Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:26
20.12.22
154

Ռուս-ուկրաինական պատերազմ. Զելենսկին չի հասկանում՝ հանուն ինչի՞ են զոհվում ռուսները

Ռուսաստանը պատերազմում, ըստ Զելենսկիի, արդեն 99 հազար զոհ ունի: Նա վստահ է, որ մի քանի օրից ռուսական կողմի զոհերի թիվը կդառնա 100 հազար: «Հանուն ինչի՞: Մոսկվայում ոչ-ոք պատասխան չունի. և չեն էլ ունենա»,- կարծում է Ուկրաինայի ղեկավարը: Ըստ նախագահի՝ այս պահին ռազմաճակատի ամենաթեժ կետը շարունակում է մնալ Դոնեցկի շրջանի Բախմուտ քաղաքը: Այսօր ռուս-ուկրաինական պատերազմի 300-րդ օրն է: