դե Պոլի հետ նստել է ավտոբուսի հետնամասում, որտեղ տանիք է եղել և ողջունել է երկրպագուներին։ Բայց ճանապարհի մի հատվածում հայտնվել է ցածր կախված էլեկտրական մալուխ, որին բախումը կարող էր պարզապես ավտոբուսից դուրս նետել խաղացողներին: Աշխարհի չեմպիոնները ժամանակին արձագանքել են: Միայն Պարեդեսն է բաց թողել իր բեյսբոլի գլխարկը, որն ընկել է նրա գլխից և գտնվում է երկրպագուներից մոտ:
    17:50
    20.12.22
    Ավելին